Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ստրատեգիական ստերը երեկ համալրվեց ևս մեկ գործընթացով՝ ստորագրելով հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը. Արտակ Զաքարյան


ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ

1. Օպերատիվ ստեր- դրանք տարբեր թեմաների վերաբերյալ ընթացիկ «կռուտիտներն» են: Այդ ստերի նպատակը հասարակությանը կարճաժամկետ մոլորության ու հնչեցված հարցերի վերաբերյալ հեշտ հավատացող ու երկար չմտածող մարդկանց խաբելն է:

Օրինակ՝ «կարմիր գծերը հանելու ենք», «ասֆալտը լավն է դրա համար վթարները շատ են», «անկանխիկ վճարները նշանակում է թոշակների բարձրացում», «կորոնավիրուսը ստից բան է և պինցետով են բուժում», «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է», «պատերազմը չենք կանգնեցրել, որ չասեն դավաճան», «Արցախը նախկիններն են հանձնել», «բանակում զենք չկար», «Արցախում նախագահի փոփոխության պատճառով եղավ բռնի տեղահանությունը» և հարյուրավոր նմանատիպ ստեր:

2. Ստերի հաջորդ մակարդակը տակտիկական մակարդակն է: Տակտիկական ստերի նպատակը հասարակությանը երկարաժամկետ սպասողական վիճակի մեջ դնելն ու նրանց էմոցիոնալ, բարոյական ու հանրային աջակցությունը կորզելն է՝ հանուն իշխանության պահպանման: Տակտիկական ստերի մեջ են մտնում օրինակ՝ «ապագա կա», «ձգտում ենք կայուն խաղաղության», «սահմանազատումը ամրապնդում է ՀՀ սահմանների անվտանգությունը», «Կոմունիկացիաները բացվելու են և ադրբեջանցիների հետ առևտուր ենք անելու», «Սահմանադրությունը փոխելու ենք, բայց ոչ Ադրբեջանի պահանջով», «Հայաստանը չունի կադաստրի քարտեզ», «նախկինները 30 տարի բանակցել են Արցախը հանձնելու մասին», «թալանը հետ ենք բերելու» և տասնյակ այլ նմանատիպ ստեր:

3. Կա նաև ստերի բարձր մակարդակը, որ կոչվում է ստրատեգիական սուտ: Եթե օպերատիվ ու տակտիկական ստերը ներքին լսարանների համար են, և լուծում են ժողովրդին անընդհատ խաբված պահելու հարցը, ապա ստրատեգիական ստերը էական վնաս են հասցրել և հասցնելու Արցախին ու Հայաստանի Հանրապետությանը:

Նիկոլի կառավարության ստրատեգիական ստերից են՝ «ՌԴ հետ ռազմավարական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել», «Արևմուտքը թույլ չի տա Արցախի էթնիկ զտումներ», «ԵՄ դիտորդներն ապահովում են ՀՀ սահմանների անվտանգությունը», «դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ չեն օգնել», «Հայաստանը պատրաստ է սկսել ԵՄ հետ անդամության գործընթաց», «Հայաստանը պատրաստ է դառնալ խաղաղության խաչմերուկ» և այլն: 

Ստրատեգիական ստերը երեկ համալրվեց ևս մեկ գործընթացով՝ ստորագրելով հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը: Ինքնին փաստաթուղթը հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանյունից նորմալ երևույթ է, սակայն խնդիրն այն է, որ Նիկոլի կառավարությունն այն ուռճեցնում է՝ դարձնելով ստրատեգիական հերթական սուտը:

Փաստաթի հրապարակված տեքստը չի նախատեսում ամերիկյան անվերապահ աջակցություն ՀՀ դեմ ռազմական ագրեսիայի դեպքում: Չի նախատեսում ՀՀ շահերի և նախաձեռնություններին ԱՄՆ աջակցություն միջազգային կառեւյցներում: Չի նախատեսում ռազմա-տեխնիկական կամ ռազմաքաղաքական համագործակցության որևէ նոր գործընթաց: 

Տնտեսական, հումանիտար, մարդու իրավունքների ու ժողովրդավարության զարգացման իմաստով հիմնականում վերաարձանագրվել է այն, ինչ Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է հայ-ամերիկյան՝ իրականում շատ արդյունավետ հարաբերությունների օրակարգում:

ԱՄՆ հետ միջուկային համագործակցության մասում ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ: 

Տարածաշրջանային համագործակցության թեմաները ՀՀ ապագայի համար էլ ավելի խնդրահարույց են՝ ՌԴ-Իրան սպասվող նոր փաստաթղթի, Իրանի շուրջ առկա խնդիրների, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ դերակատարության իմաստով:

Փաստաթղթից պարզ չէ, թե ո՞րն է այդտեղ լինելու հայկական շահը:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցին, ապա ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ Իրանը երբեք այդ հարցը չեն վիճարկել ու այն ճանաչվել է դեռևս 1992թ-ից:

Աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին բոլոր երկրներն են հայտարարում, բայց առնվազն հայտարարող երկրների շատ կարևոր հատվածն ունեն միմյանց հետ կոշտ հակասություններ և տարբերվող շահեր: Հետևաբար՝ արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՝ հանուն իրենց էժանագին PR-ի, և նոր ծուղակ չի նախատեսել Հայաստանի վաղվա օրվա համար»:

Ջուր չի լինի

Լրահոս

Թաիլանդում մերկ զբոսաշրջիկն ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել (լուսանկար)
1990 թ.-ի այս օրը Բաքվում ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 հայի. Խաչատրյան
Ռյուտեն մեղադրել է Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին ՆԱՏՕ-ի հետ բախման ձգտելու մեջ
Զգուշացում քաղաքացիներին․ խուճապի չմատնվել
Ձյուն, բուք, մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Խուլիո Իգլեսիասը մեղադրվում է բռնաբարության և ծեծի մեջ
Ուիթքոֆը հանդիպել է Իրանի վերջին շահի որդու հետ
Պենտագոնը Թրամփին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրին հարվածելու տարբերակներ
ՔՊ Վարչությունը որոշում է կայացրել
Թրամփը կոչ է արել դաշնակիցներին լքել Իրանը
Մեր շահերը մինչև վերջ չհետապնդելը մեզ համար շատ ցավալի հարված կարող է լինել․ Զաքարյան (տեսանյութ)
Որոշ բարձրաստիճան զինվորականներ ամարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա․ Մանուկ քահանա Զեյնալյան
Իրանում 12,000 քաղաքացի է զոհվել բողոքի ցույցերի ժամանակ․ CBS
Ոչ մի երկիր չի կարող իր համար բացարձակ անվտանգություն ապահովել (տեսանյութ)
Նախկին նախագահի համար Հարավային Կորեայի դատախազությունը մահապատիժ է պահանջել
Շտապ
Ժամեր անց կհրապարակվի Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարությունը․ Միրզոյան-Ռուբիո հանդիպումը Վաշինգտոնում
Կունենանք 8–10 մլն տոննա բեռնափոխադրում․ փորձագետը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին (տեսանյութ)
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Շտապ
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը
Տեր Բարդուղիմեոսը ստում է, կեղծում իրողությունները Եկեղեցու «բարենորոգումից» մղված․ Տեր Նշան

Լրացուցիչ նորություններ

...

1990 թ.-ի այս օրը Բաքվում ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 հայի. Խաչատրյան

Որոշ բարձրաստիճան զինվորականներ ամարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա․ Մանուկ քահանա Զեյնալյան

Տեր Բարդուղիմեոսը ստում է, կեղծում իրողությունները Եկեղեցու «բարենորոգումից» մղված․ Տեր Նշան

Համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը և ուխտի մանուկը․ Սամվել դպիր Գրիգորյան

Լուրեր եմ ստանում, որ մեր գնդերեց եղբայրներին փորձում են ներքաշել այս ազգակործան օրակարգի մեջ․ Տեր Հովհաննես

Թող հիշեն բոլորը՝ ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացեալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Եղիշե վարդապետ

Մի կողմ թողեք երեսպաշտությունը, դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ․ Սաղաթելյան

Ուխտագրի 5-րդ կետում ասվում է. «Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին»․ Հայր Աթանաս

Դու հիմա գերի ես, մեր կալանավորված սրբազաններն ավելի ազատ են, քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին

«Սրբազան շարժման» ժամանակ դու կանգնած էիր հրապարակում և բոլորիս հետ հավասար պահանջում էիր Նիկոլի հրաժարականը, մոռացա՞ր․ Արթուր Հայրապետյանը՝ Տեր Վահան քահանային

Իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին. Տեր Հեթում քահանա

Ափսոս այն օրը, որ քեզ վստահեցինք մեր զավակների մկրտության սուրբ ու պատասխանատու գործը․ Արաքս Թադևոսյանը՝ Տեր Շմավոնին

Ամոթ, երիցս ամոթ. Շուշան Պետրոսյանը` Փաշինյանին միացած Տեր Աշոտին

Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարդկանց և նրանց հոգու փրկությանը. Տեր Փառեն

Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին պետք է դադարեցնել համատարած այս աղմուկը․ Տեր Վահրամ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Տեր Զարեհ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Եզնիկ քահան Գալստյան

Իշխանությունը օրենքը մեկնաբանում է ըստ օրվա տրամադրության, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան

Բոլոր աստվածուրաց և հակաեկեղեցական անձերը արժանանալու են Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին․ Հայր Ասողիկ