Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարեւոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան

2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում։ Այս տարին բնորոշվեց հինգ հիմնական միտումներով, որոնք մեկը մյուսից մտահոգիչ են և ընդգծում են կառավարման և երկրի քաղաքական ուղղության փոփոխության հրատապ անհրաժեշտությունը, գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Հայաստանի կառավարության արտաքին և տարածաշրջանային քաղաքականության նախորդ տարիների ձախողումների հետևանքները ոչ միայն չեն հաղթահարվել, այլև խորացել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը Ադրբեջանի հետ բանակցություններում խորհրդանշում է վտանգավոր և կրկնվող սխալը։ Խաղաղության մասին նրա հռետորաբանությունը, թեև տեսականորեն գովելի է, տարվա ընթացքում ուղեկցվեց միակողմանի զիջումների շարքով, որը ավելի է ոգևորել Բաքվին և թուլացրել Հայաստանի դիրքերը։ Յուրաքանչյուր նոր զիջում թերևս խորացնում է Ադրբեջանի պահանջներն ու սպառնալիքները՝ մեզ ավելի հեռացնելով արդար խաղաղությունից։ Այս ընթացքը երկիրը թողել է խոցելի, հուսախաբ և Փաշինյանի խոստումներից գրեթե ձեռնունայն։

Աշխարհաքաղաքական ասպարեզում Հայաստանի մեկուսացումը միայն խորացել է՝ երկիրը դուրս չբերելով անողոք շրջապտույտից, որից, ներկայիս ղեկավարության ներքո, անհնարէ թվում դուրս գալը։ Ավանդական դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը, չեն վստահում Փաշինյանի կառավարությանը, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են կասկածանքով վերաբերվել նրա խոսքին։ Նույնիսկ Արևմուտքը, որը թվում է՝ որոշ աջակցությունէ ցուցաբերում, դա անում է ոչ թե վստահության պատճառով, այլ «հարմարավետ ամուսնության» արդյունքում, քանի որ նպատակներին հասնելու ավելի լավ այլընտրանքներ չունի։

Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների պակասը, որին գումարվել են ռազմավարության բացակայությունն ու իռացիոնալ հաջորդական որոշումները, ավելի է բարդացրել Հայաստանի կացությունը։Նոր դաշինքներ ստեղծելու ուղղությամբ լուրջ ջանքեր չգործադրելով՝ դիվանագիտական այս իներցիան Հայաստանին թողել է անկառավարելի՝ միջազգային օրըստօրե բարդացող միջավայրում։

Թեև մակրոտնտեսական ցուցանիշները կարող են վկայել տնտեսական դիմակայունության մասին, սակայնդա մեծապես բխում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների չկանխատեսված օգուտներից, որոնք տնտեսական որոշ գործունեություն վերաուղղորդել են դեպի Հայաստան։ Սակայն հայաստանցիների մեծամասնությունը դրա օգուտները չի զգում։ Կյանքի թանկացումը, լճացածաշխատավարձերը, արտաքին պարտքի աճը, օտարերկրյա ներդրումներիպակասը, աշխատատեղերիստեղծման սահմանափակությունը և չափազանց բարձր հարկերը սովորական քաղաքացիների դժվարին վիճակը չեն փոխել, ինչը վկայում է մակրոտնտեսական ցուցանիշների և առօրյա իրականության միջև անջրպետի մասին։

2024-ի թերևս ամենամտահոգիչ միտումը ժողովրդավարական հետընթացն է։ Հայաստանն այժմ սահում է դեպի ավտորիտար կառավարում։ 2018-ին Փաշինյանի օրոք սկսված ժողովրդավարական զորթոնքի հույսի շրջանը վերածվել է մեկ մարդու իշխանության։ Չնայած հանրային վստահության պատմական ցածր մակարդակին՝ Փաշինյանը պահպանում է իշխանությունը խորհրդարանական մեծամասնության միջոցով, որը նրան պաշտպանում է հաշվետվողականությունից։ Իշխանության այս գերկենտրոնացումն արտացոլում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի ավելի խոր բացը՝ ղեկավարներին հաշվետու պահելու կամ կենսունակ ընդդիմություն ձևավորելու անկարողությունը։

Ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտները, ինչպիսիք են դատական անկախ համակարգը, ազատ մամուլը և քաղաքացիականակտիվ հասարակությունը, ավելի են թուլացել Փաշինյանի ներքո։ Սեղմելով այլախոհությունը և կենտրոնացնելով իշխանությունը՝ նրա կառավարությունը անտարբերություն և հիասթափություն է սերմանել ընտրողների շրջանում։ Հայաստանցիներից շատերն այժմ կասկածի տակ են դնում փոփոխության գործիքի՝ ընտրությունների արդյունավետությունը՝ վախենալով, որ ժողովրդավարական ճանապարհով իմաստալից իշխանափոխությունը գնալով անհասանելի է դառնում։

Կոռուպցիան՝ Հայաստանի քաղաքական դաշտի երբեմնի պատուհասը, այս տարի ստացել է ավելի նենգ և ինստիտուցիոնալ բնույթ՝ քայքայելով երկրի ժողովրդավարական հիմքերը։ Իշխող վերնախավի կողմից հարկատուների գումարների չարաշահումը հասել է աննախադեп մակարդակի՝ հանրային միջոցները ուղղորդելով անթափանց սխեմաների միջոցով և անհիմն պարգևավճարներ ու արտոնություններ տրամադրելով հավատարիմներին։ Այս գործողությունները հանրային վստահության համակարգային դավաճանություն են, որոնք խորացնում են անհավասարությունը և հուսահատությունը։ Կոռուպցիայի հարաճուն այս մշակույթը քայքայում է երկրի հիմքերը՝ մարդկանց թողնելով այն ծանր գիտակցության հետ, որ պետությունը դարձել է մասնավոր շահի, այլ ոչ թե հանրային բարօրության գործիք։

Վերջապես, հայ հասարակությունը շարունակում է խորապես պառակտված մնալ։ Բևեռացումն ու անվստահությունը, որոնք սնուցվում են քաղաքական մանիպուլյացիաներով և սոցիալական լարվածությամբ, թշնամանքի բաժանարար մթնոլորտ են ստեղծել։ Հասարակության այս մասնատվածությունը թուլացնում է կոլեկտիվ գործողությունները և Հայաստանի՝ մարտահրավերներին միասնաբար դիմակայելու կարողությունը։

2025-ի սկզբին ուշադրությունն անխուսափելիորեն կսևեռվի 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների վրա, հնարավոր է՝ արտահերթ ընտրությունների՝ հաշվի առնելով քաղաքական անկայուն միջավայրը։ Մեկ բան հստակ է՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լճացման և վատ կառավարման ևս մեկ տարի։ Կառավարության փոփոխության անհրաժեշտությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել։ Առաջիկա ամիսները երկրի համար պետք է լինեն ինքնաքննադատության և հնարավորի վերաիմաստավորման ժամանակահատված։

Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել։ Պահի հրամայականը աշխարհում Հայաստանի դերի ու անելիքների մասին հստակ տեսլական ունեցող ղեկավարություն ձևավորելն է, որը առաջնահերթություն կտա ազգային միասնությանը, իրական բարեփոխումներին և ժողովրդավարական սկզբունքներին նորոգված հավատարմությանը։ Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը»։

Լրահոս

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ
Telegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետել
Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ
«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել
«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը
Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ)
Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել
Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС
Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով
Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա
Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը
Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա

Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)

Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան

Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ)

ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)

Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ

Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը

Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով

Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին

Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց

Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան

Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան