Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ալիևը պահանջների, վերջնագրերի նոր չափաբաժին նետեց դաշտ, որոնց կհետևեն նորերը, և այսպես անվերջ. Արա Այվազյան


Ներկայացնում ենք Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը՝ Ռուսաստանի պետական հեռուստատեսությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս տրված հարցազրույցի վերաբերյալ:

«Ռուսաստանի պետական հեռուստատեսությանն Իլհամ Ալիևի` օրերս տրված հարցազրույցն ուղղված էր տարբեր լսարանների՝ Ռուսաստանին, Արևմուտքին և իր անմիջական հարևաններին: Հայրենի վերլուծական և փորձագիտական համայնքը մեծամասամբ կենտրոնացել էր Հայաստանին վերաբերող հաստատումների վրա:

Այդուհանդերձ, կարևոր է անդրադառնալ նաև մյուս հայտարարություններին և ըստ այդմ փորձել պատասխաններ գնել մեր շուրջ ստեղծվող՝ ավելի վտանգավոր դարձող իրավիճակին:
Նախ, Ադրբեջանի ղեկավարն ընդգծում է, որ «աշխարհն արմատապես փոխվել է, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված կանոններն այլևս չեն գործում:

Նորից թատերաբեմում ի հայտ է եկել ուժի գործոնը: Եվ այն երկրները, որոնք դա հասկացել են նախօրոք, կարող են իրենց ավելի անվտանգ զգալ»: Այսպիսով, նա ևս մեկ անգամ անթաքույց պնդում է, որ ուժային քաղաքականությունը եղել և շարունակում է մնալ ամենաարդյունավետ գործիքը՝ իր օրակարգն առաջ տանելու համար:
Պատմության ընթացքում ուժի մարտահրավերին առճակատվել են բազմաթիվ երկրներ, որոնց հաջողված և ձախողված փորձը պետք է նավիգացիոն ուղղորդություն դառնար Հայաստանի համար:

Ագրեսիվ ուժային քաղաքականությունը, հետևաբար՝ ծավալապաշտական նկրտումները կենսագործման մեծ հավանականություն ունեն, երբ չեն հանդիպում իրենց հավասարակշռող և զսպող դիմադրողականության, որն ունակ կլիներ խիստ և անվերականգնելի կորուստներ պատճառելու այդ հավակնություններին: Հենց այս պարզ ճշմարտությունը պետք է դրվի մեր ներկայիս արտաքին և անվտանգային քաղաքականության հիմքում:

Երկրորդ. Ռուսաստանի հանդեպ Ադրբեջանի դաշնակցային պարտավորությունների հանձնառության վերաբերյալ ճգրտող հարցին Ալիևը պատասխանում է, որ «մենք միշտ լրջորեն ենք վերաբերվում մեր դաշնակցային պարտավորություններին և այդպես ենք գործելու նաև առաջիկայում»:

Միաժամանակ, նա ընդգծում է, որ Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի դաշնակիցն է, այսինքն «մեր դաշնակցային պարտավորությունները դիվերսիֆիկացված են, և մենք կկողմնորոշվենք՝ ելնելով իրավիճակից»:
Չնայած Ֆրանսիայի հասցեին իր ամբարտավան քննադատությանը («ձախողված պետություն», որի հետ մինչև Մակրոնի նախագահությունն Ադրբեջանն ուներ ամենասերտ համագործակցությունը), չնայած ԵՄ-ին և ԱՄՆ-ին ուղղված կծու ռեմարկներին («Հայաստանի հովանավոր Պետդեպը», Բայդենը, որը խախտել է հավասարակշված մոտեցումը հարավկովկասյան երկրներին և «պարտադրում է այսպես կոչված «օգնություն»՝ ի տարբերություն Թրամփի, որը «մեզ (Ադրբեջանի և Ռուսաստանի) հետ նույն նավակում է՝ ի պաշտպանություն ավանդական արժեքների»), նա յուրատեսակ գործարք է առաջարկում Արևմուտքին՝ դիտարկել Ադրբեջանը, ինչպես դա տեղի է ունեցել անցյալում, որպես վստահելի և արժեքավոր միջնորդ ու հարթակ Ռուսաստան-Արևմուտք երկխոսության համար, փոխարենը՝ աչք փակել Արցախի և Հայաստանի նկատմամբ իր կատարած ոճրագործությունների վրա:

Բնականաբար, արևելյան սիրախաղի մեծ վարպետը առիթը բաց չթողեց ռուսական լսարանին հաճոյանալու համար, մատնացույց անելով, որ «Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենառուսախոս երկիրն է», մինչդեռ Հայաստանը «հայտնի է, թե ուր է գնում»՝ իր սահմանների երկայնքով ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք ստեղծելով:

Այսպիսով, քաջատեղյակ լինելով, որ Արևմուտքը չի երաշխավորի Հայաստանի անվտանգությունը, Ալիևը բացահայտ կերպով ձգտում է վերջնական սեպ խրել Երևանի և Մոսկվայի միջև, որպեսզի դեռևս գոյություն ունեցող երկկողմ դաշնակցային հարաբերությունները և ՀԱՊԿ-ը որևէ կերպ խոչընդոտ չդառնան Հայաստանի հանդեպ ապագա ոտնձգությունների համար: Ներկայիս իրավիճակում միայն դաշնակիցների և դաշինքների միջոցով է հնարավոր ապահովել Հայաստանի անձեռնմխելիությունը:

Բնականաբար, կուտակվել են շատ լեգիտիմ հարցեր, սակայն գլոբալ և տարածաշրջանային իրավիճակը սրընթաց փոփոխությունների գործընթացում է, որն ընձեռում է նաև հնարավորություններ:

Ալիևի վերջնական նպատակը Հայաստանն աշխարհաքաղաքականորեն մեկուսացնելն է: Երևանի գերխնդիրն է՝ ճշգրիտ իրատեսական հաշվարկների և ոչ թե «արժեքային» պատրանքների վրա ապահովել համադրվող և համընկնող շահեր ունեցող դաշնակիցների արդյունավետ փոխգործակցությունը»:

Երրորդ. Ալիևը պահանջների/վերջնագրերի նոր չափաբաժին նետեց դաշտ, որոնց կհետևեն նորերը, և այսպես անվերջ: Յուրաքանչյուր երկրի բանակցային սակարկությունների կարողությունը կախված է այն տարբերակներից, որոնք ենթադրվում է, որ նա ունի:

Դրանցից զրկվելը հեշտացնում է հակառակորդի ծրագրերը և նեղացնում Realpolitik-ի կիրառողների հաշվարկները: Հայաստանի ճակատագրական սխալ և անհեռատես հրաժարումն Արցախի հիմնախնդրի արծարծումից արմատապես խարխլեց մեր դիվանագիտության պաշտպանական բնագծերը, փոխարենը գրգռելով հակառակորդի պահանջատիրական ախորժակը: Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցն օրակարգ վերադարձնելու հարցը ավելի քան հրատապ է:

Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և հիմնվելով միջազգային կազմակերպությունների, խորհրդարանների և առանձին պետությունների ընդունած հայտարարությունների ու բանաձևերի վրա՝ պետք է գործադրել համակարգված ջանքեր, որպեսզի ամրագրվի 2020-2023թթ. Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական քաղաքականության և էթնիկ զտումների վերաբերյալ միջազգային կոնսենսուսը: Դրան զուգահեռ, տարբեր երկրներում և միջազգային ատյաններում անհրաժեշտ է ձեռնարկել Արցախի բարեկամների խմբերի վերականգնումն ու նորերի ստեղծումը, ինչը լրացուցիչ և կարևոր ազդանշան կդառնա, որ Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ:

Հայկական Սփյուռքի և արտերկրում մեր բարեկամների նախաձեռնությամբ կարևոր մայրաքաղաքներում հարկավոր է կազմակերպել գիտաժողովներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ և հրապարակումներ Արցախի վերաբերյալ: Չափազանց կարևոր է երաշխավորել նման միջոցառումներին արցախցի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը, ինչը վերջերս խոչընդոտվում է մի շարք դեսպանությունների կողմից մուտքի արտոնագրերի մերժման հետևանքով:

Վերը նշված առաջարկների կենսագործումը լրջորեն կզսպի Ադրբեջանին դիվանագիտական ճակատում:Եվ վերջինը. Ալիևն իր հարցազրույցում երեսպաշտորեն նշել է, թե «խաղաղությունը հանրային կոնսենսուսի արդյունք է, իսկ վերքերը դեռ չեն սպիացել, հետևաբար անհրաժեշտ է երկխոսություն»:

Վերջերս ինչպես Եվրախորհրդարանը, այնպես էլ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը հանդես են եկել նման առաջարկով: Անհրաժեշտ է այս միտումը տարածել այլ երկրներում: Պետք է նպաստել երկխոսության հաստատմանը առանց սահմանափակումների: Գուցեև վերջին տարիներին արևը փայլում է Ադրբեջանի վրա, բայց նույն ադրբեջանցիները և նրանց հովանավորները գիտակցում են, որ միշտ այդպես չի լինելու:

Տևական և կայուն խաղաղությունը պետք է արդար լինի, հակառակ դեպքում խոսքն ընդամենը միջպատերազմյան նոր և անցողիկ զինադադարի մասին է: Վստահ եմ, որ մեր տարածաշրջանը կարոտ է իրական խաղաղության»:

Լրահոս

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան

Լրացուցիչ նորություններ

...

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով