Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է. Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը՝ ՄԱԿ-ին և ՄԱԿ անդամ երկրներին

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ներկայացուցչական մարմին, դեռևս 2023 թվականի հուլիսի 27-ին միաձայն ընդունած Ուղերձով դիմել է համաշխարհային հանրությանը, ՄԱԿ անդամ պետություններին՝ կոչ անելով հանուն փրկության (Remedial Recognition) ճանաչել Արցախի

Հանրապետության անկախությունը:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունները և այլ միջազգային դերակատարներ, չնայած բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու իրենց միջազգային պարտավորություններին (Responsibility to Protect), ցավոք, բացարձակ անտարբերություն ցուցաբերեցին Արցախի խորհրդարանի ընդունած Ուղերձի նախազգուշացումների հանդեպ Արցախի բնակչությանը սպառնացող լրջագույն գոյաբանական վտանգների մասին, և չկարողացան կամ չցանկացան պատշաճ կերպով խոչընդոտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները, երբ վերջինս 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի դեմ և էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների արդյունքում բռնազավթեց Արցախի Հանրապետության ողջ տարածքը:

Մինչև Արցախի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիան, Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները՝ մասնավորապես 6-րդ կետը, 10 ամիս շարունակ արգելափակել էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ միջազգայնորեն ճանաչված արտատարածքային Լաչինի միջանցքը՝ անհնարին դարձնելով կենսական նշանակություն ունեցող ապրանքների՝ սննդամթերքի, մանկական սննդի, դեղորայքի մատակարարումները, ինչպես նաև անտեսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՄԱԿ միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերյալ։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անպատիժ վարքագիծը ոգևորիչ է այլոց համար: Աշխարհն օրեցօր ընկղմվում է նոր արհավիրքների մեջ, որի գինը հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքն է:

Առաջնորդվելով Արցախը իր կազմի մեջ բռնի ուժով ընդգրկելու քաղաքականությամբ և այդ տարածքից հայկական հետքը լիովին վերացնելու անթաքույց մտադրությամբ՝

ներկայումս Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում կամ յուրացնում է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները, ապօրինի բնակեցնում դարերի պատմություն ունեցող հայկական գյուղերն ու քաղաքները, շարունակում պատանդության մեջ պահել տասնյակ մեր հայրենակիցների, այդ թվում՝ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Այդ հանցագործ հակամարդկային քաղաքականությունը կանխելու և Արցախի քաղաքացիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու միակ միջոցը ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է:

Մինչև միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը և պատմական Հայրենիք հայ բնիկ բնակչության վերադարձի համար անվտանգ պայմանների ստեղծումը, անհրաժեշտ է ՄԱԿ համապատասխան կառույցների միջոցով դադարեցնել այժմ ընթացող Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հայկական գերեզմանատների, եկեղեցիների, վանքերի և պատմամշակութային արժեքների, հանրային և մասնավոր սեփականության թալանն ու բարբարոսական ավերումը՝ պահպանելով Արցախի բնակչության հարկադրաբար լքած անշարժ և շարժական գույքը, բոլոր պետական և համայնքային շենք-շինությունների, արդյունաբերական ձեռնարկությունների և առևտրային օբյեկտների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին, ուղերձով դիմում է միջազգային հանրությանը եվ կոչ անում ՄԱԿ անդամ պետություններին.

առաջնորդվելով ՄԱԿ կանոնադրության մեջ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով,հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Հռչակագիրը», 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած անկախության համաժողովրդական հանրաքվեի արդյունքները, ինչպես նաև 1992 թ. հունվարի 6-ին ընդունված Հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին՝ ճանաչել Արցախի (Լեռնային Ղարաբաղի)Հանրապետության անկախությունը՝ հանուն Արցախի բնիկ ժողովրդի իր պատմական հայրենիք վերադարձի:

ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է, այն կդառնա մեր ժողովրդի պաշտպանվածության հուսալի երաշխիքը, կնպաստի 150 հազար հայերի արժանապատիվ և անվտանգ վերադարձին իրենց պատմական Հայրենիք՝ արդեն ճանաչված միջազգային սահմաններում, պատմական բնակության վայրերում բնականոն կյանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև կապահովի երկարաժամկետ և կայուն խաղաղություն հարավկովկասյան տարածաշրջանում»,-ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»
Ինչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան
Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց
2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին
Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»
Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»
Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»
Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»
Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»
Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել
Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը
Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

Ինչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան

Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց

2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին

ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանը մեկնել է Բրյուսել

Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը

ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ

Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին

Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք

674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե

«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան

10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից

Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ

ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան

Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան

ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու

Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև

Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը

Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին

Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան