Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մի կիրակի երեկոյան կարող ենք իմանալ, որ ՀՀ-ն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Վահե Հովհաննիսյան


Որոշումները կայացնում է 1 հոգի՝ անհասկանալի մոտիվացիաներով. մի կիրակի երեկոյան կարող ենք իմանալ, որ ՀՀ-ն դուրս է եկել ՀԱՊԿ-ից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Խմած էր, հեծանիվից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց գործից, հեռախոսը վերցրել էին» և այլն։ Զավեշտի աստիճանն այնքան մեծ է, որ իրոք դժվար է զսպել սարկազմը, և երեկվանից դաշտը ողողած, երբեմն շատ որակյալ հումորային գրառումները լրիվ հասկանալի են։ Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել, եկեք նայենք պրոցեսի խորքը։ Կատարվածն ուղիղ կապ ունի առաջիկա ամիսների պրոցեսների, պետության ապագայի ու մեր յուրաքանչյուրի ընտանիքների հետ։

Սա պետք է լրջացնի բոլորիս։ Կիրակի երեկոյան՝ պաշտոնանկությունների շարք։ Ինչ է, այս երկիրը աշխատանքային օրեր չունի՞, երկուշաբթին չէ՞ր գալու։ Սա նշանակում է, որ որոշումները կայացնում է ՄԵԿ հոգի՝ շատ նեղ խմբով ու անհասկանալի մոտիվացիաներով։ Սա նշանակում է, որ մի այլ կիրակի երեկոյան, ասենք կարող ենք իմանալ, որ Հայաստանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից՝ դրա բոլոր հետևանքներով, կամ Էրդողանին խնդրել ենք՝ զորք մտցնել Հայաստան։ Կա՞ գոնե մեկ երաշխիք, որ դա չի լինի։

Այն ժամանակ էլի կատակնե՞ր ենք անելու։Պետության լիկվիդացիայի փուլերից է պետական բարձրաստիճան պաշտոնների արժեզրկումը։ Նման քայլերով Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոններն արժեզրկվում են մինչև անիմաստություն։ Նման քայլերով են նաև մեր պետությունից սարքում վրանային ավան։ Պե՞տք է բացատրել, թե վերջն ինչ է լինելու։ Լիներ ուժեղ ընդդիմություն՝ չէր լինի ՄԵԿ հոգու կիրակնօրյա գործունեությունը։ Իշխանությունն իրեն կաշկանդված կզգար։ Ինձ չեն հետաքրքրում պաշտոնանկ արվածները։

Ասում եմ՝ այն պատճառով, որ ուժեղ ընդդիմությունը կարևոր զսպող գործոն է առաջիկա կիրակնօրյա ճակատագրական որոշումներ թույլ չտալու համար։ Ուժեղ ընդդիմությունը՝ ԱԺ-ի, փողոցի, ազդեցիկ շրջանակների, հասարակության տարբեր շերտերի, ազդեցիկ անհատների, գործիչների՝ գոնե մի քանի կարևոր հարցերի շուրջ կոնսոլիդացիան է։ Արվե՞լ է մի բան՝ դրան հասնելու համար։ Ոչ, չի արվել. ամեն մեկը, փակված իր շքախմբով, սպասում է ինչ-որ բանի։ Ինչի՞ն ենք սպասում, Արցախի ճակատագրի՞ն:

30տարվա պետականությունը հանգեց նրան, որ կիրակի երեկոյան կարելի է առանցքային որոշումներ կայացնել՝ զրոյացնելով պետական ինստիտուտների և ընթացակարգերի դերը։ Հակառակորդը սա տեսնում է և մշակում է կիրակնօրյա որոշումների իր սեփական փաթեթները։

«Կիրակնօրյա պետությունները» շատ խոցելի են։ Շատերի մոտ բնական հարց է ծագում. ո՞ր նորմալ մարդն այսուհետ կհամաձայնի աշխատել այս իշխանության հետ, զբաղեցնել ազատված պաշտոնները։ Սա կիսատ հարցադրում է, որովհետև այո, հենց որպես «կիրակնօրյա փոխարինողներ» համար վաղօրոք պատրաստված են մարդիկ, ինչ-որ «կարևոր բաների» ունակ, ինչ-որ բաների երդում տված (առաջիկայում այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնամ)։

Շատ կարևոր է ֆիքսել, որ կիրակնօրյա պաշտոնանկությունները չեն ազատում շատերին՝ իրենց գործուեության ընթացքում արած անօրինականությունների համար, մարդկանց ճակատագրերի և պետության հետ խաղալու համար, անկախ այն բանից, թե ում հրամանով են դրանք արվել»:

Լրահոս

Ուկրաինան Չեխիայից ստացել է 4,4 միլիոն արկ
ՆԱՏՕ-ի առաջավոր ցամաքային ուժերի շտաբը կգտնվի Ռովանիեմիում
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է ավելի քան 600 մարդ
Սթարմերը կոչ է արել արագացնել պաշտպանական ծախսերի ավելացումը
Լուկաշենկոն հերքել է այն լուրերը, որ Պուտինը իրեն արգելել է մասնակցել Միացյալ Նահանգներում կայանալիք Խաղաղության խորհրդին
Վրաստանը մինչև երեք տարի ազատազրկում կսահմանի իշխանություններին անհնազանդության կոչերի համար
NU.nl. Նիդեռլանդները դեսանտային նավ է ուղարկել Արկտիկայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար
Շվեյցարիայում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով հինգ մարդ վիրավորվել է
Օրբանը խոստովանել է, որ չի վախենում խորհրդարանական ընտրություններում պարտվելուց
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ձգտում է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ
El País. ԱՄՆ-ի համար Ուկրաինան երկրորդական է առաջնահերթությունների շարքում
Հովնան եպիսկոպոսը «Բարձրաշնորհ» է կոչում իրեն․ խուսափում է հավատացյալների հետ հանդիպումից
Մանկապարտեզը հոգեկան առողջության կենտրոնից հանեցինք, կհատկացվի նոր տարածք
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրոպան ի վիճակի չէ պաշտպանվել առանց ԱՄՆ-ի միջուկային վահանի
Թրամփը մեծ շեշտադրում է կատարում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման վրա
Ռուբիոն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունների խզումը խելագարություն է անվանել
Իրանում մեկնարկել են «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» զորավարժությունները
Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Հունգարիային ԱՄՆ-ի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդում ունեցած դերի համար
Վրաստանը չի քննարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման հարցը
Ուկրաինական հակամարտության ավարտը աշխարհը կդարձնի ավելի լավ տեղ. Ռուբիո

Լրացուցիչ նորություններ

...

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև՝ հնարավորություններ․ Ոսկանյան

Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է

Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ Սրբազանի նամակը՝ Վենսին

Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Ալիևին

Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դու ի՞նչ ես կարդում. Փաշինյան (տեսանյութ)

Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, պետք է վերականգնել աջակցության ծրագրերը. Արցախի պետնախարար