Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

2024-ին ՀԱԷԿ-ում իրականացվել է 23 ստուգայց, տրվել 265 կարգադրագիր. ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե


Միջուկային տեղակայանքների նկատմամբ պետական վերահսկողության շրջանակում շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիային կից պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն:

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Վերլուծվել են հաշվետվությունները, ուսումնասիրվել են անվտանգության 15 համակարգերի մոդիֆիկացիաների ներդրման փաթեթներ, վերլուծվել են անվտանգության համար կարևոր ծրագրերում և հրահանգներում նախատեսվող 30 փոփոխությունների փաթեթներ կազմվել են եզրակացություններ:

Տրամադրվել է անվտանգության համար կարևոր աշխատանքների իրականացման 6 թույլտվություններ։

Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացվել են 4 ստուգայցեր, անվտանգության տեսակետից կարևոր պաշտոն զբաղեցնող 4  անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Կոմիտեի կողմից իրականացվել է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիտարկում և վերլուծություն։ Կոմիտեի կողմից շարունակվել է իրականացվել նոր էներգաբլոկի կառուցման նպատակով ընտրված նախագծերի ուսումնասիրություն:

Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործմամբ գործունեության նկատմամբ պետական վերահսկողության շրջանակում Կոմիտեն իրականացրել է իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում (83) և նոր լիցենզիայի տրամադրում (իրավաբանական անձ՝ 26, ֆիզիկական անձ՝ 93), լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգում․՝5,  լիցենզիայի գործողության դադարեցում․՝9:

2024թ. առողջապահական, գիտական և արդյունաբերական օբյեկտների կարգավորող վերահսկողության շրջանակում իրականացվել են ստուգայցեր, լիցենզիային կից պահանջների կատարման ուսումնասիրություններ, ըստ անհրաժեշտության՝ կատարվել է ռադիոակտիվ աղբյուրի շահագործումից հանում ու վնասազերծում և այլն:

2024 թ․ իրականացվել է 23 ստուգայց, որի արդյունքում տրվել է 265 կարգադրագիր։ Անվտանգության տեսակետից կարևոր պաշտոն զբաղեցնող 5  անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։Եվրոպական միության և ԱԷՄԳ օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով իրականացվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի։

Մոնիթորինգի արդյունքում ճառագայթային իրավիճակի շեղումներ չեն հայտնաբերվել։

Աշխատանք է տարվել «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին» ՀՀ օրենքի վերանայման և ՀՀ օրենսդրությունը ԵՄ դիրեկտիվներին մոտարկելու ուղղությամբ: Պարբերաբար իրականացվում է ԱԷՕԲ օրենսդրության վերանայում՝ հաշվի առնելով ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների փոփոխությունները, նոր ստանդարտները, միջազգային և ներքին փորձը։

Հաշվի առնելով Եվրոպական Միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Կոմիտեն ձեռնամուխ է եղել ՀՀ օրենսդրության մոտարկմանը Եվրամիության դիրեկտիվների։ Առաջին փուլում վերանայվում է «Խաղաղ նապատկով ատոմային էներգիայի օգտագործման մասին օրենքը», որը մշակվել է 1999 թվականին և ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։

Օրենքի նախագծի լրամշակման նպատակով 2024թ․ նախագիծը մշակող խմբին է ներկայացվել դիտողություններ և առաջարկություններ։  Միջազգային (ԱԷՄԳ և ԵՄ) փորձաքննության նպատակով լրամշակված նախագիծը թարգմանվել է անգլերեն և ներկայացվել միջազգային փորձագիտական խմբին։

Նոր Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ 2025թ․սեպտեմբերին։ Վերանայվում է նաև «Ճառագայթային անվտանգության նորմերն ու կանոնները», երկրորդ փուլում՝ նոր օրենքին համահունչ կվերանայվի և կմշակվի նոր փաստաթղթեր, որոնք կկարգավորեն ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների ապահովումը։

