Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«300 դպրոց, 500 մանկապարտեզ». ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները


«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 2024 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ  շահագործման է հանձնվել 38 դպրոց և 16 մարզադահլիճ:

Շինարարական աշխատանքներն ավարտվել են 119 մանկապարտեզներում և  76 նախակրթարաններում:

«Արմենպրես»-ի հետ թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ  ծրագրի շրջանակում ևս 220 դպրոցում աշխատանքներն ընթացքի մեջ են. 35-ը շինարարության փուլում են, 136-ի համար կնքված են պայմանագրեր, իսկ 14-ը գնման գործընթացում են:

Միաժամանակ, վերանորոգման է նախապատրաստվում 35 հաստատություն: Ծրագրի շահառու են շուրջ 107 089 սովորող կամ հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորողների շուրջ 25.1%-ը:

«Գույքով ապահովվել են 37 դպրոց և 29 մարզադահլիճ։ 2024 թվականին 541 դպրոց հագեցվել է կենսաբանության, աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներով՝ նախորդ տարվա նկատմամբ գրանցելով հաստատությունների թվի կրկնակի աճ. 2021-2024 թվականներին լաբորատորիաներով հագեցված դպրոցների ընդհանուր թիվը 648 է:

Ներկայումս հանրապետության դպրոցների շուրջ 48%-ն ունի ամբողջությամբ հագեցված լաբորատորիաներ»,- հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից: Անդրադառնալով ծրագրի՝ մանկապարտեզներին առնչվող հատվածին՝ գերատեսչությունից հայտնեցին, որ 195  մանկապարտեզում շինարարական աշխատանքներն ավարտվել են (119 մանկապարտեզ, 76 նախակրթարան), 136-ում՝ ընթացքի մեջ են, իսկ 64 հաստատությունում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. «Արդեն ավարտված նախադպրոցական հաստատություններից 125-ը գտնվում են գյուղական, 70-ը՝ քաղաքային բնակավայրերում։

Ծրագրի ավարտին բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա 3-5 տարեկան շուրջ 33 200 երեխա»:

Նախարարությունից հայտնեցին, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացը շարունակվում է, մանկապարտեզ է հաճախում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1836 երեխա (նախորդ տարվա նկատմամբ 46%-ով ավելի), որոնց նախադպրոցական կրթությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից: 

«Պետական բյուջեից ֆինանսավորվում է նաև զինծառայողների երեխաների կրթությունը, որի շրջանակում շուրջ 4 800 երեխա ստանում է անվճար նախադպրոցական կրթություն»,- եզրափակեցին ԿԳՄՍՆ-ից: 

Լրահոս

Շտապ
Ով է Բաղրամյան փողոցում սպանված 29-ամյա տղան
Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների»
Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը
Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ
Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում
Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար
Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել
Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն
Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել
Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ
Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել
Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին
Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց
88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն
Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը
«Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները
Կարևոր
Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ
Իսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում
Կրակովում զանգվածային հրաձգությունից հետո Վարշավայի փողոցներում բետոնե արգելապատնեշներ են տեղադրվում

Լրացուցիչ նորություններ

...

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