Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցնող տարին «առանձնահատուկ» էր հատկապես նրանով, որ տնտեսության մեջ մի շարք բացասական երևույթներ ավելի խորացան, որի պատճառն այն է, որ այդ ոչ դրական երևույթների զարգացումը կանխելուն ուղղված գործողություններ չձեռնարկվեցին։ 2022 թվականին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում Հայաստանի առաջ նոր տնտեսական հնարավորություններ բացվեցին, բայց հաջողվեց ոչ բոլոր հնարավորություններից օգտվել։ Օրինակ՝ Ռուսաստանում արևմտյան ընկերությունների հեռանալուց հետո հայկական բիզնեսի ներկայացուցիչները կարող էին հաստատվել ռուսական շուկայում, բայց դրա փոխարեն Հայաստանը կարևոր դեր ստանձնեց միայն վերաարտահանման ոլորտում։ Եթե սկզբնական շրջանում գործ ունեինք սարքավորումների ու մեքենաների վերաարտահանման հետ, ապա 2024 թվականին արդեն վերաարտահանումը խիստ բևեռացված տեսք ընդունեց՝ կախման մեջ հայտնվելով մեկ գործունեության ուղղությունից։

 Այս պայմաններում Հայաստանի տնտեսական աճի ապահովման լոկոմոտիվը դարձավ ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանումն այն դեպքում, երբ հումքը ներմուծվում էր Ռուսաստանից ու արտահանվում հիմնականում ԱՄԷ և Հոնկոնգ։ Պարզ է, որ այս վիճակը երկար տևել չէր կարող, քանի որ աշխարհում իրավիճակը շատ արագ փոխվում է։ Դրա համար էլ տարվա երկրորդ կեսից սկսած ոսկերչական ոլորտի աճը սկսեց դանդաղել, արտահանման տեմպերը նույնպես սկսեցին նվազել, ինչն էլ իր հերթին երևան հանեց տնտեսության արտահանելի հատվածի մրցունակության անկումը։ Ու քանի որ տնտեսության տեսանելի հատվածում աշխուժությունը բացակայում էր ոսկերչական ապրանքների վերաարտահանման նվազման արդյունքում առաջացած վակուումը լրացնելու համար, ապա նման իրավիճակը հանգեցրեց նաև տնտեսական ակտիվության տեմպերի նվազեցման։ Արդյունքում հոկտեմբերին ունեցանք տնտեսական ակտիվության այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4,2 %, որը շուրջ 2,8 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից:Փաստացի առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ արտածին գործոններից կախյալ վիճակում, որի բացասական ազդեցությունն աստիճանաբար տեսանելի է դառնում։ Իսկ դրա փոխարեն Հայաստանի ներքին ներուժը չի օգտագործվում։ Հայաստանն ունի արտադրության կազմակերպման հնարավորություններ, որոնք այդպես էլ չեն իրացվում։ Այս տարի ևս կառավարությունը միջոցներ չձեռնարկեց արտադրության կազմակերպման համար բարենպաստ ներդրումային ու օրենսդրական միջավայր ձևավորելու համար։ 

Տնտեսական ակտիվության տեմպերի նվազման ֆոնին այս տարին աչքի ընկավ նաև պետական պարտքի ծավալների ռեկորդային ավելացմամբ՝ կազմելով մոտ 12,6 մլրդ դոլար։ Նկատի ունենանք, որ երեք ամիսը մեկ պետական պարտքն ավելի քան 100 մլն դոլարով ավելանում է։ Ավելին, ֆինանսական տարին ցույց տվեց, որ ժամանակի ընթացքում այս տեմպն ավելի է արագանում։ Եթե պարտքի աճի տեմպերը շարունակվեն նաև հաջորդ տարիներին, ապա Հայաստանը կարող է բախվել ֆինանսական կայունության խնդիրներին և միջազգային վարկանիշային գործակալությունների գնահատականների նվազեցմանը։ Ու այնպես չէ, որ պարտքն էլ տնտեսության որոշ ուղղություններ խթանելու նպատակին է ծառայում։ Դրանցով ընդամենը բյուջեում առկա ճեղքվածքները փակելու խնդիր է լուծվում, որը հավել յալ էֆեկտ ունենալ չի կարող։

Ու քանի որ բյուջեում անընդհատ նոր ճաքեր են բացվում, կառավարությունը տրամադրված է ինչքան հնարավոր է շատ վարկային միջոցներ ներգրավել։ Անցնող տարին աչքի ընկավ նաև հարկային բեռի ծանրացմանն ուղղած նախաձեռնությունների առաջքաշմամբ։ Ողջ ընթացքում իշխանությունները մտածում էին, թե ինչ ոլորտներում կարող են նոր հարկեր ու տուրքեր ներմուծել։ Արդյունքում անցում է կատարվում հարկային համահարթեցման, երբ փոքր ու միջին բիզնեսին տրված հարկային արտոնությունները վերացվում են, որի արդյունքում բիզնեսի այս հատվածը կորցնում է իր մրցակցայնությունը խոշորների համեմատ։ Սպասվում է, որ հարկային բեռի առումով հաջորդ տարին էլ ավելի ծանր է լինելու։ Անցնող տարվա ընթացքում նաև նկատվեց, որ Հայաստանում ֆինանսական համակարգը բախվում է անհավասարակշռության հետ կապված խնդիրների։

Այս անհավասարակշռությունը դրսևորվում է վարկավորման կառուցվածքի և ֆինանսական ռեսուրսների բաշխման ոչ արդյունավետությամբ։ Հայաստանի բանկային հատվածում հիպոտեկային ու սպառողական վարկերը շարունակում են մեծ տեմպերով աճել, իսկ դրա ֆոնին նվազում է տնտեսության արտադրողական հատվածի վարկավորումը։ Իսկ արդյունաբերության և արտադրության վարկավորման դանդաղումը նվազեցնում ու սահմանափակում է տնտեսության երկարաժամկետ աճի հնարավորությունները։ 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»