2024 շարունակվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ իրականացվող ՏՀ ծրագրերը, ինչպես նաև Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների տարբեր հանձնաժողովների շրջանակում իրականացվող աշխատանքները»։

Լրահոս

Պուտինը հայտարարել է ողջ առաջնագծի երկայնքով ճնշումն ուժեղացնելու մասին
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած բանաձևը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ռուսաստանում ձերբակալվել է MMA-ի մարտիկ Տիգրան Հովհաննիսյանը․ ՏԱՍՍ
Ռուսաստանը մեծացրել է խոզի մսի մատակարարումը Հայաստան
ԵՄ-ն կգործարկի ռազմական արբանյակային համակարգ
Հայաստանի հետ հակամարտության ավարտը շրջադարձային կետ է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար․ Հաջիև
Հայաստանը օբյեկտիվորեն գտնվում է իր գոյության համար մղվող պայքարի թեժ փուլում․ Արմեն Այվազյան
Ֆիցոն զգուշացրել է ռուսական ակտիվները Ուկրաինա տեղափոխելու հետևանքների մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մի քանի հակահարված հասցրեց հերձվածողներին․ իրանագետ
Իրանում ոսկու խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել․ Fars
ԵՄ նոր անդամների համար սահմանափակումներ են սահմանվել
Դեկտեմբերի 1-ն ամենայն պարզությամբ ցույց է տալիս մեր ազգային գահավիժման խորությունը․ Արթուր Խաչատրյան
Չեռնոբիլում կյանքի նոր ձև է հայտնաբերվել
Մեքենայի վաճառքը հնարավոր է կատարել մի քանի րոպեում՝ առանց տնից դուրս գալու․ Արփինե Սարգսյան
Սև ծովում նավերի վրա հարձակումները վկայում են իրավիճակի վատթարացման մասին․ Էրդողան
ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել Սրբազաններին, նրանք ընդգծեցին Վեհափառի շուրջ համախմբվելու կարևորությունը․ Գառնիկ Դանիելյան
Արագածոտնի թեմի հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել՝ իր հավատարմությունը հայտնելով Վեհափառին
Արման Ծառուկյանը դեկտեմբերին կմենամարտի Հայաստանում
Ինչո՞վ է առավել Քրիստոսից. մտնում է Եկեղեցի՝ ծափ են տալիս, պատարագ մատուցում․ Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը

22-ամյա երիտասարդը 102–րդ ռազմաբազայի կրակադաշտի տարածք է մտել եւ պայթյունի հետեւանքով վնասվածք ստացել

Ոստիկանության Գվարդիայի ծառայողները գողության և թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ներդրվել է ուղևորների տեղեկատվական համակարգ. շարունակվում են հասարակական տրանսպորտի բարեփոխումները

Զելենսկին վիրավոր է, բայց ոչ սպանված․ Գերագույն Ռադայի պատգամավոր

Փաշինյանին միացած Առաքել սրբազանի ցուցմամբ պատարագի ընթացքում չի զեղչվել կաթողիկոսի անունը

2 օր առաջ աշխատանքից ազատված փոխնախարարը Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի ԺՊ է նշանակվել

Կրակոցներ են հնչել, քաղաքացի է վիրավորվել, ավտովթար՝ անչափահաս վարորդի մեղքով․ քրեական նորություններ

Յուրաքանչյուր ընտանիքի երեխայի ծննդյան առթիվ կտրամադրվի 4 նպաստ

ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը

Եկեղեցու նկատմամբ իրականացվող հակասահմանադրական հարձակումների ֆոնին դեսպանատները լուռ են. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Ինձ համար անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգեւորականը իրավունք չունի անձնական կյանքի. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Ուզում են կասեցնել ծառայությունս, որ չազդեմ քննության վրա, բայց ես չունեմ այդ հնարավորությունը. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

ՈԻՂԻՂ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ասուլիսը

Թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել

Ձյուն կտեղա․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Լույս չի լինի

21-ամյա վարորդը Բաղրամյան պողոտայում բախվել է «Nissan Xterra »-ին և հայտնվել մայթին