Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». 90 մլն դրամ` Երեւանը հրապարակից մինչև ծայրամասեր կաթվածահար անելու համար. անկազմակերպ միջոցառում


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Երեւան քաղաքի պետական բյուջեից տրամադրվել էր 90 մլն դրամ՝ դեկտեմբերի 8-ին Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը վառելու եւ մարդկանց շնչահեղձ անելու համար։«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ այս մասին պաշտոնական աղբյուրներից: Երեւանում հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություննից հետո հրապարակը վերածվել էր շուկայի։

Բանն այն է, որ թանկարժեք հրավառությունը միայն ուրախություն չէ, որ պատճառել է ներկաներին եւ Կենտրոնի բնակիչներին. այն նաեւ բողոքի մեծ ալիք է բարձրացրել։

«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ թեեւ հրավառությունն ու միջոցառումը գեղեցիկ եւ ստացված էին, սակայն քաղաքացիների տեղաշարժը եւ կազմակերպչական մասն անկազմակերպ էր։
Հրավառությունից հետո մարդկանց հոսքը շրջափակել է Հանրապետության հրապարակը, եւ շարժը դադարել է՝ ստեղծելով արհեստական խցանումներ։

Երեւանի քաղաքապետարանը կամ Երեւանի պարեկային ծառայության անկազմակերպ աշխատանքի արդյունքում քաղաքացիները անմարդկային խցանումների մեջ ուշագնաց են եղել, շարունակվել է երեխաների լացուկոծը:

Ավելին, որպեսզի հրմշտոցի արդյունքում երեխաները շնչահեղձ չլինեն, ծնողները երեխաներին նստեցրել էին իրենց ուսերին ու մի կերպ դուրս հանել քաոսից:Անկազմակերպ բացումը ցայտուն էր, քանի որ, օրինակ, Հայաստանում անցկացվող Մանկական եվրատեսիլի ժամանակ, որը ոչ պակաս մեծ միջոցառում էր եւ պատմական իրադարձություն Հայաստանի համար, կազմակերպվածության մակարդակը զգացվում էր նաեւ իրավապահների կողմից։ Միջոցառման մուտքի ժամանակ ստուգվում էին քաղաքացիների պայուսակները՝ միջոցառման ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու համար։ Ավելին՝ հստակ ապահովված էին մուտքի եւ ելքի տարբեր ուղիները:

Իսկ Երեւանի քաղաքապետարանի եւ «Սինեմարտ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում Երեւանը Հանրապետության հրապարակից մինչեւ քաղաքի ծայրամասեր կաթվածահար էր եղել։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանը կամ կազմակերպող ընկերությունը պաշտոնական ոչ մի պատասխանով հանդես չեն եկել, իսկ երկուշաբթի՝ առավոտյան, այդպես էլ տեղի չունեցավ Երեւանի գործակարգավարական նիստը, եւ Տիգրան Ավինյանը հարկ չհամարեց պատճառված անհանգստության համար ներողություն խնդրել:

Մայրաքաղաքի ձեւավորման աշխատանքները, ինչպես նախորդ 2 տարիներին, կազմակերպվել են «Սինեմարտ» ՍՊԸ-ի կողմից։

2022 եւ 2023 թվականներին տոնական ձեւավորման ծառայությունների համար «Սինեմարտ»-ի հետ կնքվել է պայմանագիր՝ մեկ անձից գնման եղանակով։ 2022-ին տոնական միջոցառումը կազմակերպվել էր 191 մլն դրամով, 2023-ին՝ 202 մլն դրամով, 2024-ին՝ 209 մլն դրամով։ Ֆինանսական աճը ակնհայտ է եւ ամենեւին փոքր չէ։

Բացի «Սինեմարտ»-ից՝ Հանրապետության հրապարակում ձեւավորման աշխատանքներ է կատարել նաեւ իշխանության սիրելի «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը երգող շատրվանների տարածքի ամանորյա ձեւավորման աշխատանքների համար պայմանագիր է կնքել Երեւանի քաղաքապետարաի հետ, որն արժեցել 60 մլն դրամ, իսկ Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքները՝ 190 մլն դրամ։

Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության աշխատանքները կազմակերպելու համար այս ընկերությանը վճարվել է 90 մլն դրամ

։«Ժողովուրդ» օրաթերթի բազմաթիվ զանգերին «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի սեփականատեր Ռուդիկ Տեր-Գալստյանը այդպես էլ չպատասխանեց՝ գուցե խուսափելով պատասխանատվությունից, սակայն փաստն այն է, որ կազմակերպված միջոցառումը, ժողովրդական ձեւով ասած, հարամվեց»:

Լրահոս

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին
Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ
Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ
Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում
«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում
Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը
Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին
Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում
Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին
Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց
Պերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին
Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Լրացուցիչ նորություններ

...

Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ

Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»

ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»

Քաղաքապետարանի աշխատակիցներին հորդորել են կիրակի օրը մեկ մարդու պես ներկա գտնվել հրապարակում. «Հրապարակ»

Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»

Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են

Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»

«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»

Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»

Մհեր Ախտոյանն ու հայրն արտերկրում անհետացել են․ Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում

«Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են

«Իրավունք». Տղե՛րք, էս ո՞ւր. մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը

«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել

«Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ

«Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից

«Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ

«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում

Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին․ Սարիկ Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանը