Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայտնաբերվել է հսկայական քանակի զենք-զինամթերք. Shamshyan


ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարութան պետ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը վերջերս ոստիկանության քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների ղեկավար կազմին հորդորել են, որպեսզի շարունակեն ակտիվ պայքարը՝ տարբեր բնույթի հանցագործությունների դեմ, այդ թվում՝ պետք է սրտացավ մոտեցում ցուցաբերվի ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ:

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները՝ քրեական վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ հերթական անգամ իրենց կողմից կատարված հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի քրեական ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Արմավիրի մարզի բնակիչներից մեկի մոտ, ով 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, մեծ քանակի զենք-զինամթերք կա:

 Քրեական ոստիկաններն ու հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, բացատրական աշխատանքներ են իրականացնում այդ քաղաքացու հետ, իսկ վարչության պետ Ա. Բդոյանն ու վարչության պետի տեղակալ Հ. Արիստակեսյանը նրան ներկայացնում են, որ եթե քաղաքացին ինքնակամ, իր մոտ պահվող զենք-զինամթերքը ներկայացնում է իրավապահներին, ու երբ պարզվի, որ դրանցով քրեորեն պատժելի արարք տեղի չի ունեցել, ապա քաղաքացին ազատվում է քրեական

պատասխանատվությունից, ու երեկ այդ քաղաքացին Արմավիրի քրեական ոստիկանության վարչության ոստիկաններին հայտնում է, որ ինքը իր մոտ եղած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի՝ ժողովդրին հայտնի կաթի գործարանին հարակից վայրերից մեկում:

Քրեական և համայնքային ոստիկանները մոտ 1 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում են կասկածելի պարկերը, ինչից հետո տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և Սայաթ-Նովա փողոցի սկզբնամասում գտնվող կաթի գործարանի հետնամասում՝ պարսպի տակ, հայտնաբերվում է զենք-զինամթերքը, որը պոլիէթիլենային տոպրակներով է լինում:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերում են պոլիէթիլենային տոպրակի մեջ որտեղից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակների մեջ լցված 6 հատ ինքնաձիգ, մասնավորապես` առանց գործարանային համարի «ԱԿՄՍ» տիպի մի քանի ինքնաձիգ՝ իրենց փամփշտատուփով, 1823 գործարանային համարի «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփերով, «ԱԿ-74» տիպի

ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, «ԱԿՄ» տիպի առանց խզակոթի ինքնաձիգ իր փամփշտատուփով, ինքնաձիգի նմանվող ինքնաշեն հրազեն իր փամփշտատուփով, 4 հատ ատրճանակ, մասնավորապես՝ 5,6 մմ տ/չ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «Բերետա» տիպի ձևափոխած 5,6 մմ տ/չ ատրճանակ, «ՄՊ 654Կ» տիպի 4,5 մմ տ/չ « Բայկալ» տեսակ օդաճնշիչ ատրճանակ, «Բարիկադ-U17» տիպի 9 մմ տ/չ գազային ատրճանակ, 5 հատ հրացան, մասնավորապես՝ ջնջված գործարանային համարներով «ԻԺ» տիպի 16 մմ տ/չ մեկ փողանի ողորկափող հրացան,

6738 գործարանային համարի «ԻԺ 26» տիպի 16 մմ տ/չ երկփողանի ողորկափող հրացան, «ՄՑ 2112» տիպ մեկ փողանի 12 մմ տ/չ ողորկափող հրացանի փող, մեկ փողանի «ԻԺ» տիպի 16 մմ տ/չ ողորկափող հրացան, «ԻԺ 18Մ» տիպի մեկ փողանի 16 մմ տ/չ մեկ փողանի ողորկափող հրացան, «ԻԺ» տիպի 32 մմ տ/չ մեկ փողանի ողորկափող հրացան,  փողատակային նռնականետ, 13 հատ փողատակային նռնականետի նռնակ, սվին դանակ, 5 հատ «ՈՒԶՌԳՄ» նոնակի պաթուցիչ, 2 հատ հակագազ իր լրակազմով, ուսումնական իմիտացիոն փամփուշտ, 26 մմ տ/չ ազդանշանային փամփուշտ, 20 մմ տ/չ, 12,7 մմ տ/չ և 14,5 մմ տ/չ փամփուշտներ, 637 հատ 7,62 մմ տ/չ ինքնաձիքի փամփուշտ, 126 հատ 7,62 մմ տ/չ գնդացիրի փամփուշտ, 2 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, ուսումնական նռնակ՝ իր պայթուցիչով։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:  

Լրահոս

2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան
Աքսում․ քարե հսկաների քաղաքը
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի

Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)

Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի

Այս որոշումով ավելանալու են խցանումները

Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը

«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը

Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)

Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու

Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը

Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից

Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ)

«Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ)

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը

Վթար է․ գազ չի լինելու