Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը



«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին փաշինյանական իշխանության «կարկառունները» վերստին սևեռվել են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի վրա:

Առաջին հայացքից, կարծես, ոչ մի նոր բան չկա: Քպական «կարկառունները», այսպես ասենք, հերթական անգամ «փայլատակեցին» իրենց մտավոր և հոգեբարոյական «հատակով»: Իհարկե, նախընթաց դրսևորումները հաշվի առնելով՝ հազիվ թե կարելի էր այլ բան ակնկալել «ծոցագրպանաբանանային» և «տիկտոկերային» օրակարգերով իշխանություն պահողներից:Սակայն մյուս կողմից՝ երբեմն քպական իշխանության ներկայացուցիչները ուղիղ տեքստով, առանց շղարշների են ներկայացնում իրենց բուն «փորացավը», հիմնական մտավախություն(ներ)ը:

Տեսեք, երբ Փաշինյանն ու նրա իշխանության «վերևի» ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից լինի, թե մեկ այլ հարթակում հայտարարում են՝ Ամենայն հայոց կաթողիկոսը «ամենամեծ սպառնալիքն է», նրանք, որքան էլ տարօրինակ թվա՝ չեն կեղծում: Միայն թե մի փոքր ճշգրտման կարիք կա. Վեհափառ Հայրապետն ու Հայ առաքելական եկեղեցին սպառնալիք են ոչ թե Հայաստանի ազգային անվտանգությանը, այլ այս իշխանության որդեգրած՝ «իրական Հայաստան» կոչվող հակազգային, արկածախնդիր, փակուղային ու կործանարար ուղեգծի:Եթե հաստ վրձնահարվածներով նշենք, ապա Փաշինյանի «գիծը» (կամ «իզմը») նպատակամետ է Հայաստանը պատմական հենքից, իսկ հայությանը՝ պատմական հիշողությունից զրկելուն, այն եթե ոչ՝ զրոյացնելուն, ապա առնվազն՝ «ֆորմատ անելուն»: Փաշինյանի վարած «քաղաքականությունը» նպատակաուղղված է ազգային ինքնությունը մաշեցնելուն և Հայաստանը թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման տակ դնելուն։Տեսեք, թե ինչ է կատարվում վերջին տարիներին։ Մեզ հետևողականորեն «սովորեցնում են» մոռանալ։

Մոռանալ Արևմտյան Հայաստանը, մոռանալ Արցախը, մոռանալ Հայրենիքի համար զոհվածներին, մոռանալ հերոսական ու հաղթական էջերը, հրաժարվել Արարատից, վերանայել Հայոց ցեղասպանության իրողությունը՝ հանուն հարևանների «բարի կամքի» կամ «քաղցր աչքի»։Սա մանկուրտացման, ազգային ինքնության և ինքնագիտակցության նենգախեղման դասական ծրագիր է, որն իրականացվում է վարչական մահակով, քարոզչական մենաշնորհով ու արտաքին ինստիտուցիոնալ աջակցությամբ և ծափահարությունների ներքո: Բայց, արի ու տես, որ «գետնի վրա» Փաշինյանի իշխանությունը բախվում է մի պատի, ավելի ճիշտ՝ ապառաժի, որը հնարավոր չէ քանդել ո՛չ ոստիկանական մահակներով, ո՛չ ռեպրեսիաներով, ո՛չ բանսարկություններով: Այդ ապառաժը Հայ առաքելական եկեղեցին է։

Ինչպե՞ս կարող է Եկեղեցին հրաժարվել Արևմտյան Հայաստանից կամ Արցախից, երբ նրա պահած-պահպանած յուրաքանչյուր մագաղաթը շաղախված ու ներծծված է հայրենի այդ պատմական հիշողությամբ: Կամ ինչպե՞ս կարող է Մայր Աթոռը կուլ տալ Ցեղասպանության ուրացման փորձերը, երբ 2015-ին սրբադասել է մեր մեկուկես միլիոն նահատակներին։ Սրբադասված նահատակների հիշատակը հնարավոր չէ «դելիմիտացնել» կամ զիջել խաղաղության կեղծ օրակարգի դիմաց։Իշխանական քարոզիչները փորձում են իրենց այս արշավը փաթեթավորել «ինքնիշխանության» կամ «աշխարհիկության» մասին դեմագոգիկ դատողություններով, բայց դրանք լուրջ քննարկման առարկա դարձնելը կնշանակի... արհամարհել սեփական ինտելեկտը:Ինչի՞ մասին է խոսքը, երբ պետության ղեկավարը փորձում է կոտրել ազգի ամենավստահելի, ամենաերկարակյաց և ազգային ինքնության, ազգային նույնականացման առանցքը կազմող ինստիտուտի ողնաշարը։

