Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրի ամրագրումը կարող է կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում․ Միրզոյան

Հայաստանը հավատում է, որ Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրում  Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի սկզբունքներն ամրագրելու եղանակով հնարավոր է վերջ դնել երկարամյա հակամարտությանն ու երկարատև խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ Մեր փոխանցմամբ՝ Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Միրզոյանը հայտնել է, որ Մալթայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել են Հարավային Կովկասի  անվտանգությանը։ «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերջին փուլում եղած զարգացումները,  այդ թվում՝  Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները։ Այս համատեքստում ընդգծել եմ ապրիլի 19-ին երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների կողմից ամրագրված պայմանավորվածությունն առ այն, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այս պայմանավորվածությունը, իհարկե,  Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից տարբեր հարթակներում արտահայտած դիրքորոշման վերահաստատումն էր․ դիրքորոշում այն մասին, որ Ալմա-Աթայի հռչակագիրը  պետք է լինի երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման գործընթացի հիմքը։ Առաջին անգամ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն այդ մասին պայմանավորվել են Պրահայում 2022 թվականին և դրանից հետո տարբեր հարթակներում հնարավորություն են ունեցել վերահաստատել այս սկզբունքը։ Եվ մենք համոզված ենք, որ խաղաղության պայմանագրում այս սկզբունքի ամրագրմամբ և խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա այս հակամարտությանը և կայուն ու երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։

Արարատ Միրզոյանն ասել է, որ խաղաղության կարևոր բաղադրիչ է նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի վերաբերյալ Հայաստանը ներկայացրել է իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով։  «Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունը, մասնավորապես, առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ իհարկե, հասկանալով, որ բոլոր ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են, կգործեն այդ երկրների իրավազորության համաձայն և, իհարկե, կարգավորումները կլինեն փոխադարձ և հավասարության սկզբունքին համաձայն»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը հավելել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերները պահանջում են բոլոր մասնակից պետությունների կողմից ԵԱՀԿ  պատասխանատվության գոտում կազմակերպության գործիքակազմի, բոլոր մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրումը։ Նրա խոսքով՝  հենց համապարփակ, անխախտելի և համագործակցային անվտանգության հայեցակարգի ապահովումն է դրված ԵԱՀԿ ստեղծման և գործունեության հիմքում։Լ

«Հարավային Կովկասն էլ զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, և դրանք իրենց հերթին խախտում են այնպիսի առանցքային սկզբունքներ, ինչպիսիք են պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Սրանք մարտահրավերներ են, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ մանդատին և ընդգծում են կառույցի հասցեական ներգրավվածության կարևորությունը»,- նշել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների շուրջ՝ շեշտելով, որ Հայաստանը կարևորում է Մալթայի հետ հարաբերությունները և պատրաստ է ակտիվ ջանքեր գործադրել այդ հարաբերությունները խորացնելու համար։ 

Լրահոս

Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր
Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք
Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել
Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն
Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունը կրում է պետությունը
Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին
Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել
ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ
Telegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետել
Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ
«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել
«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր

Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք

Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել

Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն

Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունը կրում է պետությունը

Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին

Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել

Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա

Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)

Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան

Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ)

ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)

Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ

Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը

Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով

Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին

Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց

Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան

Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում