Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անշուշտ, պետությունը պարտավոր է հոգ տանել սննդի անվտանգության մասին, սակայն միջոցառումները պետք է իրականացվեն օրենքի տառին համապատասխան. քաղաքագետ


«Կադրային վերջին փոփոխություններից հետո կարծիք էի հայտնել, որ Փաշինյանը մեծացնելու է ոստիկանության քաղաքական կախվածությունը իշխանությունից։

Այս մտահոգությունը, ցավոք, հաստատվեց»,- նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով այսօր Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի շուկայի մոտ տեղի ունեցածին։ 

«Այսօր առավոտյան, Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը, ինչից հետո մսավաճառները դաժան խոշտանգման են ենթարկվել ոստիկանության ծառայողների, հատկապես «կարմիրբերետավորների» կողմից, առանց որևէ պատճառի՝ օգտագործվել է արցունքաբեր գազ,  մարդկանցից առգրավված միսն այրվել է:

Անշուշտ, պետությունը պարտավոր է հոգ տանել սննդի անվտանգության մասին, սակայն միջոցառումները պետք է իրականացվեն օրենքի տառին համապատասխան՝ բացառելով բռնության ֆետիշացումը, մարդկանց նվաստացումը, սոցիալական իրավունքների ոտնահարումը:

Մսավաճառների մեծ մասն իրենց բիզնեսն իրականացնում է՝ վարկային ռեսուրսների միջոցով: Պետությունը որևէ ենթակառուցվածքային պայման չի ստեղծել այս բիզնեսի քաղաքակիրթ իրականացման համար, իսկ հիմա առգրավում է նրանց պատկանող միսը՝ խոչընդոտելով այս մարդկանց բանկային պարտավորությունների կատարումը, հարյուրավոր ընտանիքների մատնելով սոցիալական դիսկրիմինացիայի, աղքատության:

Իշխանությունները բացարձակ անհաղորդ են երկրում ստեղծված դեմոգրաֆիկ ճգնաժամին, հիմա էլ արտագաղթի ճանապարհն են պարտադրում հարյուրավոր ընտանիքների:

Կադրային վերջին փոփոխություններից հետո կարծիք էի հայտնել, որ Փաշինյանը մեծացնելու է ոստիկանության քաղաքական կախվածությունը իշխանությունից:

Այս մտահոգությունը, ցավոք, հաստատվեց: ՆԳ նորանշանակ նախարար Արփի Սարգսյանիը, ով վայելում է, այսպես կոչված, արևմտյան շրջանակների աջակցությունը և ռեֆորմատորի համբավ ունի, ամենևին էլ դրական ուղերձով չի սկսել իր պաշտոնավարումը, ինչը հասարակության շրջանում խորացնելու է անվստահությունը պետական ինստիտուտների, ոստիկանության հանդեպ:Իշխանությունը կոչված է ոչ թե սեփական երկրի քաղաքացիների ահաբեկմանը, այլ հասարակության տարբեր խմբերի հետ երկխոսության հարթակների ստեղծմանը:

Միայն այս ճանապարհով է հնարավոր հասարակական համերաշխության միջավայրի ձևավորումը, առկա խնդիրներին բալանսավորված լուծումներ գտնելը»,- գրել է նա: 

Լրահոս

«Սպայկան»՝ ընտրության առաջ. Ովքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբները
«Հրապարակ»․ «Սպայկան»՝ ընտրության առաջ
Կալանքի մեսիջները
«Հրապարակ»․ Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Հրապարակ»․ Ովքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբերը
Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ»
Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ»
Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ»
Քննիչ Հակոբ Հակոբկոխյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել․ ՔԿ
«Հրապարակ»․ Սա կարող է լինել Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը
«Հրապարակ»․ 300 միլիոն դրամ` դիվանագետների վերապատրաստմանը
6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը
«Հրապարակ»․ Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից
«Հրապարակ»․ Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել
«Հրապարակ»․ ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»
Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ»
Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»
«Հրապարակ»․ Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել
«Հրապարակ»․ Ի՞նչ են դրդել Փաշինյանին արտաքին տերերը

Լրացուցիչ նորություններ

...

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան