Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կոմիտասն իր երաժշտությամբ նվաճել է աշխարհը. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը երևանյան համերգը նվիրում է Վարդապետի 155-ամյակին


Աշխարհի լավագույն ջութակահարներից մեկը՝ Արա Մալիկյանը, իր երևանյան համերգը, որը կայանալու է հունիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նվիրում է Կոմիտասի 155-ամյակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտիստը համերգից առաջ այցելեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին և խոստովանեց՝ կարծում էր՝ բավականին լավ գիտի Կոմիտասի թե՛ կենսագրությունը, թե՛ երաժշտությունը, սակայն պարզվեց՝ դեռ շատ բան կա, որ պետք է իմանալ:Մալիկյանը ծնվել է Լիբանանում, սակայն ավելի քան քսան տարի ապրում և ստեղծագործում է Իսպանիայում, պարբերաբար գալիս է հայրենիք, բայց առաջին անգամ էր Վարդապետի թանգարան-ինստիտուտում:«Շատ հուզված եմ. այստեղ հայրենանվեր գործ են անում, ինչը ոգևորիչ է: Շատ հաճախ եմ կատարում Կոմիտասի ստեղծագործությունները: Երևանյան համերգի ծրագրում Կոմիտաս նախատեսված չէր, բայց այս այցից հետո չեմ կարող չնվագել»,-նշեց ջութակահարը:
Նրա խոսքով՝ Կոմիտասը շատ է ճամփորդել, սակայն նրա երաժշտությունը շատ հայկական է, շատ ժողովրդական է: «Կոմիտասը խելացի հորինող է եղել ու կարողացել է իր երաժշտությամբ նվաճել աշխարհը: Ուր էլ լինեմ՝ Եվրոպայում, Ամերիկայում, լատինական երկրներում, երբ Կոմիտաս եմ կատարում, զգում եմ՝ այն հասնում է հանդիսատեսի սրտին»,-նշեց Մալիկյանն ու հավելեց՝ իր երևանյան համերգը նվիրում է Վարդապետի 155-ամյակին:Մալիկյանն առաջին անգամ երևանյան բեմում ելույթ է ունեցել 2023-ի հոկտեմբերին՝ անմոռանալի հույզեր պարգևելով հանդիսատեսին:Ավելի վաղ խոսելով The Ara Malikian World Tour-ի մասին, որի շրջանակում իրականացվում է երևանյան համերգը՝ ջութակահարը նշել է. «Երբ տեսա, թե ինչպես է որդիս ամիսներ շարունակ տևած անկումներից, անհաջող փորձերից և ճիգերից հետո իր առաջին քայլերն անում, հասկացա, որ բոլորս էլ ժամանակին ունեցել ենք այդ ուժը, որ հետզհետե մոռացվել է։ Երեխաները քնքուշ են, չեն վախենում սխալվելուց, ազատ են ու արտահայտվող: Երբ նայում ես մանկանը, հասկանում ես՝ ով ես եղել, թե որքան երկար ժամանակ է, որ քեզ զրկել ես այդպիսին լինելուց։ Այս շրջագայությունը ծնվել է իմ դիտարկումների արդյունքում, երբ հետևել եմ, թե ինչպես է մեծանում իմ որդին, ինչպես եմ հասակ առնում նրա հետ։ Այստեղ այն հնչյուններն ու մեղեդիներն են, որ արտահայտում են իմ զգացողությունները և զավակիս միջոցով ոգեշնչել են ինձ: Շրջագայությունը լի է դինոզավրերով, ռոբոտ-կաղամարներով, ժամանակի մեքենաներով, թռչող դաշնամուրներով և երկլեզու միմոսներով։ Սա այն ալբոմն է, որը մոռացության էի մատնել, բայց որը հզոր ներգործություն ունի։ Զարմանահրաշ է յուրաքանչյուր օր բացահայտել դրանց հմայքն ու գրավչությունը»:

Մալիկյանի հետ բեմում կլինեն երաժիշտներ, որոնց հետ ջութակահարը երկար ճանապարհ է անցել, հանդես եկել աշխարհի հեղինակավոր բեմերում: Նրանք են դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահար Դայան Աբադը:Հայաստանից հետո Մալիկյանը վերադառնալու է Իսպանիա, այնուհետև շրջագայությունը շարունակելու է Պորտուգալիայում, Արգենտինայում, Չիլիում, Բրազիլիայում, Մեքսիկայում:Արա Մալիկյանը ծնվել է Լիբանանում, սակայն երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Իսպանիայում: Նրա տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ ստիպված է եղել ապրել և սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանի առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում, իսկ երկու տարի անց՝ դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ, գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ է ստացել՝ Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում սովորելու համար։ Մալիկյանը շարունակել է իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ պրոֆեսորներից։ 2015-ին Մադրիդի Թագավորական թատրոնի հետ համագործակցությամբ վերաթողարկել է իր ալբոմը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին։Մալիկյանի վերջին տարիների խոշոր շրջագայություններից է «15»-ը, որը հանրության և քննադատների շրջանում մեծ հաջողություն է ունեցել՝ ավելի քան 175 հազար հանդիսական և ավելի քան 150 համերգ։

Լրահոս

Լավրով. Ճապոնիան «անցել է պարկեշտության սահմանը», դեսպանին կանչել են ԱԳՆ, բայց նա չի եկել
Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
ՈՒՂԻՂ. ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ
«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը
«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը
«Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել
«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է
«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում
«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է
Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել
Որքան են վճարելու Թիկնիզյանի համար. մանրամասներ
Նա այժմ բուժզննում է անցնում․ Թիկնիզյանի ներկայացուցիչ
Սինգապուրի առաջին վարչապետի գրիչը վաճառվել է անհավանական գնով
Զբոսաշրջիկը զոհվել է կայծակի հարվածից
Ֆինանսական հիմքերը ամրապնդելու ժամանակն է․ Օգոստոսի 20-ից հաջողության հոսք է սպասվում կենդանակերպի երեք նշանների
Որ կենդանակերպի նշանը ինչ կստանա շաբաթվա վերջում
Կարևոր
Պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ. Մարտուն Գրիգորյանի ուղերձը
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել

Տպավորիչ կադրեր, զոհեր և անձնական կապեր․ գիտնականները պարզել են, թե ինչն է համաշխարհային ԶԼՄ-ներին գրավում աղետների մեջ

Ինը թիթեռից մինչև հազարները․ ինչպես անհետացումից փրկեցին ամենահազվագյուտ տեսակներից մեկը (տեսանյութ)

Հին նկարիչները արյուն էին ավելացնում ներկին. հայտնաբերվել է Հուաշանի նկարների դիմացկունության հնարավոր բացատրությունը

Վիեննայում ֆուտբոլային դաշտի տակ հայտնաբերել են հռոմեական դարաշրջանի ընդհանուր գերեզման՝ 129 տղամարդու մնացորդներով

Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է

Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ

Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում

Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը

Երկրի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում մագնիսական փոթորիկ է սպասվում

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում

241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողները

Գիտնականները պարզել են, թե ինչպես են գորիլաները մեծ մկաններ կառուցում առանց միս ուտելու

Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»

Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ

Զգուշացում կլիմայական նոր սպառնալիքի մասին. փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել

Այսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը

Փարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումը

Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