Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Դրական որևէ ակնկալիք չկա, տնտեսական լուրջ դժվարությունների տարի է լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցնող տարվա տնտեսական դրական ցուցանիշները փորձագետները կապում են բացառապես արտաքին գործոնի հետ, իսկ հաջորդ տարվա համար կանխատեսումները, մեղմ ասած, դրական չեն:

Հարկերի և տուրքերի բարձրացում, գնաճ, ինչը նպաստելու է քաղաքացիների սոցիալական վիճակի վատթարացմանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ նախորդ երկու տարվա բարձր տնտեսական աճն արտաքին պատահական գործոնի ազդեցությամբ էր՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներով:

«Այդ գործոնի ազդեցությունն այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած էապես նվազեց, և, ցավոք, մեր այն վատատեսական կանխատեսումները, որ կային, կյանքի կոչվեցին ողջ ծավալով:

Տնտեսական ակտիվության ցուցանիշն էապես նվազում է արդեն երկրորդ եռամսյակից սկսած, և այս իշխանությունների խոստացած առնվազն յոթ տոկոս տնտեսական աճի փոխարեն կունենանք մոտ հինգ տոկոս տնտեսական աճ:

Այդ հինգ տոկոս աճում էական մասնաբաժին ունի այդ թուլացող գործոնը:

Տարվա ընթացքում տնտեսական աճի տեմպի նվազումը հանգեցրեց նաև նրան, որ հարկային մուտքերն էապես թերակատարվեցին և շարունակում են թերակատարվել մոտ տասը տոկոսի շրջանակներում, նաև պետական բյուջեի ծախսերն են, ընդհանուր առմամբ, թերակատարվել միջինը տասը տոկոսով:

Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս տարվա տասն ամիսներին էական թերակատարումը վերաբերել է խոստացված կապիտալ ծախսերին, այսինքն՝ երկարաժամկետ տնտեսական էֆեկտ ունեցող ենթակառուցվածքներ, շինարարություն և այլն:

Սրանք փաստերն են, որոնց վրա հիմնվելով` օրվա իշխանությունները հաջորդ տարվա պետական բյուջեում նախանշել էին սկզբում 5,6 տոկոսանոց աճ, իսկ երկու շաբաթ անց, երբ պետական բյուջեն վերջնական պետք է հաստատվեր, տնտեսական աճի ցուցանիշն իջեցրեցին 5-5,1 տոկոս: 

Հաջորդ տարվա նույնիսկ 5,1 տոկոսանոց աճը խիստ խնդրահարույց է կատարման տեսանկյունից, որովհետև միտումները, որոնք արդեն իսկ արձանագրում ենք հիմա, բավականին վատատեսական են հաջորդ տարվա համար:

Երկրորդը՝ միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները, մասնավորաբար՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, կանխատեսում են էլ ավելի ցածր տնտեսական աճ նույնիսկ լավագույն սցենարով, ինչը դրված է պետական բյուջեի հիմքում:

Սա է պատճառը, որ շատ համեստ ցուցանիշներ ունենք հաջորդ տարվա բյուջեում եկամուտների իմաստով, դրան գումարած՝ ունենք փաստացի արձանագրում, որ հաջորդ տարի չի լինելու նվազագույն աշխատավարձի, սոցիալական, աղքատության նպաստների և կենսաթոշակների բարձրացում:

Բայց փաստացի հաջորդ տարի գնաճային էական ճնշումներ կան, և նույնիսկ Կենտրոնական բանկը կանխատեսում է միջին գնաճ հինգ տոկոսի շրջանակներում:

Նաև մակրոտնտեսական միջավայրի փոփոխությունը, այդ թվում՝ օտարերկրյա տրանսֆերտների նվազումը բերելու է ազգային արժույթի արժեզրկման էական ռիսկեր և, դրանով պայմանավորված, գնաճ:

Դրան էլ գումարենք նաև, որ հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի վրա էապես ավելանալու է հունվարի 1-ից, կրկնապատկվելու է շրջանառության հարկի դրույքաչափը, դա ևս գնաճային գործոն է, դրան գումարենք նաև աշխարհաքաղաքական վայրիվերումները, որոնք էական ռիսկեր են և կարող են հանգեցնել նախ և առաջ առաջին անհրաժեշտության, պարենային անվտանգության նշանակության ապրանքների թանկացման:

Այս բոլորի ֆոնին իրական գնաճն առկա է լինելու, ուստի պարզ է եզրահանգումը, որ հաջորդ տարի մեր սոցիալապես անապահով խավերն ու խմբերը ունենալու են իրական գնողունակության նվազում, պատկերավոր ասած՝ էլ ավելի վատ են ապրելու, քան այս տարի:

Թոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը չեն բարձրանում, իսկ գնաճը բերելու է փաստացի իրական գնողունակության նվազման», -«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը: 

Մեզ հետ ավելի վաղ զրույցներից մեկում նա «հարկային տեռոր» էր բնորոշել օրվա իշխանությունների վարվելիք հարկային քաղաքականությունը 2025 թ.-ին:

Իշխանությունը դիմում է իր համար ոչ պոպուլ յար այս քայլին, քանի որ տնտեսությունը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ: «Անխոս լավ օրից չէ նման քայլեր անում:

Օրվա իշխանությունը տեսնում է տնտեսական լրջագույն խնդիրները և նաև դրանցից բխող տնտեսական ակտիվության զսպումը, ապա խթանումը, այն, որ հարկային մուտքերի նույնիսկ նախատեսված ցուցանիշների պարագայում հնարավոր է ունենալ թերակատարում, դրա համար զարկ է տվել համապատասխան քայլերի երկու ուղղությամբ:

Մեկը՝ հարկային բեռի ավելացում, երկրորդը՝ «հարկային տեռորի» դրսևորումներ: Թիրախն օբյեկտիվորեն խոցելի ուղղություններն են՝ միկրոբիզնեսը, որի հարկային արտոնությունները վերացնում են, բեռն ավելացնում, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսը:

Տեսնում ենք, որ մյուսներից՝ խոշոր բիզնեսներից ունեն քաղաքական նեղ շահ, և այնտեղ հարկերը հավաքվում են բարեգործական կոչված ճաշկերույթների սեղանների շուրջ: Դրան գումարած՝ բազմաթիվ ուղղություններ կան, որոնք անհրաժեշտ է ֆինանսավորել՝ սկսած ֆեյքերի ֆաբրիկաներից մինչև քաղաքական թաքնված նեղ նպատակադրումներ:

Այդտեղ մեծ է ներքին ֆինանսավորման մասնաբաժինը: Ովքե՞ր են անում՝ թե՛ իրենց սրտի նոր օլիգարխները, թե՛ արդեն իրենց հետ համակերպված և գործող խոշոր բիզնեսները: Դրա համար էլ այդ ուղղությունը թե՛ «հարկային տեռորի», թե՛ հարկային բեռի ավելացման իմաստով որոշակիորեն ձեռնպահ է մնում», - նշում է մեր զրուցակիցը: 

Ակնհայտ է, որ կառավարությունից և որոշում կայացնողներից շատերն այլևս ակնկալիքներ չունեն: «Քաղաքականությունը ևս տնտեսության հիմքն է:

Տնտեսական աճի պարագայում հույսդ չպետք է դնես արտաքին պատահական գործոնների վրա: Մշտապես ասել էինք, որ այդ դրական ֆոնը պետք է կապիտալիզացվի: «Տաք» փողերը եկան Հայաստան, հիմա այդ էֆեկտը նույն արագությամբ դուրս է գալիս մեր երկրից՝ իր հետ բերելով լրացուցիչ դժվարություններ:

Տարիների ընթացքում տեսանք ռազմական էսկալացիաներ, ռազմական բնույթի գործադրումներ, սպառնալիքներ հարևան այն երկրների կողմից, որոնց հետ այս իշխանությունները կեղծ խաղաղության օրակարգ են խաղում: 

Օրինակ՝ չէին կարող անարձագանք մնալ ձախողումները. օրինակ՝ երբ թշնամին կրակում է օտարերկրյա ներդրումներով բացվող ձեռնարկության վրա, խոսքը Երասխի մասին է, կամ՝ պետականմասնավոր գործընկերությամբ «ԱՆԻՖ» հիմնադրամի միջոցով հայկական ավիաուղիների ձախողված նախագիծը, որի գործն արդեն հասել է միջազգային ատյաններ, և այսպես շարունակ կոռուպցիոն աճող ռիսկերը, «հարկային տեռորը» հանգեցրել են մի փաստի, որ այս տարի արդեն ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների «փախուստ» մեր երկրից:

Մեր երկրից ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ գնացել են նույնիսկ պահպանվող բարձր տնտեսական աճի ֆոնին, քան եկել, բացասական է հաշվեմնացորդը: Այսինքն՝ ունենք կապիտալի «փախուստ» և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի էական նվազում, իսկ դրանք լրջագույն բացասական ցուցանիշներ են: 

Արտաքին գործոնը թուլանում է դրական իմաստով, ներդրումները, որոնք հաջորդ տնտեսական փուլի աճի հիմքը պետք է լինեն, ավելանալու փոխարեն նվազում են, այսինքն՝ դրական որևէ ակնկալիք չկա, տնտեսական լուրջ դժվարությունների տարի է լինելու՝ չհաշված տնտեսական անվտանգության աճող ռիսկերը, ներքին անկայունությունը, պահպանվող սոցիալական խնդիրների խորացումը, ինչու չէ, նաև ժողովրդագրական խնդիրները, որ արտագաղթի նոր ալիքի պատճառ են դարձել:

Այս ամբողջը խիստ բացասական և, ցավոք, իրական գործընթացներ և միտումներ են: Հիմնական առանցքային բանաձևը հետևյալն է՝ ունենք անվերջ խոստումներ տվող և դրանց հակառակ վարքագիծ դրսևորող իշխանություններ», -եզրափակում է Թադևոս Ավետիսյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները
Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերին (տեսանյութ)
Կարևոր
Գլխավոր դատախազություն. Ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ 423 հաղորդում է ստացվել
Իսրայելը Լիբանանի հետ համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց ավիահարված է հասցրել երկրի տարածքին
Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասին (տեսանյութ)
Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg
Մայրը ողբում է երեխաների մահն ու փախչում Փամբակից. մանրամասներ` ջրահեղձ եղած երեխաների ընտանիքից
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին փոխըմբռնման հուշագիրը խախտելու մեջ
Կարևոր
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի
Զինվոր է մահացել. Չարլզ III-ի համար Բուքինգեմյան պալատը չի դառնա մշտական բնակավայր
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
Թրամփին իր հայրը անվանող թուրք կինը խնդրել է հանդիպել նրա հետ
Պեկինում թեթև շարժիչով ինքնաթիռը բախվել է երկնաքերի, կան վիրավորներ և զոհ
ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. Փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում
Բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում էին խաղալ ֆուտբոլ, բայց մի թիմ խաղացել է ամերիկյան ֆուտբոլ
ՍԴ-ից պահանջվում է միայն մի բան որ գործի համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության․ Աբովյան
Մենք ակնկալում ենք, որ կիրակի օրը չպետք է լինի նիստ․ Օրբելյան
Մյուս ձայները համարել ոչ օրգանիկ դա նորմալ է․ լրագրողը՝ փոխքաղաքապետին

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. Փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում

ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»

Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»

Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»

Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»

Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»

Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»

Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»

Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ». Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը

«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. պատճառը հայտնի է

«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է

«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք

«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»