Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախցիների վերադարձի իրավունքը՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

Monument Watch. Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունել է միջնորդություն՝ կոչ անելով Շվեյցարիայի կառավարությանը կազմակերպել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով, որը կքննարկի Արցախի վտարված բնակչության անվտանգ վերադարձի իրավունքի հարցը: Միջնորդության նպատակն է նպաստել տեղահանված հայ բնակչության՝ դեպի իրենց հայրենիք անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունքին (https://www.youtube.com/watch?v=GK3DJlRVzXU):

Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը միջնորդությունում ներկայացվում է ոչ միայն որպես հումանիտար աղետ, այլև որպես տարածաշրջանային խորը ճգնաժամի և անարդարության դեմ պայքարի հրամայական, որը կարող է միաժամանակ հիմք դնելը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը:

Միջնորդության հիմնավորման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը դատարկվել է իր հայ բնակչությունից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական առաջխաղացումից հետո. «Վախենալով 1915 թվականին հայերի դեմ իրականացված հերթական ցեղասպանությունից՝ պատմական բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը։ Այդ ժամանակվանից տարածաշրջանը ենթարկվել է փաստագրված էթնիկ զտումների. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանատները, համակարգված կերպով ոչնչացվում կամ վերափոխվում են կեղծ փաստաթղթերով՝ «վերանորոգման» անվան տակ», ասված է միջնորդության տեքստում (https://armenpress.am/en/article/1202426):

Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են պահպանել միջազգային հանրության անվտանգության երաշխիքներով հայրենիք վերադառնալու, սեփական քաղաքական ապագան որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու իրենց իրավունքը (https://armenpress.am/en/article/1202426):

Տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքն ամրագրված է միջազգային իրավունքով և դիվանագիտական նորմերով։ Այս սկզբունքը հաստատվել է բազմաթիվ իրավական նախադեպերով և միջազգային բանաձևերով, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի և Եվրախորհրդարանի 2024 թվականի մարտ և հոկտեմբերի բանաձևերով (https://www.civilnet.am/en/news/809827/artsakh-peoples-right-of-return-why-swiss-parliaments-decision-is-important/?fbclid=IwY2xjawHU5FFleHRuA2FlbQIxMQABHdbA87tEWbT2YAy2rQdE86skLPspXDeF7DVpKR-kdsyo8WgbHonc9qq5Kg_aem_CQ-su5K7EEHF8NmFJ4d3eA):

Մասնավորապես, 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռեց, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը» և կանխել ապագա տեղահանումը բռնի կամ ահաբեկման միջոցով (ICJ, Doc. No. 180-20231117-ORD-01-00-EN): Բացի այդ, Եվրախորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունեց բանաձև, որով կոչ արեց Ադրբեջանին ծավալել համապարփակ և թափանցիկ երկխոսություն Ղարաբաղի հայերի հետ։ Նպատակն էր հարգել նրանց իրավունքները, երաշխավորել նրանց անվտանգությունը և հնարավորություն տալ նրանց վերադառնալ իրենց տները միջազգային ներկայության ներքո (Joint motion for a resolution RC-B9-0163/2024, para. 14):

Միջնորդության տեքստում նաև նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային, պատմական և համայնքային ժառանգության համակարգված ոչնչացումը։ Հուշարձանները, եկեղեցիները, գերեզմանատները և հայկական ինքնության այլ խորհրդանիշները ոչնչացվում, փոփոխվում և յուրացվում են՝ խզելով տեղահանվածների և իրենց հայրենիքի միջև կապերը:

Բանաձևում նշվում է, որ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ սոսկ մարդասիրական պարտավորություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն է Հարավային Կովկասում կայունության համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ էթնիկ խմբի բռնի հեռացման վրա կառուցված խաղաղությունն իրականում խաղաղություն չէ։ Չլուծված դժգոհությունները պարարտ հող են դառնում հետագա բռնության և անկայունության համար։ Եթե Ադրբեջանն անկեղծ է խաղաղության և հաշտեցման ձգտման իր պնդումներում, ապա նա պետք է նպաստի տեղահանված բնակչության վերադարձին՝ պահպանելով տարածաշրջանի մշակութային և պատմական ամբողջականությունը:

Միջնորդությունն անդրադառնում է նաև Շվեյցարիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ «Հաշվի առնելով էներգետիկ քաղաքականության ոլորտում Շվեյցարիայի և Ադրբեջանի սերտ համագործակցությունը՝ Շվեյցարիայի Համադաշնության տնտեսական շահերից է բխում կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանում։ Սա մասնավորապես ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքների վերականգնումը։ Շվեյցարիայի կողմից կազմակերպված խաղաղության միջազգային ֆորումը կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, հնարավորություն տալ տեղահանվածների վերադարձին և դրանով իսկ նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը։ Շվեյցարիան բացառիկ հնարավորություն ունի օգտագործելու իր ապացուցված դերը՝ որպես չեզոք միջնորդ՝ նախաձեռնելու կառուցողական երկխոսություն հակամարտող կողմերի միջև)։

Լրահոս

Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները
Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին
Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի
Այս որոշումով ավելանալու են խցանումները
«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին
Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ
Կարևոր
Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին
«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց
Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում
Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ
ԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել
Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է
Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»
Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել

Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ

ԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել

Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է

ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը

Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ)

Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով

Լեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը

Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել է

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ

Telegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետել

Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ

Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ)

Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել

Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС

Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով

Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը

«Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել

Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջ

Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ)