Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան


Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով պրոցեսը չի սահմանափակվելու։ Գրեթե մեկ տարի առաջ  զգուշացնում էի, որ քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն,  և առաջիկայում նոր հնարքների են դիմելու, նոր աճպարարություններ են անելու բյուջեն համալրելու համար։ Եվ այդ ծանրությունն իր ուսերին զգալու է ՀՀ քաղաքացին։

Այս մասին գրել է  ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

«Լավ ապրելու գավառական բանաձևը՝ շատ վաստակել, շատ ծախսել, այս դեպքում այլ կերպ է  գործելու։

ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է։

Առաջիկայում համառ ու համբերատար ոլորտ առ ոլորտ կանդրադառնամ ՀՀ քաղաքացու համար լրացուցիչ բեռ ստեղծող հարկային պարտավորություններին և հնարավոր փոփոխություններին։

Այսօր՝  նոտարական, փաստաբանական, իրավաբանական և հաշվապահական ծառայությունների ընդհանուր հարկման դաշտ տեղափոխելու հետևանքով քաղաքացու համար ստեղծվող բեռին։

-2025թ. հունվարի 1-ից նոտարական և փաստաբանական ծառայությունները մինչև 2024թ սեպտեմբեր 5 տոկոս, իսկ սեպտեմբերից 10 տոկոս շրջհարկի փոխարեն դարձել են գրեթե 38 տոկոս։

Արդյունքում, մոտավոր հաշվարկներով փաստաբանական ծառայությունները թանկանալու են կամ արդեն թանկացել են գրեթե 40 տոկոսով։ Այս փոփոխությունների ծանրությունը յուրաքանչյուր տարի կրելու է շուրջ 200,000 քաղաքացի։ Ամեն տարի դատարան մուտք է արվում շուրջ 190-200 հազար գործ։

Ավելին, փաստաբանները լուրջ խնդրի առջև են կանգնել անվճար փաստաբանական ծառայություններ մատուցելու հարցում։ Բազմաթիվ փաստաբաններ արդեն իսկ հանդես են եկել հայտարարություններով, որ 2025թ. այլևս չեն կարողանալու անվճար օգնել քաղաքացիներին։ Շղթայաբար ծանրաբեռնվելու է Հանրային պաշտպանի գրասենյակը։

Կա մեկ այլ, ավելի վատ ճանապարհ՝ մինչ այս պահը «սպիտակով» ծառայություն մատուցողները պայմանավորվելու են ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների հետ և հաջորդ տարի գումարի մեծ մասը ստանալու են կանխիկ /սևով/։

-Իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում տեղադրված է կառավարության որոշման նախագիծը, որտեղ վերանայվում են նոտարական ծառայությունների արժեքները։ Ծառայությունների արժեքը թանկանում է գրեթե կրկնակի։ Օրինակ՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը առաջին հերթի ժառանգների համար 5-7 հազարի փոխարեն դառնում է 10-15 հազար։ Սրան իհարկե ավելանում է պետական տուրքը։ Ժառանգության իրավունքի վկայագրի համար առաջին հերթի ժառանգները 1-2 միավորի դեպքում կվճարեն 10-15 հազար՝ նախկին 3-5 հազարի փոխարեն։

Կրկին չմոռանանք ավելացնել պետական տուրքը։ Այս թանկացումները յուրաքանչյուր տարի, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, վերաբերելու է շուրջ 1 միլիոն քաղաքացու։Արդարացի լինելու համար, սակայն պետք է նշել, որ առանց այս փոփոխությունների նոտարական գրասենյակներից շատերը փակման վտանգի տակ կլինեին։

Օրինակ մարզերում տարեկան ընդամենը մի քանի տասնյակ գործարք անող նոտարական գրասենյակները պարզապես չեն կարող աշխատել այդպիսի բարձր հարկերի պայմաններում։

-Հուլիսի 1-ից իրենց ծառայությունների արժեքը կվերանայեն նաև հաշվապահական և իրավաբանական ծառայություններ մատուցողները։

Այնպես որ սիրելի հայրենակիցներ, դուք կարող եք շատ աշխատել, միգուցե նաև շատ վաստակել, բայց ծախսելու եք շատ ավելի շատ, և այնպես չէ, որ լավ եք ապրելու»,- գրել է Վարդանյանը:

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Արշակ սրբազանն անհապաղ ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից
Փաշինյանը մկրտվա՞ծ է․ մանրամասներ (տեսանյութ)
Հայկական Երուսաղեմում ծառայությունն օրեցօր բարդանում է. Կանչվածները շատ են, ընտրյալները՝ քիչ
Նիկոլ Փաշինյանը պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ազատել է աշխատանքից
Տիկի՛ն Գրիգորյան, փորձե՛ք տիրապետել Ձեզ, մի վայրկյան լռե՛ք, շեֆ ունենալը վիրավորանքա՞
Շնորհավորում եմ բարեհաջող ամուսնալուծության կապակցությամբ, իշխանությունն էլ երկուսի միջեվ չեք կիսի
Ադրբեջանը զորք է տեղակայել Իրանի սահմանի երկայնքով
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է
Աշխարհը սպասում է նոր ռազմական պայթյունի.Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածություն. Մամիջանյան
Ադրբեջանը պատրաստվում է արձագանքել Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպին
Խաղաղության պայմանագիր գոյություն չունի, մենք չենք կարող Արցախը ընդմիշտ համարել Ադրբեջանի կազմում
Ձեր եղբայրը ՌԴ-ի քաղաքացի է, գուցե ինքն է՞լ է «КГБ»-ի գործակալ. լրագրողը՝ Փաշինյանին
Խուսափո՞ւմ եք հնչեցնել Կաթողիկոսի անունը․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին
Կարևոր
Ո՞վ է հաղթում և ո՞վ է պարտվում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմում. Արմեն Այվազյան
Կարևոր
Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Նախիջևանին
Քաղաքական լարվածություն ՀՀ-ում․ միջազգային գագաթնաժողով, ներքին սկանդալներ և անվտանգության հարցեր
Մեծանում է իշխանության կեղծիքների ինտեսիվությունը. Խաչատրյան
Նոր հրահանգ` ՔՊ-ականներին, «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են
Ձեր գործողությունները հակասահմանադրական են. Լիլիթ Գալստյան

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան