Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ովքեր են Գյումրու քաղաքապետի թեկնածուները. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրել է.

Չնայած Նիկոլ Փաշինյանը Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով նպատակ ունի զավթել իշխանությունը հանրապետության երկրորդ քաղաքում, ապա վարչական լծակների գործադրմամբ՝ առաջիկա ընտրություններում հաղթել քաղաքական հակառակորդներին, սակայն ընդդիմադիր դաշտը եւս սկսել է ակտիվորեն պատրաստվել Գյումրու արտահերթ ընտրություններին, քանի որ համարում են, որ Գյումրին առանձնահատուկ դեր ունի երկրի կյանքում, եւ գյումրեցի ընտրողին հեշտ չէ կոտրել կամ ինչ-որ բան պարտադրել։ Նախորդ բոլոր ընտրություններում գյումրեցին մերժել է իշխանություններին ու նրան ձայն չի տվել, իսկ վերջին ընտրություններում ընտրել է Բալասանյան դաշինքին, այլ ոչ թե ՔՊ-ին։

Եվ եթե ընդդիմադիրները մրցունակ թեկնածուներ առաջադրեն Գյումրիում, ապա ՔՊ-ի բանը բուրդ է լինելու։Գյումրու ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կլինեն մարտի վերջին, եւ դեռեւս հաշված կուսակցություններ են պաշտոնական հայտարարություններ արել՝ ընտրությանը մասնակցելու մասին։

Առաջինը, բնականաբար, իշխող ուժն է, որն այս հանգստյան օրերին, ամերիկյան տերմինով ասած՝ եռօրյա փրայմըրիզ է անում, որ գտնի, թե ով է ՔՊ-ի ամենառեյտինգային թեկնածուն, որին էլ Փաշինյանը կնշանակի ժամանակավոր պաշտոնակատար։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է «Ապրելու երկիր»-ը, որն այժմ Գյումրու ավագանիում խմբակցություն ունի, թեկնածուն խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն է՝ գյումրեցիների շրջանում հարգված ու համեստ անձ։

Մասնակցության մասին հայտարարել է նաեւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, որը երեկ չբացահայտեց իրենց թեկնածուին, ասաց՝ դա կանի, երբ ՔՊ-ի թեկնածուն հայտնի դառնա։ Իշխանության գլխավոր մրցակիցներից է համարվում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը նույնպես առաջադրվելու մտադրության ունի, սակայն նրա նկատմամբ քրեական վարույթներ կան եւ ճնշման լծակներ։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ սոցհարցումների արդյունքում ամենառեյտինգայինը հենց Վարդանիկն է։ Մասնակցելու է նաեւ Վարդան Ղուկասյանի՝ Դոգի «Դեմոկրատիա, օրինականություն, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը, որի ցուցակը, ըստ նախնական տեղեկությունների, գլխավորելու է Սոնա Հարությունյանը՝ քաղաքի թանգարաններից մեկի նախկին տնօրենը։ 

Գյումրու ընտրություններին մասնակցելու մասին ոչ պաշտոնապես հայտարարություն է արել նաեւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» կուսակցությունը, նրանց թեկնածուն Կարեն Սիմոնյանն է՝ Գյումրիում հայտնի Պեպսիի Կարենը, որն իր շրջապատին վստահեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու ընկերն է։Մասնակցության ցանկություն ունի նաեւ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, բայց թեկնածուի անունը դեռ չի հրապարակվում։

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էլ է իր «Միասնական հայրենիքով» ընտրապայքարի մեջ մտնելու, հնարավոր է՝ ցուցակը գլխավորի շինարար Արմեն Տոնոյանը, որը բավականին բարձր ռեյտինգ ունի Գյումրիում։ Անգամ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատների» մասին են խոսում, որ բանակցում է հայտնի գործարար Գագիկ Ադամյանի հետ, որը «Կանաչ կիրճ» ռեստորանի սեփականատերն է, «Ապավեն» ԲԿ-ի տնօրենը։

Գյումրու իշխանազրկման առաջին օրվանից խոսվում է նաեւ Գյումրու տնտեսագիտական համալսարանի ռեկտոր դարձած Կարեն Պետրոսյանի առաջադրման մասին, որը 2019-ին եկեղեցու դեմ արշավի կազմակերպիչներից է, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորյալը։ Նրա առաջադրման մասին գյումրեցիներն ասում են՝ ինչպես կորոշի Արայիկը, հնարավոր է, որ նա գլխավորի Արամ Զավենիչի «Հանրապետության» ցուցակը։

Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդեւան Հակոբյանի անունը եւս շրջանառվում է քաղաքապետի թեկնածուների թվում։ Նա ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավարն էր, հետո դարձավ ավագանու անկախ անդամ, նաեւ իշխանության հետ կապեր ունի։ Գյումրիում նրան գիտեն իբրեւ Գրոմ կամ ԿԳԲ-ի Վարդան՝ «Գրոմ Սիքյուրիթի» սերվիսի սեփականատերն է, նախկին ԿԳԲ-շնիկ, նրա ընկերությունը պայմանագրեր ունի պետական կառույցների հետ։

Ինչ վերաբերում է տիտղոսակիր ընդդիմությանը, ապա ՀՀԿ-ն, ըստ ամենայնի, չի մասնակցի, Ռոբերտ Քոչարյանի թիմն ու ՀՅԴ-ն՝ նույնպես։ Անդրանիկ Թեւանյանն արդեն երկրորդ ընտրությունն է, որ նախահարձակ է լինում եւ չի թողնում, որ որեւէ մեկը հայտ ներկայացնի։ Ինքն էլ, մի կողմից, ընկալվում է որպես քոչարյանական, մյուս կողմից՝ քոչարյանականները նրան հստակ չեն պաշտպանում եւ մեծ վերապահումներ ունեն նրա նկատմամբ:

Լրահոս

Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներ
Թրամփը հայտարարել է Իրանի շուրջ լարված բանակցությունների մասին
Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը․ Արմեն Այվազյան
Կարևոր
Եղե՛ք զգոն, սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ․ Ազիզյանը մանրամասնել է՝ ինչ անել
Սա ի՞նչ արդարադատություն է. Սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը դիմել է Սրբուհի Գալյանին
Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին
Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում
ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկը ՌԴ քաղաքացի է
Դաղստանի վերականգնումը կարող է տևել մինչև 10 տարի
«Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք»․ Մասյացոտնի թեմի առաջնորդի տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Oxygen բժշկական կենտրոնում մազահեռացումը կատարվում է բացարձակապես բժշկական ստանդարտներով (տեսանյութ)
Իրանի Խարկ կղզու կարևորագույն ենթակառուցվածքները չեն տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումից․Mehr
Վարագույրի դերը ինտերիերում (տեսանյութ)
Մեծ Բրիտանիան սխալմամբ մեկ միլիարդ դոլարի մահվան նպաստ է վճարել
Զգուշացում հարևան երկրներին. զսպվածությունն ավարտվել է․ ԻՀՊԿ
Զորի Հայկովիչը պետք է տեսներ վեադարձը իր հայրենիք՝ Արցախ. Սարգսյան (տեսանյութ)
Պատրաստ եմ կյանքս զոհաբերել Իրանի համար․Պեզեշքիան․ԱԺ-ն ընդունեց աղմկոտ օրինագիծը (տեսանյութ)
Հեռացավ Արցախի ազատագրական պայքարի վերջին մոհիկանը. Դիլբարյանը` Զորի Բալայանի մասին (տեսանյութ)
Հայաստանում արհեստական բանականությամբ գեներացված հեռուստաբովանդակությունը հեռարձակելիս պարտադիր պետք է մակնշվի
Արմավիրի Շենիկ գյուղում 48-ամյա բնակիչը մահացել է համագյուղացու՝ որսորդական հրացանից արձակած կրակոցից

Լրացուցիչ նորություններ

...

Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը․ Արմեն Այվազյան

Սա ի՞նչ արդարադատություն է. Սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը դիմել է Սրբուհի Գալյանին

ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկը ՌԴ քաղաքացի է

Դաղստանի վերականգնումը կարող է տևել մինչև 10 տարի

«Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք»․ Մասյացոտնի թեմի առաջնորդի տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Հայաստանում արհեստական բանականությամբ գեներացված հեռուստաբովանդակությունը հեռարձակելիս պարտադիր պետք է մակնշվի

Ներկուսակցական ինտրիգներ. Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն

«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում

«Հրապարակ»․ Էլիտան բոյկոտել է

«Հրապարակ»․ Պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա

Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ»

Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ»

Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ»

Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ»

Ղրիմում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով ռուսաստանցի բարձրաստիճան սպա է զոհվել

Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար․ Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները․ Անահիտ Ավանեսյան

Երևանում թուրքական համարանիշներով «Mercedes» բեռնատարը բшխվել է մեկ այլ բեռնատարի, ապա տшպալել էլեկտրասյունը, փլnւզել բնակչի տան քարե պարիսպը և հայտնվել մայթին

Այրվել է ավտոմեքենա