Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

6 տարիների ընթացքում այս իշխանությունը ոչինչ չի արել. Էլինար Վարդանյան


2025թ-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տասնամյակը։ 2024-ի 10 ամիսների կտրվածքով առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հատել է 11 միլիարդ դոլարի շեմը։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Տևական ժամանակ է՝ այս թեման թմբկահարում են գործող կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները, հետ չեն մնում նաև քպ-ական պատգամավորները։ Մնում է հիշեցնել ԵԱՏՄ անդամակցության ակունքները։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։

Ն. Փաշինյանը դրա մոլեռանդ հակառակորդն էր։ 2017թ. ԱԺ «Ելք» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։ Փաշինյանը, որ այն ժամանակ խմբակցության ղեկավարն էր, հայտարարում էր, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության և նրա շուրջ տեղի ունեցող պրոցեսների համատեքստում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ստացել է շատ լուրջ հարվածներ, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ պրոցեսը շարունակվելու է ու «իքս» պահից դառնալու է մեզ համար անվերահսկելի, եթե արդեն անվերահսկելի չի դարձել:

Երևանը խեղդվում է մեքենաների խցանումների մեջ։ Իրավիճակը հիմա գնում է անվերահսկելի կաթվածի։ 6 տարիների ընթացքում այս իշխանությունը ոչինչ չի արել։ Իսկ այն, որ քաղաքը դեռ մի կերպ դիմանում է, նախքան 2018-ն արված աշխատանքի շնորհիվ է։ Մի քանի խոշոր ճանապարհային հանգույցների, նախագծերի  շնորհիվ է, որ Երևանը դեռ կանգնած չէ։

Ռոբերտ Քոչարյանի օրոք 2007-2008թթ.է կառուցվել Երևանի կենտրոնը շրջանցող և մայրաքաղաքի տարբեր հատվածներն իրար մոտեցնող Սարալանջի մայրուղին։ 2007թ-ին են կառուցվել Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս թռիչքային և Կիևյան–Քոչար անցումային երթուղին կապող ուղեցանցը և Բաղրամյան-Օրբելի թունելը։

2008թ-ին է շահագործման հանձնվել Խորենացու փողոցից սկսվող և Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց ավարտվող  բազմամակարդակ հանգույց-ուղետարը։ Մինչև այդ 2000թ-ին շահագործման էր հանձնվել Դավիթաշենի կամուրջը, հիմնանորոգվել էր Երևանին հարակից Աշտարակի կամուրջը։

Ս. Սարգսյանի օրոք կառուցվել է Մոնթե Մելքոնյան փողոցը, որը հանգույցով Կիևյան փողոցը կապել է Իսակովի պողոտային։Վեց տարի այս իշխանությունների օրոք խնդրին որևէ համակարգային լուծում չի տրվել։

Միակ «լուծումը», որ կարող էին առաջարկել՝ 2024թ. հունվարից Երևանում առանձնացված կարմիր գծերից օգտվելու վճարը բարձրացնելն էր։ Տարեկան վճարը ավելացվեց 13 անգամ, հասավ 160 հազար դրամի՝ իբր խցանումներից խեղդված կենտրոնը բեռնաթափելու համար։ Կենտրոնը չբեռնաթափվեց, փոխարենը՝ վարորդները հայտնվեցին բեռի տակ։

Իշխանությունները հպարտանում են զբոսաշրջության աճով։ Մի կողմ թողնենք զբոսաշրջության աճի իրական պատճառները, բոլորս դա շատ լավ հասկանում ենք։ Զբոսաշրջության աճին զուգահեռ՝ հրամայական է դարձել օդանավակայանի նոր տերմինալի կառուցումը։ Նախագիծը վաղուց կա, տերմինալը չկա ու չկա։ Իսկ զբոսաշրջիկները գալիս և գնում են «նախկինների» օրոք կառուցված տերմինալով։

«Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման աշխատանքների առաջին փուլը սկսվել է 2002-ին։ Մինչև 2004-ը նորոգվել է թռիչքուղին, ղեկուղիները, իսկ երկրորդ փուլի ընթացքում (2004-2007) կառուցվել է նոր ուղևորային համալիրը, որով ժամանում և մեկնում են այսօր Հայաստան եկող զբոսաշրջիկները։

Այսօրվա իշխանությունները զբոսաշրջիկներին ընդունելու նոր «համակարգային» ծրագիր են մշակել՝ միլիոնավոր դոլարներ ծախսել տոնածառի և անհասկանալի ամանորյա ձևավորման վրա և հուսալ, որ դա նոր զբոսաշրջիկների կբերի։ Բայց տապալվել է օդանավակայի զարգացման, նոր տերմինալների կառուցման  ծրագիրը։

Կենտրոնական բանկը որպես լուրջ ձեռքբերում ներկայացնում  է կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որն արդեն հասել է մեկ տրիլիոնի։

Սա շատ լուրջ թիվ է և շարունակում է շատ բարձր տեմպով աճել։ Կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ պետք է ավելի շատ հնարավորություններ տալ, որպեսզի վերջիններս մասնակցեն Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ներդրումներ անելու գործում։ Կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է 2014թ. Սերժ Սարգսյանի օրոք։

Փաշինյանը լայվ է մտնում  Թումոյից, որը կառուցվել է Քոչարյանի ջանքերով, օտարերկրյա հյուրերին տանում է զբոսնելու Հյուսիսային պողոտա։

Բնակարանաշինության ծրագիրը, բանկային համակարգի բարեփոխումը, «Հյուսիս-հարավ» ծրագիրը, ամերիկյան լրջագույն ծրագրերը մշակել և իրագործել են նախկինները։

Իսկ ի՞նչ են արել այս իշխանությունները։

Եթե մի պահ փորձենք վերանալ նրանց բերած համընդհանուր աղետից, Արցախի կորստից, համազգային դժբախտություններից ու նայենք ընդամենը տնտեսական-սոցիալական ծրագրերին, ապա ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում.գույքահարկի բարձրացում

միկրոձեռնարկատիրությունը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխումշրջհարկով աշխատող մանր և միջին ձեռնարկատերերին ընդհանուր հարկման համակարգով հարկումբանկային գաղտնիքի ինստիտուտի վերացում
համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներմուծում (այս վերջին երկուսը պոտենցիալ ներդրողներին խրտնեցնելու լավագույն ձևերից են)

կայանատեղիների և տրանսպորտի թանկացումմեկ անձից խոշոր ու չարդարացված գնումների այլանդակ մշակույթցանկը կարելի է անվերջ շարունակել։

Այսպիսին է ծուռ հայելիների Հայաստանը։

Լրահոս

Քանի՞ օր ոչ աշխատանքային կլինի մարտ ամսին
Մարտի 3-ին և 4-ին լույս չի լինելու. հասցեներ
Գեղարքունիքում 2026 թվականի փետրվարին գրանցվել է 62 ծնունդ
Օլիվիա Դինը հռչակվել է Մեծ Բրիտանիայի պոպ երաժշտության թագուհի
Եթե Իրանը թուլանա, Թուրանի գործոնն է ավելանալու․ մեր շահերից բխում է՝ պատերազմը հենց այսօր ավարտվի (տեսանյութ)
Մեզ այս պատերազմը պարտադրվել է. կպաշտպանվենք. կարիք չունենք, որ որևէ մեկը գա, մեզ պաշտպանի.Շիրղոլամի (տեսանյութ)
ԱՄՆ-ի իմպերիալիստական նկրտումներն այլևս չեն թաքցվում. Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)
Եթե Իրանում սկսվի քաոս, անվտանգային ու տնտեսական լրջագույն խնդիրներ է բերելու ՀՀ-ի համար․ Սաղաթելյան (տեսանյութ)
Մերժե՛լ գերեզմանային խաղաղությունը․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
Կարևոր
Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները, հյուպատոսական բաժինները շարունակում են իրենց գործունեությունը․ ԱԳՆ
Իրանի թուլացումը Փաշինյան շահերից է բխում․ ինչպես տարածաշրջանում կփոխվի բալանսը պատերազմից հետո (տեսանյութ)
Էս պայմանական հրադադարով հնարավորություն են տվել, որ վերարտադրվի ու շարունակի հանձնել. Սաղաթելյան (տեսանյութ)
Իրանի դեմ պատերազմը երկարում է, իրավիճակը բարդանում է նաև մեզ համար (տեսանյութ)
ԻԻՀ պահապանների խորհուրդը շարունակում է երկրի կառավարումը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանի իշխանությունների աշխարհագրական գիտելիքները իսպառ ցնդել են. Խաչատրյան
ՈՒՂԻՂ. ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի ասուլիսը
Իրանի քաղաքական ճգնաժամը՝ Խամենեի մահ, հրթիռային հարվածներ․ ՀՀ ՊՆ պաշտոնյա է կալանավորվել
Անվտանգային տեսանկյունից, փառք Աստծու, Հայաստանում խաղաղություն է. Ալեքսանյան
Կարևոր
Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան
Ինտրիգներ մի՛ փնտրեք. Սահմանադրության նախնական տեքստը մարտին կհրապարակվի

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան