Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Այս մարդիկ շատ հետևողականորեն քանդում են պետությունը. սրանք անուղղելի տգետներ են, մարտնչող տգիտություն ասվածն իրենց մասին է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի ընթացքում որևէ ձեռքբերում չենք ունեցել, իսկ բացթողումներ բավականին շատ ենք ունեցել:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

 «Ի սկզբանե նշել էինք, որ 2024 թ. բյուջեն շատ սխալ ու վատ էր պլանավորվել և ուղղված չէր տնտեսական ներուժի ամբողջությամբ օգտագործմանը և տնտեսական զարգացմանը: Տնտեսությունը շարունակեց շնչել և ապրել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտք և Ռուսաստան պատժամիջոցների տրամաբանության ներքո: Ընդ որում, այստեղ ունեցանք մի շարք բացթողումներ, տնտեսությունը չկարողացավ օգտվել ընձեռված հնարավորությունից:

Առաջին՝ 2024 թ. ընթացքում ռելոկանտներին չկարողացանք «պահել», և նրանք տեղափոխվեցին այլ երկրներ: Սպառումը նվազեց Հայաստանի Հանրապետությունում նաև նրանց հաշվին:

Երկրորդ՝ ավտոմեքենաների առևտուրը. դրանք ներմուծվում էին Հայաստանի Հանրապետություն և արտահանվում Ռուսաստան: Հայաստանի վարած տնտեսական և հարկային ու մաքսային քաղաքականության արդյունքում դրանք նույնպես տեղափոխվեցին այլ երկրներ՝ Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և այլն, ինչպես նաև Հայաստանում ընդունվեցին կամ նորացվեցին երկակի նշանակության ապրանքների վերաբերյալ իրավական ակտերը, և դրանց պարագայում, փաստորեն, չկարողացանք Հայաստանի Հանրապետությունում վերաարտահանում ձևակերպել:

Դրանք հիմնական սխալներն ու բացթողումներն էին»,- նշում է Սարգսյանը՝ շեշտելով, որ կառավարությունը քայլեր չկատարեց՝ ստեղծված իրավիճակը ճիշտ օգտագործելու համար: 

Եղել են նաև այլ՝ ընդհանուր սխալներ և բացթողումներ: «Հայաստանի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել, այսինքն՝ Ռուսաստանի՝ նույն Արևմուտքին մատակարարող գործարանի՝ Հայաստանում տեղակայման վրա որևէ կերպ աշխատանք չի տարվել, ինչպես նաև տուրիստական հոսքերի կրճատում է տեղի ունեցել:

2023 թվականին 50 տոկոսն էին կազմում Ռուսաստանից այցելուները տեսակարար կշռով, իսկ այս տարի՝ արդեն մոտավորապես 42 տոկոս:

Նաև տեղի ունեցավ Ռուսաստանից տրանսֆերտների կրճատում: Դրանք բոլորը բացթողումների հետևանքներ են», - հավելում է մեր զրուցակիցը: Ինչպիսի՞ն կլինի տնտեսական տարին 2025 թվականին պետության և քաղաքացիների համար:

Փորձագետներն ահազանգում են հարկային բեռի ավելացման, գնաճի, երկրի պետական պարտքի ահագնացող չափերի մասին: «Պետությանը սպասվում է պարտքերի ավելացում, սպասվում է եկամուտների հավաքագրման դժվարություն:

Արդեն հայտարարել ենք, որ 2024 թվականին պլանավորված հարկային եկամուտները թերակատարվելու են, իսկ 2025 թ. պետական բյուջեով հարկային եկամուտների աճն ավելի շատ է կանխատեսվել, հետևաբար և՛ 2024 թվականին չկատարվածը, և՛ 2025 թվականին կանխատեսվող տնտեսական բարդությունները խոչընդոտելու են, որ պետական եկամուտները հավաքագրվեն:

Սա նշանակում է, որ պետական պարտքը ծախսելու են ընթացիկ ծախսերի վրա, իսկ դա էլ նշանակում է, որ տնտեսական ներուժն ավելի են մսխելու և սպառելու:

Պետական պարտքի այսպիսի ծավալները, բնականաբար, հանգեցնելու են վերջնականում շատ ավելի նոր հարկերի սահմանման, հարկադրույքների ավելացման կամ հարկային բազաների ընդլայնման:

Քաղաքացիները, բնականաբար, չեն կարող այս հետևանքը չզգալ իրենց սեփական մաշկի վրա, որովհետև մյուս տարի եկամուտների աճ չի պլանավորվում կամ չի կանխատեսվում, բայց ծախսային աճ կանխատեսվում և պլանավորվում է:

