Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». 1,2 տրիլիոն դրամ` Ակադեմիական քաղաքի համար, իսկ ծրագրված ջրամբարներն այդպես էլ չեն կառուցվում


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«44-օրյա պատերազմից հետո իշխանությունները փորձեցին կրկին ձեւավորել կառավարություն, սակայն իրենց ներկայացրած հնգամյա հայեցակարգերից եւ ծրագրերից շատերը անգամ չեն մեկնարկել։

Հայաստանյան ներկայիս իշխանությունները 2021 թվականի համապետական ընտրություններին ներկայացրին Կառավարության հնգամյա ծրագիր, որը նախատեսված էր իրականացնել 2021-2026 թվականներին։Այս ծրագրի կետերից մեկի համաձայն՝ Հայաստանում պետք է կառուցվեր 15 փոքր եւ միջին ջրամբար, սակայն 4 տարվա ընթացքում որեւէ ջրամբարի կառուցման մեկնարկ դեռ չի տրվել։

ՏԿԵ նախկին նախարար եւ այժմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում 2021 թվականին հայտարարել էր. «Այս տարի՝ 2020 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ, ես այս ամբիոնից հնչեցրել եմ 1.5 տասնյակ ջրամբարների կառուցման մասին: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում առաջիկա 10-15 տարում փոքր ջրամբարների կառուցման ուղղությամբ:

Այստեղ նույնիսկ ցանկն եմ հնչեցրել, որից 4-ը վերաբերել է Վայոց ձորի մարզին: Այդ ցանկի մեջ է Ելփինի ջրամբարը, ինչպես նաեւ Խնձորուտի, Խաչիկի Վերնաշենի ջրամբարները:

Այս ուղղությամբ առաջիկայում աշխատանքներ կտարվեն նախագծային-նախահաշվային փաստաթղթերի ձեւակերպման, եւ 10-ից 15 տարում դրանց ամբողջական կառուցման, խնդիրը լուծելու ուղղությամբ»։

2023 թվականին ՔՊ-ի համար բաղձալի եւ տենչալի, սակայն անիրականանալի ջրամբարների կառուցման ծրագրում մի բան պարզ դարձավ՝ Հայաստանում ջրամբար նախագծող մեկ ընկերություն կար։ Այս նախագիծը նոր չէ. 2019 թվականին Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Միհրան Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ արդեն 22 փոքր ծավալի ջրամբարի կառուցման ծրագիր կա մշակված:22-ը դարձավ 15. «Հայաստանի ամբողջ ջրամբարներում տարեկան կուտակում ենք 1 մլրդ 200 մլն խմ ջուր: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մակերեսային հոսող ջրերի ծավալը մոտավոր 7 մլրդ խմ է, որից ոռոգման նպատակով օգտագործվում է 1մլրդ 500-ից 1 մլրդ 800 մլն խորանարդ մետրը:

Մնացածը Հայաստանից հոսում է դուրս՝ հարեւան երկրներ: Մենք նախատեսում ենք ավելացնել ջրամբարների թիվը: Ներկայում 22 փոքր ծավալով ջրամբարների ծրագիր կա մշակված»,- ասել էր Միհրան Հովհաննիսյանը: Նշված այս 22 ջրամբարի ընդհանուր ծավալը պետք է կազմեր 127 մլն խմ, իսկ ընդհանուր ծրագրի նախնական արժեքը հաշվարկվել էր 220 մլն դոլար։ Անգամ նախատեսվող գումարը հաշվարկված էր, սակայն ծրագիրն այդպես էլ մնաց թղթի վրա։Իշխանության նպատակն է ջուրն ամբարել Հայաստանի ներսում, սակայն դրա համար չեն կառուցվում միլիոններ արժեցող ջրամբարներ եւ չեն վերանորոգվում ոռոգման ջրի ուղիները, ու արդյունքում Հայաստանն ունենում է ահռելի քանակի ջրային կորուստներ, որոնք թվային տվյալներով կներկայացնենք հաջորդիվ։

Փոխարենը տարեկան 1-2 ջրամբար կառուցելուն, որն ավելի հրատապ եւ կարեւոր է, Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում մի բզկտված «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար հատկացնել 1,2 տրիլիոն գումար։Սա երկրի կառավարմանը ոչ խելամիտ վերաբերվելու մասին է»:

Լրահոս

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում
«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու
«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»
Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ
Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել
Կարևոր
Իրանի գերագույն առաջնորդը հանդես է եկել զգուշացնող հայտարարությամբ
Զախարովան նացիստ է անվանել Քանյե Ուեսթին
Հակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ)
Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը»
Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ)
Վրաերթ Բաղրամյան պողոտայում. 33-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց
Հիմա Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է, քամի ու կայծակ (տեսանյութ)
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ
Ցնդաբանություն է․ Իրանը՝ Թրամփին. Սամվել Կարապետյանի բողոքը մերժվել է (տեսանյութ)
8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ)
«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ Հայաստանում
Հնդկաստանի քա՞նի քաղաքացի է աշխատում Հայաստանում
Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրել
Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը