Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը թշնամաբար է տրամադրված Հայոց բանակի նկատմամբ. Ղազարյանը`վարչապետի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի դադարում բանակի մասին ցնցող ու բանակի դերը նսեմացնող ելույթներով հանդես գալ: Այսօր էլ՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ` իր ամփոփիչ խոսքում, Փաշինյանը խորհուրդ տվեց դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա 3-րդ Հանրապետության ընթացքում, իր ձևակերպմամբ, բոլորիս գործած մեծագույն սխալն է։

Պետք է նկատել, որ այսպիսի հայտարարություններ արվում են հետաքրքիր զուգադիպությամբ: Բանակում սպանությունների և ինքնասպանությունների թիվը գնալով աճում է, իսկ վարչապետը բանակի մարտունակությունը բարձրացնելու փոխարեն նմանատիպ հայտարարություններով հեղինակազրկում է բանակին ու զինծառայողներին:

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում 
Նիկոլ Փաշինյանին հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին համարեց: Ղազարյանի խոսքով` նա թշնամաբար է տրամադրված բոլոր այն կառույցների նկատմամբ, որոնք կոչված են պաշտպանելու հայ ժողովրդին, ապահովելու նրա պաշտպանությունն, ապահովությունը և զարգացումը։ 

«Այստեղ ամենաառանցքային դերում Հայկական բանակն է, որը մշտապես եղել է, կա ու կշարունակի 
մնալ այդ բարձրագույն դիրքում: Սրանից էլ հետևություն` նա (նկատի ունի Փաշինյանին ,-խմբ.) թշնամաբար է տրամադրված հենց բանակի նկատմամբ։ 

Նա մեր բանակին ամենամեծ հարվածն է հասցրել։ Կազմակերպել է պատերազմ, որպեսզի մեր բանակում հայ զինվորները զոհվեն: Նրա օրոք բանակին աննախադեպ կորուստ է հասցվել. միայն Արցախի ՊԲ-ին հասցված նյութական կորուստը կազմել է մոտավորապես 6,5 մլրդ դոլար»,- ընդգծեց Ղազարյանը:

Այս ամենին զուգահեռ, հասարակական-քաղաքական գործիչը շեշտեց` Փաշինյանը 44-օրյա արյունալի պատերազմից հետո` 2020-23 թթ.-երին, հետևողականորեն կազմաքանդել է Արցախի ՊԲ-ն: 2023 թվականին, երբ Արցախը կտրված էր ու չուներ արտաքին աշխարհի հետ ցամաքային սահման, Ղազարյանի խոսքով` վարչապետն Արցախին ու արցախցուն անպաշտպան է թողել:

«Արցախցիներին անպաշտպան թողեց, որ ադրբեջանցիները կոտորեն մեր հայրենակիցներին: Հիմա նույնն անում է մեր մնացած ժողովրդի հետ. Փաշինյանը պայքարում է մեր բանակի դեմ, որպեսզի թշնամին հեշտորեն կարողանա տիրանալ մեր երկրին»,- ասաց հասարակական-քաղաքական գործիչն ու հավելեց` մարդկանց թվում է, թե Փաշինյանը հայ է, այնինչ, Ղազարյանի խոսքով` նա Ադրբեջանի շահերը սպասարկող է: 


Ավելին, այսօրվա իր խոսքում Փաշինյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն ևս արեց: Մասնավորապես ասաց. «Բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է, ՊՆ-ն առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում»։ 

Ղազարյանը այս հայտարարության մասին խոսելով ընդգծեց` սա էլ մի այլ տգիտություն է: Բացատրեց` ոչ թե բանակն է հարկատու, այլև այն զինվորները (սպաներ) , որոնց աշխատավարձից էլ պետությանը եկամտահարկ է վճարվում:

«Ախր այս մարդը ոչ կրթություն ունի, ոչ էլ...հիմա նրան մի բան բացատրենք` ի՞նչ կհասկանա...չէ՞ որ պիտի ինչ-որ բան սովորած լինի, որ հասկանա: Հիմա եկեք գնանք ու «Ախուրյանցի Անոյին» բացատրենք, թե ի՞նչ է եկամտահարկը...ի՞նչ կհասկանա այդ կինը»,- Նիկոլ Փաշինյանի և իր ամենահայտնի ֆանատի միջև զուգահեռներ անցկացնելով ասաց Ղազարյանը:

Լրահոս

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева
Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը
Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ
2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան
Աքսում․ քարե հսկաների քաղաքը
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Լրացուցիչ նորություններ

...

Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի

Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)

Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի

Այս որոշումով ավելանալու են խցանումները

Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը

«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը

Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)

Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու

Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը

Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից

Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ)

«Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ)

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը

Վթար է․ գազ չի լինելու