Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ակնհայտորեն այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Անանյան


ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․

«2025 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ պառլամենտական անատամ, ոչ քաղաքական և հակամասնագիտական քննարկումները, ինչպես նաև երեկվա՝ դրանց ավարտն ազդարարող «հրավառությունը»՝ Նիկոլ Փաշինյանի ճառանման ելույթը, խորը մտորումներ են առաջացնում գաղափարների ուժի մասին (այդ թվում՝ ապազգային ու կործանման տանող գաղափարների): 

Այս ամենը ստիպում է մեզ սրընթաց կերպով վերաիմաստավորել գաղափարների և տեսությունների նշանակությունն ու դրանց ազդեցության ուժը պատմական և ժամանակակից իրադարձությունների կուլիսներում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական: Ըստ էության, ճառասացի նորագույն գաղափարներն ու մտքերը ոչ միայն պահանջում են խորը վերլուծություն, այլև մեր ուսերին են դնում ինտելեկտուալ բեռ և այդ բեռը կրելու հանրային պատասխանատվություն։ Ակնհայտորեն, հանրային ընկալման մեջ առաջին հայացքից առաջադեմ կամ արմատական թվացող գաղափարները կարող են լինել և՛ բարիքի, և՛ կործանման աղբյուր: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես դրանք կարող են մեկնաբանվել կամ նույնիսկ խեղաթյուրվել իրականացման ընթացքում՝ ներկայացվելով որպես փրկության, սակայն իրականում դառնալով աղետի գործիք։

Մենք տեսնում ենք, թե ինչպես են վերջերս ընդունված գաղափարները՝ հազիվ ժամանակ ունենալով քաղաքական և տնտեսական պրակտիկա մտնելու, սկսում թելադրել խաղի կանոններ՝ պատմության մեջ թողնելով հետք, որն անհնար է ջնջել։ Քաղաքական ասպարեզում գաղափարների շղարշով քողարկված սեփական շահն է հանդիսանում իրադարձությունների իրական շարժիչ ուժը:
Այս հայտարարությունը պարզապես հանրությանը ինտելեկտուալ զգոնություն ցուցաբերելու կարևորությունն ընդգծելու համար չէ, այն դրամատիկ հիշեցում է, որ դու՛ք, բոլո՛րդ, ենթարկվում եք ապազգային համոզմունքների և գաղափարների ազդեցությանը: 

Անդադար փնտրելով ներկայիս ճգնաժամերի հիմքում ընկած պատճառները՝ մարդկային միտքն այսօր գուցե ավելի բաց է արմատական գաղափարների համար, քան երբևէ։ Եվ հենց գաղափարներն են՝ անկախ իրենց իրական արժեքից կամ պրագմատիզմից, անչափ ավելի մեծ ազդեցություն թողնում պատմության ընթացքի վրա, քան թվում է առաջին հայացքից: Այնուամենայնիվ, քննադատական ըմբռնումը այն մեխանիզմի մասին, որով գաղափարները ներթափանցում են հանրային գիտակցություն, պարունակում է ոչ միայն նախազգուշացում, այլև՝ հույս։

Ի վերջո, եթե գաղափարներն ունեն այդպիսի ուժ, ապա դրանց գեներացումը, այնուհետև՝ գիտակցված և պատասխանատու ընդունումը կարող է դառնալ աշխարհը դեպի լավը փոխակերպելու միջոց։ Մնում է, որ առաջադեմ համոզմունքների կրողները, առաջարկեն ազգային գաղափարներ, քարոզեն դրանք՝ հանրությանը առաջարկելով ոչ միայն այդ գաղափարների ուժի պասիվ ճանաչում, այլ նաև ակտիվ մասնակցություն՝ դրանց քննադատական ըմբռնմանը և իրականացմանը:

Այսպիսով, ակնհայտորեն այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա, որը պարզապես ժամանակի մարտահրավեր չէ, այլ ներկան փրկելու, ինչպես նաև ապագա ստեղծելու մի այնպիսի հնարավորություն, որտեղ գաղափարները ծառայում են ընդհանուր բարօրությանը, ոչ թե աղետին:
Այս եզրահանգումը դեպի հնարավոր ապագա տանող մի յուրօրինակ ճանապարհային քարտեզ է, որտեղ առաջադեմ համոզմունքների կրողների համախմբման արդյունքում երկնած գաղափարները առաջնորդում են հանրությանը՝ կառուցելու ավելի արդար և բարգավաճ աշխարհ»։

Լրահոս

Վրաստանը չի քննարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման հարցը
Ուկրաինական հակամարտության ավարտը աշխարհը կդարձնի ավելի լավ տեղ. Ռուբիո
Գրոսսին Արաղչիի հետ քննարկել է Ժնևում կայանալիք Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները
Ռուբիո. ԱՄՆ-ը Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր չի պարտադրում հակամարտության կողմերին
Պակիստանի հյուսիս-արևմուտքում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը
ČTK. Ուկրաինան, չեխական նախաձեռնության շրջանակներում, ստացել է 4.4 միլիոն արկ
Լուկաշենկոն Թրամփին առաջարկել է Վենեսուելայում ստեղծված իրավիճակից դուրս գալու միջոց
Ժնևում, որտեղ տեղի են ունենալու Ուկրաինայի հարցով բանակցությունները, անվտանգության միջոցառումները չեն ուժեղացվել
ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է ՀՀ-ի քայլերին․ ՌԴ ԱԳՆ․ Ովքեր են ընդգրված ՔՊ ցուցակում
Իտալիայի հարավում փլուզվել է «Սիրահարների կամարը»
The Times. Մեծ Բրիտանիայում սոցցանցերը 16 տարեկանից փոքրերի համար կարող են արգելվել
Սիյարտոն Ռուբիոյին հավաստիացրել է Հունգարիայի պատրաստակամության մասին Բուդապեշտում Ուկրաինայի հարցով գագաթնաժողով ընդունելու հարցում
Ոչ սահմանված տեղում առեւտրի իրականացման մասով շուրջ 137 արձանագրություն է կազմվել
ՄԱԿ-ը չի մասնակցի Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցություններին
Պեսկովը պատասխանել է Ժնևի բանակցություններին ռուսական պատվիրակության վերաբերյալ հարցին
Առաջին պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի և Իրանի վերաբերյալ բանակցությունների համար
Ուկրաինայի շուրջ բանակցություններին մասնակցող պատվիրակությունները Ժնևից կմեկնեն չորեքշաբթի օրը
Թուրքիան հույսը դնում է Ուկրաինայի համար խաղաղության պայմանագրի նախագծի վրա
Օրբանն ասել է, որ կլսի հունգարացիներին և թույլ չի տա Ուկրաինային մտնել ԵՄ

Լրացուցիչ նորություններ

...

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև՝ հնարավորություններ․ Ոսկանյան

Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է

Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ Սրբազանի նամակը՝ Վենսին

Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Ալիևին

Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դու ի՞նչ ես կարդում. Փաշինյան (տեսանյութ)

Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, պետք է վերականգնել աջակցության ծրագրերը. Արցախի պետնախարար