Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով․ «Լույս» հիմնադրամ


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպիսով՝2024թ. 9 ամիսների ճշտված պլանի համեմատ բյուջեի ընդհանուր և հարկային եկամուտները թերակատարվել են՝ համապատասխանաբար 6.4 և 7.8 տոկոսով։ Ավելին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց աճն էականորեն դանդաղել է։ Այս երևույթի վտանգավորությունը, թերևս, կառավարությունը նույնպես գիտակցում է, և, ամենայն հավանականությամբ, նաև այդ է պատճառը, որ դեռևս անցյալ տարվանից զգալիորեն խստացվում է հարկային դաշտը։

Մասնավորապես, էապես նեղացվել է միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում ընդգրկվելու առումով թույլատրվող գործունեության տեսակների շրջանակը՝ գործունեության մի շարք տեսակներ «տեղափոխվել են» հարկման ընդհանուր համակարգ, ինչն անխուսափելիորեն լուրջ խնդիրներ է հարուցելու փոքր և միջին ձեռնարկատիրության համար:

2024թ. 9 ամիսներին թերակատարվել են պետական բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։ Ընդ որում, կապիտալ ծախսերի թերակատարման տոկոսը 3.2 անգամ գերազանցում է ընթացիկ ծախսերի թերակատարման տոկոսին։ Այս հանգամանքը բավական մտահոգիչ է, քանզի նշանակում է, որ կառավարությունը, բացի այն, որ չի կարողացել ապահովել բյուջեով պլանավորված ծախսերի կատարումը և դրանով իսկ՝ պետական ապարատի արդյունավետ գործունեությունը, այլ նաև թերացել է տնտեսական աճի պոտենցիալի ավելացմանը նպաստելու առումով, ինչը հետագայում չի կարող բացասաբար չանդրադառնալ տնտեսության զարգացման վրա։

Ինչպես և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, այս տարվա ինն ամիսներին նույնպես թերակատարում է արձանագրվել պետական բյուջեի կատարման հաշվետվությունում ներկայացված բոլոր մարմինների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով։ Ի դեպ, պետական որոշ մարմինների (օրինակ՝ քաղաքաշինության կոմիտեի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, շրջակա միջավայրի նախարարության և այլն) պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով թերակատարումը չափազանց մեծ է (մինչև 69 տոկոս)։

Մեծ է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով թերակատարումը։ Ի դեպ, 9 ամիսների համար պլանավորված բոլոր 171 պետական ծրագրերի մեջ դրամական արտահայտությամբ ամենամեծ թերակատարումն արձանագրվել է հենց այս նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերից մեկի՝ «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով՝ ինն ամիսների ճշտված պլանով նախատեսված 46.9 մլրդ դրամի փոխարեն կատարվել են 6.1 անգամ պակաս՝ շուրջ 7.7 մլրդ դրամի ծախսեր։

Ավելին, ինն ամիսներին փաստացի կատարված ծախսերը 11.8 անգամ պակաս են ճշտված պլանով այս ծրագրի իրականացման համար նախատեսված տարեկան ծախսերի պլանային մեծությունից՝ 90.2 մլրդ դրամից։ Այս պարագայում, ավելի ու ավելի հիմնավոր են դառնում պետական բյուջեի միջոցների շրջանակներում առնվազն 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման թիրախի իրատեսականության վերաբերյալ կասկածները։

Որոշ ծրագրեր, որոնց կարևորությունն անհնար է թերագնահատել, կա՛մ ընդհանրապես չեն իրականացվել, կա՛մ դրանց կատարողականները շատ ցածր են։ Մասնավորապես, օրինակ, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագիրն ընդհանրապես չի իրականացվել, իսկ «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրը կատարվել է ընդամենը 2.6%-ով։

ՀՀ պետական պարտքը 2024թ. 9 ամիսներին աճել է 5.5%-ով և սեպտեմբերի 30-ի դրությամբ անցել է 12.5 մլրդ ԱՄՆ դոլարից։ 6.1%-ով աճել է նաև կառավարության պարտքը, որի կառուցվածքում շարունակում է աճել ներքին պարտքի տեսակարար կշիռը. այն սեպտեմբերի վերջի դրությամբ հասել է ռեկորդային 51.8%-ի։

Դա անխուսափելիորեն կհանգեցնի պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի, քանի որ ներքին պարտքն արտաքին պարտքից անհամեմատ ավելի «թանկ» է։ Զուգահեռաբար պետք է հաշվի առնել նաև, որ ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով ի հայտ եկած դրական արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը զգալիորեն թուլացել է, ինչի պատճառով նաև դանդաղել է տնտեսական աճը։

Այսպես, 2024թ. առաջին եռամսյակում այն կազմել է 6.6%՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 11.8%-ի դիմաց, երկրորդ եռամսյակում այն 6.4% է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.3%-ի դիմաց, իսկ երրորդ եռամսյակում նախնական տվյալների համաձայն` 5.2% է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.4%-ի դիմաց։

Այս դանդաղումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ մեծ է հավանականությունը, որ այդ արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը մոտ ապագայում ամբողջությամբ կչեզոքանա, և տնտեսության զարգացումը կհենվի միայն աճի պոտենցիալի վրա։

Իսկ այդ պարագայում պետությունից ակնկալվում է տնտեսությանն «օգնելուն» միտված արդյունավետ միջոցառումների իրականացում, մինչդեռ ներկայումս դրանք տեսանելի չեն։Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։ 

Լրահոս

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից
Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը
Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան
Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը
Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Եթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ Ղազինյան
Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը
ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան
ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է
Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup
Էրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին
Կան ընկերություններ, որոնց այլևս հնարավոր չէ օգնել․ Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի մասին
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել
Կարևոր
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան
Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման հարցը պետք է իրավական լուծում ստանա

Լրացուցիչ նորություններ

...

Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին

Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը

Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ

Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին

COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբ

Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել

Կարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ

Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 23-ին

Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին

Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ

Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են

ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 977 տոննա քաշով

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի տարանցիկ բեռների նոր խմբաքանակ

Brent տեսակի նավթի գինը մնացել է կայուն՝ մեկ բարելի դիմաց $95,5 մակարդակում

Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով

Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը մինչև 91,46 դոլար