Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրավիճակը փրկելու փորձ՝ «Էրեբունի» թանգարանում. ֆոնդապահին գլխապատառ տնօրենի ժ.պ. են նշանակել Yerkir.am-ի ահազանգից հետո


Yerkir.am-ը հոդված էր հրապարակել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ստեղծված և նախադեպը չունեցող իրավիճակի մասին:

Հայտնել էինք, որ ռազմավարական կարևորագույն նշանակություն և միջազգային լայն ճանաչում ունեցող այս հաստատությունը, որը, կարելի է ասել, Հայաստանի այցեքարտերից մեկն է, արդեն մեկուկես ամիս է, ինչ չուներ ո՛չ տնօրեն, ո՛չ փոխտնօրեն, ո՛չ էլ անգամ տնօրենի կամ փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Կարճ ասած՝ արգելոց-թանգարանում տոտալ անտերություն էր տիրում:  Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասացին, որ հրապարակումը լուրջ իրարանցում է առաջացրել քաղաքապետարանում, ուստի որոշել են շուտափույթ կերպով նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի արտաքին շղարշ ստեղծեն, թե նշված հիմնարկում «արշալույսները խաղաղ են», և ամեն ինչ, իբր, բնականոն հունով է ընթանում:

  Նոյեմբերի 14-ին մեզ հետ կապ է նաև հաստատել արգելոց – թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Ծովինար Խաչատրյանը և հայտնել, որ արգելոց-թանգարանն արդեն  նոր ղեկավար ունի, իսկ մասնաճյուղերը բնականոն աշխատում են:  Այսպիսով, նոյեմբերի 14-ին ստիպված, ճարահատյալ և շուտափույթ կերպով քաղաքապետարանից թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անահիտ Թելունցին նշանակել են արգելոց-թանգարանի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինս վաստակաշատ կին է, երկար տարիներ աշխատել է կոնկրետ իրեն վերապահված ոլորտում, սակայն չունի վարչական աշխատանքի փորձ, թանգարանի զարգացման ծրագիր և այլն:

Նրան առաջարկել են լինել տնօրենի ժ.պ., նա էլ ստիպված համաձայնել է: Եվ այդ ամենը զուտ այն բանի համար, որ քաղաքապետարանի համապատասխան վարչությունը գլուխն ազատի ավելորդ աղմուկից ու քաղաքապետի առաջ խայտառակվելուց, իսկ թանգարանի աշխատակիցները կարողանան աշխատավարձ ստանալ:

Ավելին, եթե տնօրինության կողմից որևէ մեկը չստորագրեր, և անտեր վիճակը շարունակվեր, ոչ միայն աշխատավարձ չէին ստանալու, այլև անգամ թանգարանը ջեռուցում չէր ունենա:  

Yerkir.am-ը կարճ զրույց ունեցավ նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում  նորանշանակ ժ.պ. Անահիտ Թելունցի հետ:   - Տիկի՛ն Թելունց, շնորհավորում ենք Ձեզ ժ.պ. նշանակվելու առիթով:  - Շնորհակալ եմ:  - Դուք ո՞ր օրն եք նշանակվել տնորենի ժ.պ.: - Նոյեմբերի 14-ին:  - Հրապարակում եղավ, որ հիմնարկում աշխատավաձերը չեն ստացել: - Արդեն ստացել ենք, հենց նույն օրը՝ նոյեմբերի 14-ին, թանգարանի կումունալները ևս վճարել ենք, այսինքն, այդ բոլոր հարցերը կարգավորվել են:  - Տիկին Թելունց, պատրաստվո՞ւմ եք դիմել և մասնակցել մրցույթի:  - Ոչ, ոչ:  - Դուք հայտնի, վաստակաշատ ֆոնդապահ եք, իսկ տնօրենի պաշտոնը  ենթադրում է ծանր վարչական աշխատանք:  - Շատ ծանր է, ես գիտեմ: - Այդ դեպքում ինչու՞ որոշեցիք դառնալ ժ.պ.:

  -Ըստ կարգի էդպես է, եթե տնօրեն-փոխտնօրեն չունենք, օրինակ, եղել է, որ տնօրեն-փոխտնօրենը երկրից բացակայել են, պարտականությունները դրվում է գլխավոր ֆոնդապահի վրա: Օրինաչափությունն էդպես է, ուզելու խնդիր չէ, կարգն է այդպես, մինչև մրցույթ լինի, և քաղաքապետարանը, որպես վերադաս, նշանակի իր կողմից ժամանակավոր կամ մրցույթ հայտարարի:  -Հասկանալի է, իսկ Դուք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի զարգացման ի՞նչ ծրարգրեր ունեք:

  - Ես ոչ մի ծրագիր դեռ չունեմ, որոհվհետև խնդիրը մեր ցուցադրությունն է, որ հավաքված է, վերանորոգման առաջ ենք կանգնած, և դա քաղաքապետարանն էլ գիտի՝ պիտի լինի վերանորոգում, որ նոր ցուցադրություն լինի, թե չէ՝ էսպես թանգարանը կիսացուցադրությունով մի փոքր ժամանակավոր ունենք, և այդքանն է աշխատում: Ծրագիր չունենք, ծրագիրը միայն մրցույթով ցուցադրությունը վերականգնելը, վերանորոգելն է և աշխատելը: 

- Տիկին Թելունց, իսկ դուք Ուրարտուն ընդունու՞մ եք իբրև հայկական ժառանգություն:  - Այո, միանգամայն:  - Իսկ Էրեբունի – Երևան կապը՞, որը կարծես կասկածի տակ է դրվում:  - Լրիվությամբ ընդունում եմ: Ինքս նաև բնիկ էրեբունցի եմ, և Էրեբունու բլուրը իմ բնակարանի կողքն է (ժպտում է):     - Շնորհակալ ենք, Ձեզ նոր աշխատանքում և այս փուլում հաջողություն ենք մաղթում: 

- Շնորհակալ եմ: Հ.գ. Հետաքրքիր է՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղյա՞կ է, թե իրեն ենթակա Մշակույթի և տուրիզմի վարչությունը, որին ենթարկվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպիսի «բարդակ» է ստեղծել այնտեղ, հաստատություն, որը հանդիսանում է Երևանի անձնագիրը, որտեղ պահվում է Երևանի, որպես Հռոմից էլ հին քաղաք լինելու եզակի ապացույցը՝ Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, և որի վրա հպարտորեն  ձեռքը դրել ու երդվել է ինքը՝ Տիգրան Ավինյանը: Ավելին, հարց տվե՞լ է քաղաքապետը, թե «Էրեբունին»  ինչու՞ խրվեց այդ ճահճի մեջ: 

Վահե Սարգսյան, Երկիր Օրաթերթ

Լրահոս

Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева
Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը
Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ
2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան
Աքսում․ քարե հսկաների քաղաքը
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

Լրացուցիչ նորություններ

...

Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի

Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)

Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի

Այս որոշումով ավելանալու են խցանումները

Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը

«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը

Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)

Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու

Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը

Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից

Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ)

«Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ)

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը

Վթար է․ գազ չի լինելու