Ինչի՞ մասին են խոսում քպական «կարկառունները», որոնք Սահմանադրության 17-րդ հոդվածը՝ Պետության և Եկեղեցու անջատվածության մասին, դարձրել են սովորական թղթի կտոր։ Չէ՞ որ հենց կառավարության բարձր կաբինետներում է ընդունելության արժանանում Մայր եկեղեցու դեմ դուրս եկած «տիրադավների» խմբակը, հենց կառավարության ծրագրերում են գրվում հակաեկեղեցական թեզեր։ Սա այլևս քաղաքական կամ «կանոնական» բանավեճ չէ, սա պետական լծակներով իրականացվող բացահայտ միջամտություն է, որն արգելված է սահմանադրորեն:Հայ առաքելական եկեղեցին հզոր ազգային կառույց է, որը միավորում է աշխարհասփյուռ հայությանը և վայելում է ժողովրդի բացարձակ վստահությունը։ Եվ քանի դեռ այդ կառույցը կանգուն է, Հայաստանը անդեմ, անհիշողություն և աներազանք տարածքի վերածելու իշխանության ծրագիրը դատապարտված է ձախողման։ Ահա թե ինչու են նրանք այդքան շտապում և այդքան նյարդայնանում, նաև մատնում իրենց ձախողման գիտակցումը: Նրանք շատ լավ հասկանում են, որ քանի դեռ ղողանջում են Մայր Տաճարի զանգերը, նույնիսկ գենետիկ մակարդակով մեր արյան մեջ ու մտքերում «ղողանջում» են Ավարայրի ու Սարդարապատի հիշողությունն ու պատմական դասերը:

Ըստ այնմ, իշխանության կողմից Կաթողիկոսի հասցեին հնչած կտրուկ որակումներն ու «ազգային անվտանգության սպառնալիք» լինելու մասին թեզերը ոչ թե իրավիճակային կամ հուզական պոռթկումներ են, այլ հետևողական և համակարգային քաղաքականության դրսևորում։Խնդիրն ըմբռնելու համար անհրաժեշտ է վերլուծել ոչ թե իշխանական վերնախավի հրապարակային հռետորաբանությունը, այլ այն աշխարհայացքային և քաղաքակրթական անհամատեղելիությունը, ավելին՝ հակամետությունը, որն առկա է գործող կառավարության ու նրա ուղեգծի և Հայ առաքելական եկեղեցու դարավոր առաքելության ու բովանդակային կոչման միջև։

Գործող իշխանության որդեգրած քաղաքական կուրսի հիմքում ընկած է ազգային պատմական հիշողության և ազգային խորհրդանիշների վերանայման ու ձևախեղման հայեցակարգը։ Պատմական Հայաստանից, Արցախից, Արարատի խորհրդանիշից հրաժարվելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն օրակարգից հանելու «քաղաքականությունը» ենթադրում է ազգային ինքնության արմատական փոխակերպում՝ հարմարեցված «տարածաշրջանային նոր իրողություններին», ավելի պարզ ասած՝ թուրքական ու ադրբեջանական արտաքին ճնշումներին։Հենց այս համատեքստում է, որ ՀԱԵ-ն հանդես է գալիս որպես բնական և անհաղթահարելի խոչընդոտ: Լինելով հայ ժողովրդի պատմամշակութային ու քաղաքակրթական ժառանգության առանցքային կրողը՝ Եկեղեցին իր կանոնական, ծիսական և ազգային բնույթով չի կարող հրաժարվել վերը նշված ամենից: Դա կնշանակի հրաժարվել ինքն իրենից: Իսկ դա հնարավոր չէ: Չի կարող Եկեղեցին լքել իր ժողովրդին ու դառնալ ինչ-որ մահկանացու և բազմահազարամյա պատմության տեսակետից՝ մի քանի վայրկյանի իշխանություն ունեցող մեկի ձեռնասուն ենթական:


Լրահոս

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը
Երազ է տեսել ու սպանել մարդուն
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը
Մոսկվան արմատական է տրամադրված
Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի
Չինական տիեզերանավերը կարող են հասնել Երկրի ցանկացած կետ
Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար
ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել
Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը
Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են
Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ)
Հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ)
Փաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ)
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
Վատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան
ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ Նահապետյան
Կոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
Լափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Երազ է տեսել ու սպանել մարդուն

Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը

Մոսկվան արմատական է տրամադրված

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի

Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար

ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ Նահապետյան

ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` Կառավարությունում

Նոր ընդդիմություն են բուծում

Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին

ՔՊ-ն սադրիչ պլան ունի

Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը

Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով

Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում

Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում

Կործանվել է Ան-12 ինքնաթիռ, զոհվել է 19 մարդ

Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում

ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ

Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը

Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»

Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին