Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին նախատեսված էին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Տարեվերջյան հավաքը նախատեսված էր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում: Բայց այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարեց, որ Պուտինի առանձին հանդիպում Փաշինյանի հետ նախատեսված չէ, պարզվեց, որ Փաշինյանը չի էլ մեկնելու Ռուսաստան: Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ պարզվեց: Փաշինյանն ինքը հայտարարեց, որ չի մեկնելու, որովհետև... նորից «քովիդ է ընկել» կամ՝ կորոնավիրուսով է վարակվել: 

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես տեղեկացրել է, որ դեկտեմբերի 23-ին «քովիդի» դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից: Կարճ ասած՝ Սանկտ Պետերբուրգ չի մեկնելու: Ռուսաստանից հույս էին հայտնել, ի դեմս նույն խոսնակ Պեսկովի, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով: Հա, այն բանից հետո, երբ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց «հարգելի պատճառով» Փաշինյանը խույս տվեց, անմիջապես պարզվեց, որ նրա «քովիդի» նոր տեստը բացասական է, այսինքն՝ արդեն առողջ է և նա «կվերադառնա աշխատանքային սովորական ռեժիմի» (ձեռքի հետ էլ ակնարկում է, թե սոցցանցերում արձագանքների արժանացող անհեթեթ ու աղմկահարույց գրառումներ անելուց բացի, ինքն, իբր, նաև աշխատում է, էլի): Չնայած, երևի ինքն էլ հասկացավ, որ ինչ-որ շատ արագ է «ապաքինվել», և երբ գրվում էին այս տողերը, Փաշինյանը տեղեկություն տարածեց, թե նոր ստուգմամբ պարզվել է, որ, այնուամենայնիվ, վարակված է, այսինքն՝ տեստը դարձյալ դրական է: Հաշվի առնելով նման փոփոխականությունը, մի փոքր «տեղ» թողնենք ու նկատենք, որ այս ամենը երեկ երեկոյի դրությամբ էր, այսինքն, մինչև թերթի լույս տեսնելը ինչ ասես կարող է «պարզվել»: Փաշինյանի «քովիդային» բռնկումներին, բնականաբար, անհնար է ուշադրություն չդարձնել: Նա, կհիշեք, այդ վարակի՝ Հայաստան թափանցելու ժամանակ դրսևորեց ծայրահեղ անլուրջ վերաբերմունք, ինչ-որ բաներ էր ասում՝ «պինցետով, տնական արաղով» դրա դեմ «պայքարելու» մասին: Հետո երբ վարակը տարածվեց, երբ Հայաստանը համաճարակի ճիրաններում հայտնվեց, երբ մարդիկ սկսեցին տասնյակներով մահանալ, Փաշինյանն իր անփութությունը քողարկելու, «ժողովրդի կյանքով ապրելու» և ապրումակցական հույզեր կորզելու հաշվարկով... մի քանի օրով «քովիդ ընկավ»: Երկրորդ անգամ նրա՝ «քովիդով» վարակվելու մասին հայտարարվեց 2022 թ. հունվարին՝ ինչ-որ «տարօրինակ» զուգադիպությամբ էլի Ռուսաստան մեկնելու նախաշեմին: Հիմա էլ արդեն երրորդ դեպքն է, ու դրանցից երկուսը կապված են Ռուսաստան գնալ-չգնալու հետ: 



Զարմանալի չէ, որ Փաշինյանի այս վերջին «վարակվելը» սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր համեմատել էին դպրոց գնալ չցանկացող երեխաների՝ հիվանդություն հորինելու պահվածքի հետ: Բայց այստեղ այլ հարցեր էլ են ծագում: Տեսեք, Փաշինյանը գոնե դեկտեմբերի 23-ի դրությամբ գիտեր, որ ինքը վարակված է կորոնավիրուսով: Եվ Փաշինյանն իր մտացածին, իրականությանը չհամապատասխանող հորինվածքների շուրջ բանավիճելու էր հրավիրում ՀՀ նախկին նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Նախագահները միանգամայն կանխատեսելիորեն «բանավեճի հրավերի» պահով Փաշինյանին բավականին պարզորոշ հասկացրեցին, որ նրա «երեսը տեսնելու» ոչ մի ցանկություն ու անհրաժեշտություն չունեն: Ավելի ստույգ՝ նա այդքան չկա, որ նման հարց նույնիսկ քննարկվի: Ի դեպ, ուշագրավ է, որ շատ քաղաքացիներ սոցցանցերում նկատում են, թե, փաստորեն, Փաշինյանը, հրաշալի տեղյակ լինելով, որ ինքը կորոնավիրուսով է վարակված, երկրի նախկին ղեկավարներին հրավիրում էր բանավեճի. որ ի՞նչ լինի, որ նրանք էլ վարակվե՞ն: Այսինքն, Փաշինյանն ինքն իրեն բիոլոգիական «զենքի» տե՞ղ է դրել: Հա, հընթացս նկատենք, որ Փաշինյանի «հարմարավետ քովիդը» նրան այս օրերին ամենևին չի խանգարել զանազան հանդիպումներ ունենալ, միջոցառումների մասնակցել: Կարճ ասած՝ դա զուտ «արտաքինքաղաքական» քովիդ էր: Իսկ Սանկտ Պետերբուրգ չմեկնելու իրական պատճառները, հնարավոր է, այլ են: Օրինակ՝ հնարավոր է, որ Փաշինյանի «երեսը տեսնել» չեն ցանկացել ոչ միայն ՀՀ նախկին նախագահները, այլև ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը (ոչ թե հարմար չի եղել):

Նկատենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է վերջին շրջանում, երբ Փաշինյանը ԵԱՏՄ-ական միջոցառման է մասնակցում, բայց Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում չի նախատեսվում: Պարզից էլ պարզ է, որ դա երկու երկրների հարաբերությունների լավ վիճակից չի, նմանապես հայտնի է, որ հարաբերությունների փչացման գլխավոր նախաձեռնողն ու փչացնողը Փաշինյանն ու իր իշխանությունն են: Վերադառնանք, սակայն, երկրի նախկին ղեկավարներին բանավեճի հրավիրելու Փաշինյանի խղճուկ հնարքին: Արդեն առիթ ունեցել ենք նախորդ համարում հանգամանորեն դիտարկել Փաշինյանի այն մերկապարանոց ու ստահոդ հայտարարությունը, թե Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը... Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր: Նրա ասած այդ բացահայտ կեղծիքին այս օրերին շատերն արձագանքեցին՝ հերթական անգամ մերկացնելով սուտը: Բայց այդ դրսևորման, նկատի ունենք՝ Փաշինյանի կողմից ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու (կանխատեսելիորեն մերժման արժանի) նախաձեռնության մեջ ինքնին արդեն վիրավորական մեծ երանգ կա: Ախր ով է ում հրավիրում բանավեճի: Լուրջ, նախկին նախագահների համար պետք է որ անձնական վիրավորանքի նման դա հնչեր: Կարելի էր անգամ հենց միայն «բանավեճի հրավերի» համար Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնել՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հիմքով: Թողնենք մի կողմ յուրաքանչյուրի անհատական հույզերն ու ընկալումները:

Զուտ ամրագրված, անհերքելի փաստերի վրա հիմնվելով ենք պնդում. Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ, ինչ արել կամ չեն արել, բայց պետության անվտանգությունն ու պաշտպանվածությունը ապահովել են, հաղթել են պատերազմում, ազատագրել են տարածքներ, ուժեղացրել են բանակը, ամրապնդել են Հայաստանի դաշնակիցների հետ կապերն ու համագործակցությունը, կառուցել են երկիր՝ պետության անհրաժեշտ ինստիտուտներով, հնարավորինս կայացած ինստիտուտներով: Նիկոլ Փաշինյանին փոխանցվել է շուրջ 12 հազար քառակուսի կմ տարածքով Արցախ: Այն բացառապես Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «ջանքերով» այլևս հայաթափված է ու հանձնված թշնամու վերահսկողությանը: Ազատագրված տարածքներն առանց մի կրակոցի հանձնված են թշնամուն: ՀՀ ինքնիշխան տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր թշնամին զավթել է, բուն հայկական հողերը Փաշինյանը սահմանազատման անվան տակ հանձնում է թշնամուն: Ու նրա՞ հետ բանավիճեն նախկին, բայց հաղթանակ, անվտանգություն և պաշտպանվածություն ապահոված նախագահները: Միանգամայն բնական է, որ Փաշինյանն ու իր «բանավիճային» նախաձեռնությունը խոր արհամարհանքի արժանացան:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ
Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել
Կարևոր
Իրանի գերագույն առաջնորդը հանդես է եկել զգուշացնող հայտարարությամբ
Զախարովան նացիստ է անվանել Քանյե Ուեսթին
Հակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ)
Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը»
Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ)
Վրաերթ Բաղրամյան պողոտայում. 33-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց
Հիմա Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է, քամի ու կայծակ (տեսանյութ)
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ
Ցնդաբանություն է․ Իրանը՝ Թրամփին. Սամվել Կարապետյանի բողոքը մերժվել է (տեսանյութ)
8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ)
«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ Հայաստանում
Հնդկաստանի քա՞նի քաղաքացի է աշխատում Հայաստանում
Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրել
Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին
Գարեգին Բ-ի բացառիկ լիազորությանը պետությունը միջամտել չի կարող. փաստաբան
Այս կենդանակերպի նշանները պետք է խուսափեն սեպտեմբերին զգացմունքային որոշումներ կայացնելուց
Արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների գործից

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը