Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Միացյալ Նահանգների, ի դեպ, նաև՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: 

Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի ՆԳ արդեն նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրիի ու նույն համակարգի ևս մի քանի պաշտոնյաների նկատմամբ: 

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ պատժամիջոցների են դիմում վրացական ՆԳՆ նշված պաշտոնյաների դեմ, քանի որ նրանք (ուշադրություն).

«Մասնակցել են ԶԼՄ ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների և ցուցարարների դեմ դաժան բռնաճնշումներին»: 

Հատկանշական է, որ «հավաքական Արևմուտքի» այդ պատժամիջոցների մասին հայտնի դառնալուց գրեթե անմիջապես հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույն Վախթանգ Գոմելաուրիին նշանակեց փոխվարչապետ: Բայց դեռ մի կողմ Վրաստանի ու ԱՄՆ հեռացող վարչախմբի հարաբերությունները, չհաշված՝ Մեծ Բրիտանիան: 

Այստեղ այլ հարց է հետաքրքիր: Երկդիմի, երկակի չափանիշների, երկերեսանի պահվածքի հարցը, որն ամեն անգամ դրսևորում է Արևմուտքը: 

Թե ինչ էր կատարվում Թբիլիսիում օրեր, շաբաթներ առաջ, բոլորս տեսանք: Երկրի հեռացող նախագահ Զուրաբիշվիլու հրահրմամբ «արևմտամետները» փորձեցին փողոցային եղանակով հեռացնել օրինական իշխանություններին, ըստ որում, ցուցարարները ոչ մի կերպ խաղաղ չէին:

Բայց ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Արևմուտքը այդ ամենը նորմալ էին համարում, ու հակառակը՝ սպառնալիքներով, արդեն նաև՝ պատժամիջոցներով են խոսում այդ երկրի ընտրված իշխանության հետ:Իսկ, այ, Հայաստանում փաշինյանական իշխանությունները ուժայինների միջոցով գազանաբար հարձակվում էին խաղաղ ցուցարարների, ընդդիմադիր գործիչների, լրագրողների վրա: Ծեծում էին, քաշքշում, բանտարկում, կալանավորում:

Օրը ցերեկով 30 կամ ավելի նռնակներ էին ոստիկանները նետում խաղաղ ցուցարարների վրա, դրա հետևանքով 100 և ավելի մարդ վիրավորվեց, մեկը հաշմվեց...

Ո՞ր մեկը ասես: Բոլոր այս դեպքերում ո՛չ ԱՄՆ, ո՛չ եվրոպական երկրների իշխանություններն ու դեսպանները ոչ միայն ոչինչ չեն ասում, այլ... նույնիսկ խրախուսում ու քաջալերում են Փաշինյանին, նրա իշխանությանը, ոստիկանական համազգեստի տակ թաքնված մարդատյաց խոշտանգիչներին: 

Այսինքն, որտեղ Արևմուտքի յուրայիններն են իշխանության, վերջիններս կարող են բռնաբարել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, որտեղ ընդդիմությունն է իրենցը, արդեն նրանց է ամեն ինչ թույլատրելի»:

Լրահոս

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք

Լրացուցիչ նորություններ

...

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները