Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ալեն Սիմոնյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը, որի մեջ է նաև իր մորը սպասարկող «Prado»-ն


Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կրճատում է ծառայողական ավտոմեքենաների թիվը, և որպես դրա ապացույց հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է անձամբ գրչով ջնջում պետությանը պատկանող ծառայողական ավտոմեքենաների ցանկը՝ ընդ որում այդպես էլ չհանրայնացնելով, թե որ մեքենան կամ ում «պոդավատն» է ավելորդ ճոխություն համարում։

Եվ խիստ հետաքրքրական է այն, որ կրճատման ենթակա համարվող մեքենաներից մեկը եղել է այդ ցանկում, բայց շրջանցել է Փաշինյանը՝ չգիտես ինչու։

Euromedia24-ի տեղեկություններով, այդ ցուցակում է եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող «Prado jeep» 110 HH 01 պետհամարանիշով ավտոմեքենան, որն ըստ մեր հավաստի աղբյուրի՝ շահագործվում է ոչ թե Ալեն Սիմոնյանի աշխատանքային «վազքի» համար, այլ սպասարկում է վերջինիս մորը՝ Հովհաննիսյան Մարինեին և ԱԺ նախագահի ընտանիքի այլ անդամներին։

Euromedia24-ի թղթակիցը փորձեց այս տեղեկությունը ճշտել անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, որը սակայն հրաժարվեց պատասխանել՝ չլսելով անգամ մինչև վերջ մեր հարցադրումը․ «Ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»,-ասաց ու աջատեց հեռախոսը։

ԱԺ նախագահի աշխատակազմին դիմեցինք, սակայն այս պարզ հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելայնը խուսափեց այո կամ ոչ ասել, չնայած ԱԺ հաշվեկշռին գոյություն ունեցող, բայց որպես ծառայողական ԱԺ շենքից դուրս անձնական հարցերի համար երթևեկող պոդավատի մասին ի պաշտոնե հենց ինքը պիտի իմանար ու կանխեր՝ պետության ռեսուրսների ենթադրյալ փոշիացումը թույլ չտալու համար, քանի որ իր իրավասությունների ու պատասխանատվության դաշտում է այդ որոշումը։

Իսկ եթե տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը ուրեմն դա տրամաբանորեն պիտի հերքեր միանգամից՝ առանց ավելորդ հետաձգումի, առանց վախի ու առանց գրավոր հարցում պահանջելու ձևական պահանջի, այս գործիքը որպես կանոն կիրառվում է պաշտոնյաների կողմից ժամանակ ձգելու համար իբրև ինքնապաշտպանական միջոց։

ԱԺ նախագահի խոսնակին դիմեցինք, Մովսես Հարությունյանը ուղիղ պատասխան չտվեց՝ նշելով, որ պարզաբանման համար իրեն ժամանակ է պետք։ Հոդվածի հրապարակումից առաջ հետզանգ ստացանք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ հետո ֆեյսբուքյան գրառում կանի և կտեղեկացնի, որ կրճատում է ծառայողական որոշ մեքենաներ և այդ ցանկում կա նաև Euromedia24-ի աղբյուրի հայտնած ավտոմքենան «Prado jeep» 110 HH 01, որն ըստ մեր աղբյուրի՝ ԱԺ նախագահի մայրիկին է սպասարկում մինչ այս պահը։ Ի դեպ՝ ճշգրտող հարցին՝ այդուհանդերձ հերքում է Ալեն Սիմոնյանի մորն սպասարկելու մասին տեղեկատվությունը, Աժ նախագահի խոսնակ Մովսես Հարությունանը նշեց․

 «Այդ մասով ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ Ձեր նշած մեքենան ևս կրճատվում է»։

Փաստացի մեր լրագրողական ջանքի արդյունքը եղավ այն, որ ծառայողական մեքենան կրճատվեց մեր աղբյուրի հայտնած տեղեկատվությունից և մեր հարցապնդումներից հետո։

Ավելացված՝ Ալեն Սիմոնյանը կրճատել է ԱԺ-ի ծառայողական մեքենաների ցանկը։ 

Անի Ներկարարյան


Լրահոս

Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել
Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը
Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ

Լրացուցիչ նորություններ

...

Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը

ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ

Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին

Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք

674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե

«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան

10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից

Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ

ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան

Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան

ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու

Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև

Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը

Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին

Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան

Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը

Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի

Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը

Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել

Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն