Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բռնագրավում են արցախցիների գումարները․ 168․am


168.am-ը գրում է․ Արցախցիները հույս ունեին, որ Սահմանադրական դատարանի միջոցով կարող են հասնել նրան, որ մուտք ունենան իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվներին, տնօրինեն այդ հաշիվների գումարները և օգտագործեն այն բազմաթիվ սոցիալական խնդիրների գոնե մասնակի լուծման համար, որոնց բախվել են բռնի տեղահանվելուց հետո։ Սակայն Սահմանադրական դատարանը հերթական անգամ ցույց տվեց իր հավատարմությունը գործող քաղաքական իշխանությանը. մերժեց արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցների հետ կապված օրենսդրական փոփոխության վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների դիմումը։

Դրանով, ըստ էության, ՍԴ-ն, քաղաքական իշխանության հետ ձեռք ձեռքի տված, ավարտին հասցրեց արցախցիների կուտակային կենսաթոշակային գումարների արգելափակման կամ բռնակցման գործընթացը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Ազգային ժողովի քպ-ական քաղաքական մեծամասնությունը որոշեց առանց արցախցիներին հարցնելու՝ նրանց կուտակած կենսաթոշակային գումարները տեղափոխել Հայաստանի կուտակային համակարգ, ինչի իրավունքը ոչ մեկն իրենց չէր տվել։

Դրանով արցախցիները զրկվեցին ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում իրենց միջոցները տնօրինելու ու օգտագործելու հնարավորությունից։ Չնայած դժվար է անգամ պատկերացնել՝ է՞լ ինչ պետք է լիներ, որ մարդիկ կարողանային ժամանակից շուտ տնօրինել իրենց կուտակած միջոցները, որոնց կարիքն այսօր, առավել քան երբևէ, ունեն։

Թե՞ իշխանությունները կարծում են, որ այնքան օգնություն ու օժանդակություն են տրամադրել այս մարդկանց, որ կուտակած կենսաթոշակային գումարները ժամանակից շուտ տնօրինելու կարիք այլևս չկա։ Հավանաբար դրա համար նաև որոշել են հաջորդ տարվանից աստիճանաբար կրճատել օգնության չափը, վերանայել 40+10 հազար դրամների ծրագիրը։

Բազմաթիվ արցախցիներ, որոնք այդ գումարների հույսին են, այդ գումարներով մի կերպ կարողանում են հոգալ բնակարանի վարձերն ու կոմունալ ծախսերը, ընդհանրապես կզրկվեն նման հնարավորությունից։ Կառավարությունը որոշել է, որ բավական է, ինչքան օգնություն ստացան։ Ապրիլից 40 հազար դրամ կստանան ոչ թե բոլորը, այլ մինչև 18 տարեկաններն ու թոշակառուները, նաև առաջին-երկրորդ խմբերի հաշմանդամները։

Հաջորդ տարվա հունիսից տրամադրվող օժանդակության չափը կպակասի ևս 10 հազար դրամով ու մինչև դեկտեմբեր կկազմի ընդամենը 30 հազար դրամ։Արդեն մեկ տարի հետո, հավանաբար, սա էլ կվերացնեն։ Կառավարությունն այժմվանից մարդկանց տրամադրում է, որպեսզի համակերպվեն դրան։ Այդ պատճառով սկսել է աստիճանաբար կրճատել օժանդակության չափը։ Չնայած բազմաթիվ արցախցիներ օգնության գումարներով մի կերպ գոյություն են պաշտպանում։

Շատերն էլ չկարողանալով գոյատևել, ստիպված հեռանում են։Մինչ իշխանությունները համարում են, որ բավական է՝ ինչքան օժանդակություն տրամադրեցին, կրճատում է 50-հազարական դրամները, այս ընթացքում արդեն տասնյակ-հազարավոր արցախցիներ լքել են Հայաստանը։

Օժանդակության կրճատումից հետո, հեռացողների քանակը շատ ավելի մեծ կլինի։Ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ արտագաղթեն։ Իբր բնակարանով ապահովման ծրագիր են իրականացնում, ծրագիրը չսկսած՝ տապալել են։ Այնպիսի պայմաններ են դրել, որ մարդիկ խուսափեն մոտ գալ։Արդեն մի քանի ամիս է, ինչ ծրագիրը գործարկվել է։ Թվում է, թե հիմա դիմողներին տեղ ու դադար չպիտի լիներ։

Բայց դիմողները շատ քիչ են։ Քչերն են պատրաստ ընդունել այն պայմանները, որոնք պարտադրում են։

Դրանցից ամենագլխավորը, թերևս, Արցախի քաղաքացիությունից հրաժարվելն է։ Մարդիկ չեն ուզում կորցնել իրենց տներ վերադառնալու վերջին հույսը։Պակաս խոչընդոտ չէ նաև գումարի չափը, որով նույնիսկ գյուղական բնակավայրերում դժվար է ապրելու համար քիչ թե շատ պիտանի բնակարան գնել։

Դա էլ քիչ է՝ արհեստական դժվարություններ են ստեղծում բնակարանային ծրագրից օգտվել ցանկացողների համար։ Ովքեր մտադիր են այդ գումարները ներդնել՝ հիփոթեքով բնակարան գնելու համար, գործընթացը հատուկ ձգձգում են, որպեսզի զրկվեն եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից։Այսօր արցախցի բազմաթիվ ընտանիքներ Հայաստանում բախվում են սոցիալական լուրջ դժվարությունների։

Այդ դժվարություններն ավելի կխորանան արդեն հաջորդ տարի, երբ շատերը կզրկվեն ֆինանսական օժանդակություն ստանալուց։

Քիչ է՝ իշխանություններն այս մարդկանց զրկեցին իրենց տուն ու տեղից, հիմա էլ զրկում են Հայաստանում ապրելու հնարավորությունից։ Հայտարարում էին, թե՝ ոչինչ չենք խնայելու Արցախից բռնի տեղափոխված «մեր քույրերի ու եղբայրների» համար, ամեն ինչ անելու ենք, որ մնան ու հաստատվեն Հայաստանում, բայց ինչպես տեսնում ենք, մի բան էլ խթանում են, որպեսզի նրանք արտագաղթեն։

Նույնիսկ չեն ուզում նախկինում արցախցիներին տրամադրվող բյուջետային գումարներն ուղղել նրանց սոցիալական օժանդակությանը։ Վերջերս կառավարության նիստում հայտարարվեց, թե այս ընթացքում արցախցիներին 75 մլրդ դրամի օգնություն են տրամադրել։ Չիմացողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իշխանությունները չափազանց առատաձեռն են գտնվել արցախցիների նկատմամբ։

Բայց այդպես չէ։ Սա գրեթե կրկնակի քիչ է այն գումարից, որը բյուջետային վարկի ձևով նախկինում ամեն տարի տրամադրվում էր Արցախին։Դեռ չենք ասում, թե ի՞նչ եղան գումարները, որոնք դրսից գալիս էին՝ արցախցիներին օգնելու նպատակով։ Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։

Հիեցնենք, որ անցած տարվա վերջին դրանք հասել էին 100 մլն դոլարի։ Հետո էլի շարունակեցին ստացվել տարբեր երկրներից ու միջազգային կառույցների կողմից։Ի՞նչ եղան այդ գումարները, հայտնի չէ։ Վաղուց արդեն իշխանությունները դրանց մասին չեն խոսում։ Գումարները ներառել են բյուջեում ու ներկայացնում են, թե տրամադրվող օժանդակություններն իշխանության կամեցողության ու հոգատարության դրսևորումն են արցախցի «մեր քույրերի ու եղբայրների» նկատմամբ։

Ու դրա համար նրանք պետք է շնորհակալ լինեն իրենց, որ այսքան ժամանակ օժանդակում են։ Ամեն անգամ երեսով են տալիս, սպառնում են զրկել սոցիալական ծրագրերից, ահաբեկում են, որպեսզի չխառնվեն Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին, շինծու քրեական գործեր են հարուցում, կալանավորում են, տանում նստացնում են։

Մարդկանց զրկել են իրենց հող ու ջրից, տուն ու տեղից՝ մի քանի հազար դրամ օգնություն են տալիս, կարծում են՝ մեծ գործ են անում։ Մի բան էլ՝ շնորհակալություն են ակնկալում, զարմանում են, թե ինչո՞ւ են դժգոհում, ինչո՞ւ են բողոքում։

Ուզում են անձեն-անձուն համակերպվեն այն աղետի հետ, որը բերել են այդ մարդկանց գլխին։

Լրահոս

Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Լրացուցիչ նորություններ

...

Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի

Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)

Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի

Այս որոշումով ավելանալու են խցանումները

Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը

«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը

Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)

Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու

Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը

Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից

Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ)

«Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ)

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը

Վթար է․ գազ չի լինելու