Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$660.59

BTC

$108791

ADA

$0.586269

ETH

$2604.38

SOL

$151.43

18 °

Yerevan

22 °

Moscow

32 °

Dubai

14 °

London

29 °

Beijing

11 °

Brussels

27 °

Rome

25 °

Madrid

BNB

$660.59

BTC

$108791

ADA

$0.586269

ETH

$2604.38

SOL

$151.43

18 °

Yerevan

22 °

Moscow

32 °

Dubai

14 °

London

29 °

Beijing

11 °

Brussels

27 °

Rome

25 °

Madrid

Միջնակարգ կրթություն ունեցողները կարող են պարեկ դառնալ


ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել․

«Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն։ 
Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:

Կարևորելով ՆԳՆ ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը և աշխատանքի արդյունավետությունը, միաժամանակ, հաշվի առնելով քաղաքացիների հետ շփումներում կին ծառայողների մոտեցումը և հասարակության դրական արձագանքը՝ Պարեկային ծառայություն թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ հատկացվել է իգական սեռի դիմորդներին։

• Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով:

Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Երևան քաղաքը և ՀՀ մարզերը:

• Ոստիկանության ծառայողների մրցույթն իրականացվում է «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար:

Վերապատրաստման դասընթացներն ավարտած ոստիկանության ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում։Ուսման տևողությունը 6 ամիս է։

• Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2024 թվականի դեկտեմբերի 16-ից հունվարի 17-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:

• Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն 2024 թվականի դեկտեմբերի 16-ից հունվարի 17-ը ներառյալ:

Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2025 թվականի մարտի 3-ից ապրիլի 18-ը ներառյալ»:

Լրահոս

Այս ծանրագույն իրավիճակում ճիշտ թիրախներին խփելու, պաշտպանվելու փոխարեն անդադար թիրախավորվում են իշխանության կողմից հետապնդվողները․ Իշխան Սաղաթելյան
Երիտասարդները գողության պահին ձերբակալվել են
Թուրքիայի անդրադարձը՝ ԱՄՆ-Իրան հնարավոր միջուկային բանակցություններին
Արթուր Սարգսյանը հայտնել է, թե որ դատարան է ուղարկվել գործը
Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ. ​հետևանքները կրելու ենք բոլորս. Արսեն Ջուֆալակյան
Լուրեր են տարածվում առավոտյան Մայր Աթոռի վրա հարձակման մասին․ Քրիստինե Վարդանյան
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Ի՞նչ հարցեր են քննարկվել
Կարևոր
«Տաշիրը» մտահոգված է ՀԷՑ-ի գրասենյակում խուզարկությունների և քննչական գործողությունների ձևերով ու մասշտաբներով
Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո
Գազ չի լինի հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին
Ձեզ Վեհարան ուղարկողները դիտավորյալ են ձեզ դարձնում լիարժեք հուդա. Ռուբեն Մելիքյանը՝ իրավապահներին
Շա՜տ մտածեցի Հայաստան գալու մասին, սակայն ձերբակալությունները չեն քաջալերում ինձ քայլերս ուղղելու դեպի հայրենիք. ամո՛թ է, հազա՜ր ամոթ. Արամ Ա կաթողիկոս
Նոր մանրամասներ՝ Խաչփառ գյուղում բռնկված հրդեհից
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը
Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ. Վեհափառ Հայրապետ
Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն
Սկսվել է պրոքսի պատերազմ հայոց կրոնի դեմ. կհաղթենք մե՞նք՝ Աստծո ուժերը, թե՞ սրանք. Սերգեյ Շաքարյանց (տեսանյութ)
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Յամալը դեռ երկար պետք է աշխատի ու ապացուցի իր կայունությունը՝ «Ոսկե գնդակը» ստանալու համար․ Մակելելե
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. հայրն ու նրա 3-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Լրացուցիչ նորություններ

...

Երիտասարդները գողության պահին ձերբակալվել են

Գազ չի լինի հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին

Շա՜տ մտածեցի Հայաստան գալու մասին, սակայն ձերբակալությունները չեն քաջալերում ինձ քայլերս ուղղելու դեպի հայրենիք. ամո՛թ է, հազա՜ր ամոթ. Արամ Ա կաթողիկոս

Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ. Վեհափառ Հայրապետ

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ․ ՊՆ

Պապային ասել եմ՝ ուժեղ կլինես․ Արթուր Սարգսյանի տղան ՔԿ–ի դիմաց է (տեսանյութ)

Պապային ասել եմ՝ ուժեղ կլինես. Արթուր Սարգսյանի տղան ՔԿ-ի դիմաց է (տեսանյութ)

ԵՀԽ-ն խորը մտահոգություն է հայտնում ՀԱԵ-ի հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ

83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպառնում է ինքնահրկիզվել

Նարեկ Կարապետյանին տեղափոխել են ոստիկանություն

Իրավապահները ներխուժել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ. աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործել

Բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

Գողոնը հայտնաբերվել է նկուղում

14-ամյա արցախցի տղան՝ Արեն Նազարյանը, Մոսկվայում կարժանանա Համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության «Տաք սիրտ» միջազգային մրցանակին

Վթարային անջատումներ․ հուլիսի 7-ին, 8-ին և 9-ին ջուր չի լինի՝ տասնյակ հասցեներում

Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը