Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թ. հունվարի 11-ին տեղի կունենա «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, իսկ հունվարի 14-ից այն կցուցադրվի կինոթատրոններում։ 

Ֆիլմի պրոդյուսեր, «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանի հետ զրուցել ենք դրա ստեղծման մասին:

Նշում է՝ ապրիլին տեղեկացել է, որ Հայաստանում օտարերկրյա դրամաշնորհի միջոցով ֆիլմ է նկարահանվում 1918 թ. հայ-թուրքական հարաբերությունների մասին:

«Հասկացա, որ պատրաստվում են նոր բան փաթաթել մեր գլխին: Թեման ինձ հետաքրքրեց, որոշեցինք ուսումնասիրել այդ ժամանակաշրջանը, և արխիվներից այնքան ցցուն ու հետաքրքիր փաստեր հավաքեցինք, որ այս շրջանի իրադարձություններին, թեմային չանդրադառնալն ուղղակի սրիկայություն կլիներ մեր կողմից: Չունեինք բյուջե, բայց ունեինք թիմ:

Հավաքեցի մարդկանց և ասացի՝ նման գաղափար կա, կարո՞ղ ենք իրագործել: Ներկայացրեցի իմ պատկերացումները՝ նշելով, որ նվազագույն ծախսերը կապահովենք:

Թիմի անդամները որոշեցին, որ անպայման պետք է իրագործել այս գաղափարը: Եվ անցանք գործի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հարությունյանը: 

Նշում է՝ պրեմիերայի օրը ֆիլմը մոտավորապես դառնում է ինն ամսական: «Սա երեխայի ծննդի պես մի բան է: Ինն ամիս այս ֆիլմի վրա անդադար աշխատել ենք: Կարող եմ հպարտորեն ասել՝ Հայաստանում նման ֆիլմ չի եղել, նման որակի՝ պատմական փաստավավերագրական խաղարկային ֆիլմ չի արվել:

Սա փաստավավերագրական ֆիլմ է, որտեղ չկա հեղինակային տեքստ: Բոլոր տեքստերը վերցված են մեկնություններից ու տարբեր աղբյուրներից, դրանք դարձրել ենք սցենար: 

Ֆիլմը հանդիսատեսի հետ խոսելու է ժամանակաշրջանի ներկաների շուրթերով: Սա ֆիլմի առավելությունն է, չենք ցանկացել, որ հեղինակային տեքստ լինի, հնարավոր է՝ լինեին անհամապատասխանություններ, ինչը կարող էր դիտվել որպես քարոզչական հնարք և այլն: 

Եթե հղումներ չանենք աղբյուրներին, դիտողը կմտածի, թե դա հատուկ գրված սցենար է: Բայց ֆիլմը հիմնված է տվյալ ժամանակաշրջանի մարդկանց, մամուլի հուշերի ու հրապարակումների վրա», հավելում է մեր զրուցակիցը: 

Ընդգծում է՝ ֆիլմում օգտագործվել են եռաչափ անիմացիայի բարձր տեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտի նորարարական լուծումներ և տեխնիկական այլ հնարքներ, ինչը համադրվել է խաղարկային կադրերի հետ: 

Ֆիլմը 1918 թ. ապրիլի 11-ից մինչև մայիսի 25-ն ընկած կարճ ժամանակահատվածի մասին է: «Ներկայացվում է, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին Հայաստանում, ինչպես և ինչու է հանձնվել Կարսը, ինչ տրամադրություններ էին տիրում Հայաստանում, և հետո ինչ կատարվեց Ալեքսանդրապոլի հետ: 

Երբ Սարդարապատի ճակատամարտից հետո Հայաստանը հռչակեց իր անկախությունը, Ալեքսանդրապոլն արդեն Հայաստանի կազմում չէր: Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները Գյումրիում ընդամենը հյուպատոսություն ունեին: 

Ֆիլմի ամենակարևոր «մեսիջը» հետևյալն է՝ հիմա պատերազմ է հիշողության դեմ, այս ֆիլմը հիշողության վերականգնման համար է: Մոռանում ենք կամ չենք հիշում, թե երկու օր առաջ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, քանի որ ամբողջ աշխարհում է այսօր իշխում այդ հնարքը՝ «անջատել» մարդկանց հիշողությունը, դասագրքեր են փոխվում, պատմական դեպքեր և հարաբերություններ են «վերախմբագրվում»:

 Բայց եթե ուզում ես ապրել և այս երկնքի ու արևի տակ քո տեղն ունենալ քո պետությունով, չպետք է փախչես քո պատմությունից, չպետք է մոռանաս այն:

Այն, ինչ ցույց ենք տալիս այս ֆիլմում, հիշողության վերականգնում է, և դրա մասին գրված չէ նույնիսկ խորհրդային շրջանի դասագրքերում:

Գուցե, երբ պատմաբանները դոկտորականներ կամ մագիստրոսական աշխատանքներ են պաշտպանել, ուսումնասիրել են այդ ժամանակաշրջանը, բայց հանրակրթական դպրոցներում, մեր պատմության դասագրքերում այս մասին նույնիսկ մեկ պարագրաֆով նշված չէ: 

Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, թե ինչ կատարվեց մեզ հետ, ինչպիսին էր մեր ժողովուրդը, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք: Զուգահեռներ չենք տանում մեր օրերի հետ, բայց ցանկացածը, ով կդիտի այս ֆիլմը, «կհայտնվի» մեր օրերի մեջ: 

Փաստել ենք ժամանակաշրջանը, ցուցադրում ենք, թե ինչ է եղել մեզ հետ, ինչպիսի վիճակում է եղել ժողովուրդը, ի դեպ, այն ժամանակ էլ Կարսը հանձնելուց հետո թուրքերի հետ խաղաղության պայմանագրի հարց է եղել, դրա համար է ֆիլմը կոչվում «Կեղծ խաղաղության գինը»:

Իսկ արդյունքում կործանվեց Ալեքսանդրապոլը»,ասում է ֆիլմի պրոդյուսերը: Այժմ ֆիլմը թարգմանվում է անգլերեն՝ ոչ թե «տիտրային», այլ հենց ձայնային տարբերակով: 

Հարությունյանի խոսքով, հայտնի համալսարաններից ցանկություն կա ցուցադրելու այն իրենց օտարերկրացի ուսանողների համար: Ֆիլմը երեք լեզվով է լինելու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, հայերենի դեպքում՝ անգլերեն լուսագրերով: 

Զրույցը եզրափակում ենք այս հարցով՝ ֆիլմը հարցե՞ր է բարձրացնելու, թե՞ պատասխաններ հնչեցնելու: «Ամեն ինչ թողնված է հանդիսատեսին: Նրանք պետք է իրենց ներսում հարցերը բարձրացնեն և պատասխանները փնտրեն:

Շատ չեզոք ենք ամեն ինչում: Բացառված է սուբյեկտիվության գործոնը», - եզրափակում է Հարություն Հարությունյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»