Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են. Կադաստրի կոմիտեի նախագահ


Կադաստրի կոմիտեն 2024-ի համար ունեցել է նախատեսված իրականացման 13 միջոցառում և դրանցից գրեթե բոլորը միտված են եղել Կադաստրի կոմիտեում գործառույթների թվայնացմանը և ավելի արդյունավետ գործառույթների իրականացմանը:

Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:

Նա դրանց թվում նշեց նոր թարմացված գեոպորտալի տեխնիկական առաջադրանքի կազմը և համապատասխան գործընթացի սկսելը, համակարգի սերվերային հաշվողական համակարգերի հզորացումների ուժեղացումը, էլեկտրոնային համակարգերի տեքստային տվյալներում սուբյեկտների նույնականացման աշխատանքները:

«Կադաստրի կոմիտեի բյուջեի կատարողականը 2024-ի համար կազմել է շուրջ 96,2 %: Հատկացված միջոցներից 77%-ը կազմել է աշխատավարձային ֆոնդը, իսկ մնացած արդեն 23%-ը ուղղվել է կադաստրի կոմիտեի զարգացմանը և համապատասխանաբար նոր համակարգերի ներդրմանը։2024-ը ծառայությունների մատուցման տեսանկյունից եղել է աննախադեպ:

Մենք ծառայությունների մատուցման միջոցով պետական բյուջեի հավաքագրել ենք շուրջ 8,7 միլիարդ դրամից ավել գումար։Վարչապետի որոշմամբ արդեն ունեինք տարածքային չորս ստորաբաժանումներ, մենք որոշումով վերամիավորում ենք այդ ստորաբաժանումները՝ համապատասխանաբար թողնելով մեկ գրանցման միասնական ստորաբաժանում:

Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են և գրանցման միասնական ստորաբաժանումն է իրականացնելու այդ գործառույթները։ Լոռու մարզային ստորաբաժանումը արդեն փակված է, Սյունիքի և Շիրակի մարզային ստորաբաժանումները կփակվեն արդեն մոտակա մի քանի ամիսների ընթացքում։

Սյունիքում, Շիրակում, Լոռիում նաև ստեղծվել են խորհրդատվական երեք կենտրոններ, որոնք իրենց մեջ ներառում են այդ մարզերում գործող գրասենյակները։Հարցին՝ քաղաքացիների համար հասանելիությունը որքանո՞վ է ապահովվում, Թովմասյանը պատասխանեց.

«Մենք շարունակաբար զարգացնում ենք խոշորացված համայնքների հետ մեր հարաբերությունները և 2024-ին ևս խոշորացված որոշ համայնքների հետ կապել ենք համապատասխան պայմանագրեր, որոնցով իրենք ստացել են հնարավորություն քաղաքացիներից ստանալ դիմումներ և ներկայացնել կադաստրի կոմիտե։ Սա այն դեպքերի համար, երբ որ քաղաքացին ֆիզիկապես ցանկություն ունի դիմումը ներկայացնել համապատասխան մասնագետի աջակցությամբ: Սակայն մենք շատ կարևորում ենք առցանց ծառայությունների հարթակի գործողությունները:

Ուզում եմ հիշեցնել, որ Կադաստրի կոմիտեում գործում է առցանց ծառայությունների մատուցման e-cadastre.am հարթակը, որը նույնությամբ կրկնում է բոլոր այն գործառույթները, որը որ քաղաքացին ցանկություն ուներ կամ հնարավորություն ուներ ստանալ այն գրասենյակներում, որտեղ որ Կադաստրի կոմիտեն ընդունում էր քաղաքացիներից դիմումներ։Բացի սա, Կադաստրի կոմիտեն գործարկել է նաև մոբայլ հավելվածը, որը տեղադրված է և iOS-ում և Android համակարգերի համար համապատասխան հարթակներում, և քաղաքացիները ևս հնարավորություն ունեն ներբեռնել այդ հավելվածը և հավելվածի միջոցով ևս ներկայացնել համապատասխան դիմումներ։

Ինչպես նաև ակտիվացված է «YESEM» նույնականացման համակարգը, և եթե քաղաքացիները ունեն թվային էլեկտրոնային ստորագրություն, այդ քարտի միջոցով կամ հեռախոսահամարի բջջային կապի ծառայության միջոցով, ապա իրենք շատ հանգիստ կարող են նույնականացվել մեր համակարգում և այդ դիմումները ևս ներկայացնել»:

Լրահոս

Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել
Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն
Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել
Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ
Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել
Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին
Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց
88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն
Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը
«Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները
Կարևոր
Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ
Իսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում
Կրակովում զանգվածային հրաձգությունից հետո Վարշավայի փողոցներում բետոնե արգելապատնեշներ են տեղադրվում
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ
Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան
Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին
Կարևոր
Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ
Կարևոր
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու

Լրացուցիչ նորություններ

...

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