Այդ նույն հարկերի բարձրացումը, բնականաբար, ի սկզբանե քաղաքացիների եկամուտը հարկելու վերաբերյալ է, ինչպես նաև համընդհանուր հարկային բարձրացումները, հարկային դրույքաչափերի բարձրացումներն արդեն հանգեցնելու են համընդհանուր գնաճի:

2025 թ. հենց սկզբից արդեն ականատես կլինենք նախ լայն սպառման ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ հանրային ծառայությունների սակագների բարձրացումներին, այնուհետև արդեն տարբեր ապրանքների և ծառայությունների սակագների բարձրացումների, այսինքն՝ շատ ավելի աղքատացման խոստում տվող տարի է սպասվում 2025 թվականին», - ասում է Աուդիտորների պալատի նախագահը: 

Շատ փորձագետներ կարծիք են հայտնում՝ այս իշխանությունը, որը հայտնի է իր պոպուլիստական հայտարարություններով ու քայլերով, հարկային բեռի ավելացմամբ իրեն ոչ բնորոշ քայլ է անում:

Ստացվում է՝ տնտեսությունը «փրկելու» ուղին մնում է բիզնեսի և քաղաքացու հարկային բեռն ավելացնե՞լը:

«Ես սա մեկնաբանում եմ որպես վարվող քաղաքականության տրամաբանական շարունակություն, որովհետև այս մարդիկ շատ հետևողականորեն քանդում են պետությունը, և հետևողականորեն քանդելու դեպքում, բնականաբար, հարկաբյուջետային քաղաքականությունն ի սկզբանե պլանավորում են սխալ:

Երկար տարիներ բարձրաձայնում ենք այդ սխալների մասին, ականջալուր չեն լինում, ու յուրաքանչյուր տարվա ամփոփման ժամանակ իրենք հասկանում են, թե ինչն ենք ճիշտ ասում, և ինչն են իրենք սխալ իրականացրել:

Դրանից հետո չփորձել կամ քայլեր չձեռնարկել շտկելու ուղղությամբ, նշանակում է, որ միտումնավոր ծրագիր է:

Մի կողմից՝ միշտ բարձրաձայնում եմ իրենց կողմից պետության նպատակաուղղված ապամոնտաժման մասին, բայց երկրորդ կողմից՝ դրան զուգահեռ միշտ խոսում եմ իրենց տգիտության, անգրագիտության մասին:

Նույնիսկ իշխանության վեցյոթ տարին բավարար չէր այս մարդկանց հմտությունները, գիտելիքները և այլն ավելացնելու համար, այսինքն՝ սրանք անուղղելի տգետներ են, մարտնչող տգիտություն ասվածն իրենց մասին է: Այս երկու կոմպոնենտները պետք է միշտ զուգահեռ դիտարկենք սրանց պարագայում», - ընդգծում է նա: 

Յուրաքանչյուր պետության զարգացման հիմքում ամուր տնտեսությունն է: Քաղաքական քայլերն են ամրապնդում այն կամ խարխլում դրա հիմքերը:

Իրավիճակը շտկելու, ինչ-որ բան փոխելու և փրկելու համար իշխանափոխությո՞ւնն է ելքը: «Այո: Մի փոքր հետ գնամ:

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործունեությունը մեկնարկեցինք 2024 թ. սեպտեմբերի յոթին:

Մինչև այսօր արդեն արմատական փոփոխությունների 16 առաջարկ ենք ուղարկել պետական գերատեսչություններին:

Մի կողմից՝ երբ կառավարությունը քայլեր չի իրականացնում, մտածում ենք՝ խելքը չի բավարարում, այսինքն՝ չի հասկանում, թե ինչ իրականացնել, չունի այդ մտքի թռիչքը կամ գիտակցումը, որտեղ փոփոխություններ կատարի:

Մյուս կողմից՝ որպես տեխնոկրատ թիմ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը 16 առաջարկ ներկայացրեց երեք ամսվա ընթացքում, դրանցից մեկն է կատարման փուլում:

Պետք է հասցնեն մինչև տարեվերջ իրավական ակտեր, օրենք ընդունել, մնացածի պարագայում չեն էլ գիտակցում, թե ինչի մասին ենք ահազանգում:

Պատասխանում են, որ լրացուցիչ հիմնավորման, ուսումնասիրման կարիք կա և այլն։

Ստացվում է, որ գաղափարը կա, իրագործումը կառավարությունը չի անում: Եթե գաղափարը կա, և ակնհայտ հաշվարկված է դրա ակնկալվող արդյունքը, բնականաբար, արդեն դերակատարի վրա է խնդիրը մնում:

Դերակատարն անկարող է, հետևաբար դերակատարին պետք է փոխենք: Սրանից հետևություն՝ կառավարությանը անհապաղ պետք է հեռացնել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանանք փրկել», - եզրափակում է Նաիրի Սարգսյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Ամենաիսկական գործակալն ու ծառան կառավարությունն է. Վարդան Հակոբյան (տեսանյութ)
Նոր քայլ` Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում. Սերդար Քըլըչ
Շտապ
Խաչիկ Գալստյանը 2 ամսով կալանավորվեց
Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի ձեռամբ կատարվել է դպրական տվչություն
Ռուբեն Վարդանյանի գործով «դատական նիստը» հետաձգվել է
Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով
Տարին փակենք լավ ու կարևոր նորությամբ․ Ավինյան
Փաշինյանը համոզեց Պուտինին, որ կատարելու է Մոսկվայի ցանկությունները՝ խնդրելով չօգնել մրցակիցներին․ Խզմալյան (տեսանյութ)
Քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի նորակառույց դպրոց և վերականգնվող եկեղեցի. Փաշինյան
Պուտինը զորահավաքի հրամանագիր է ստորագրել․ Արևմուտքում հայտարարել են՝ Զելենսկին այլևս չկա (տեսանյութ)
Պուտինն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
Իմ հայրենիքից սիրուն երկիր չեմ տեսել․ իմ կյանքի երազանքն է վերադառնալ և ապրել Հայաստանում․ Խանջարյան (տեսանյութ)
Գևորգ Պապոյանն ընդունել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Որպես անհետ կորած որոնվում է 26 ամյա Լիլիթ Երմալովյանը
Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. հրդեհ է բռնկվել «Jeep Compass» ավտոմեքենայում
Սուրեն Պապիկյանն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր
2025 թվականի ամենալուրջ կորուստը Փաշիկ Ալավերդյանի պաշտոնանկությունն էր. Ռոբերտ Գասպարյան (տեսանյութ)
Երբ էս պատը չկար` Կիրանցում ավելի վտանգավոր էր. Փաշինյան (տեսանյութ)
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Լրատվական դաշտը հարստացավ եւս մեկ անկախ, լրատվամիջոցով. շնորհավորանքներ՝ ուղղված Եվրոմեդիային (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ալիևը զինվում է, մինչ Փաշինյանը վաճառում է խաղաղության պատրանքներ. «Փաստ»

Ավելի քան 36 ժամ է՝ առանց ընդմիջումների անհետաձգելի աշխատանքներ են իրականացվում Երևանում հրդեհված ենթակայանում

Զելենսկի. Թրամփը Ուկրաինային առաջարկում է 15 տարվա երաշխիքներ, մինչդեռ Կիևը ցանկանում է 30

Սրբազանին անակնկալներ են սպասվում, Ինչո՞ւ «զադնի դրեց» Նիկոլ Փաշինյանը

Հայաստանի իրական ռեսուրսը ընդերքում չէ, այն մեր մտքերում է․ Դավիթ Անանյան

Թաիլանդը և Կամբոջան պատրաստ են վերադառնալ հակամարտությունը կարգավորելու համաձայնություններին

«Հաջորդ տարի մեր հանրությունն իր մաշկի վրա է զգալու առկա տնտեսական ռիսկերի անմիջական հետևանքները». «Փաստ»

«Հրապարակ». Սերդար Քըլըչը նոր առաջարկներ ու պահանջներ է փոխանցել Հայաստանին

Նոր տարի, հին ստեր. ո՞ւր է գնում Հայաստանը. «Փաստ»

Նոր զարգացում. կոշտ գնահատական բրիտանական հարթակից. «Փաստ»

Ինչո՞ւ «զադնի դրեց» Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

Բրյուսելն այլևս չի կարող բելգիական քաղաք համարվել. Մասկ. Ով է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն (տեսանյութ)

Պետական ապարատն ընդվզում է․ Ավինյանենք ընտրություններին կգործեն ընդդեմ Փաշինյանի

«Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել

«Հրապարակ». Փորձում են Արմեն Սարգսյանի մտերիմի ձեռքից «Սևան» հյուրանոցի տարածքը խլել

Լեզու կտրելու սպառնալիք հնչեցնողը, որ անցել է թմրանյութի գործով՝ գլխավոր դատախազի կողքին է. «Ժողովուրդ»

Կարպսի ջրամբարի կառուցման ձախողման մեղավորը՝ միայն չինացիներն չեն. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 238. «Ժողովուրդ»

Անդրանիկ Քոչարյանը 1.5 մլն կվճարի «օբշակին»․ ՔՊ-ն նախընտրական խոստումը չի կատարել մամուլ

Ներքաղաքական տարվա... զրոյական կետը. «Փաստ»

Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ»