Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած զեկույցում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության կասեցման հնարավոր հետևանքների շարքում գազի ներմուծման արժեքի շուրջ 69 տոկոս աճն է լինելու։ Իսկ գազի գնի այդքան շեշտակի աճը կարող է լրջորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա։«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խնդիրը միայն գազի հնարավոր թանկացումը չէ։ Մտահոգիչ են նաև այն հարցերը, թե ինչ տնտեսական գին կարող է ունենալ Հայաստանի արտաքին տնտեսական կողմնորոշման փոփոխությունը, որքանով է կառավարությունը պատրաստ նման սցենարներին, և վերջապես՝ ով է վճարելու հնարավոր թանկացումների համար։

Հոկտեմբերի 20-ին հրապարակված զեկույցում դիտարկվում է՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6 տոկոսով, գնաճը՝ աճել 14,9 տոկոսային կետով, իսկ սպառումը՝ կրճատվել 14,6 տոկոսով։Սակայն ամենազգայուն կետերից մեկը բնական գազի հարցն է։ Զեկույցում նշվում է, որ Հայաստան մատակարարվող գազի հաշվարկային գինը կարող է հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից հասնել 300 դոլարի։ Սա շուրջ 69 տոկոս աճ է։Փաստաթղթի հեղինակների հաշվարկով՝ գազի ներմուծման արժեքը տարեկան կարող է 389 միլիոն դոլարից հասնել 657,5 միլիոն դոլարի՝ ավելանալով 268,5 միլիոն դոլարով։ Ընդ որում՝ զեկույցում նշված 300 դոլարը գնահատականային ցուցանիշ է, և իրական պայմանագրային գինը կարող է կախված լինել նաև միջազգային շուկայի իրավիճակից։

Կարևոր է ընդգծել՝ խոսքը հնարավոր սցենարի մասին է, ոչ թե արդեն ընդունված որոշման կամ սպառողների համար հաստատված նոր սակագնի։ Բայց նույնիսկ որպես սցենար՝ այս հաշվարկը լուրջ հարցեր է առաջացնում։Եթե գազի ներմուծման արժեքը զգալիորեն աճի, դրա հետևանքները կարող են չսահմանափակվել միայն էներգետիկ ոլորտով։Գազը Հայաստանի տնտեսության համար կարևոր ռեսուրս է։ Դրա գնի բարձրացումը կարող է ավելացնել արտադրողների ծախսերը, բարձրացնել ջեռուցման և էներգիայի արտադրության ինքնարժեքը, իսկ հետագայում ճնշում գործադրել ապրանքների ու ծառայությունների գների վրա։Այսինքն՝ վտանգը միայն գազի ամսական վճարի հնարավոր ավելացումը չէ։ Խնդիրն այն է, որ թանկ էներգակիրները կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաև սննդամթերքի, արտադրական ապրանքների, տրանսպորտի և այլ ծառայությունների գների վրա։

Ամենախոցելի վիճակում կարող են հայտնվել սոցիալապես անապահով ընտանիքները, թոշակառուները և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները, որոնց համար նույնիսկ փոքր գնաճը կարող է լուրջ բեռ դառնալ։Երեկ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ գազի գնի փոփոխությունը, տարբեր սցենարներից կախված, կարող է 5–7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։Նախարարը հնարավոր թանկացումն անցանկալի է համարել, բայց միաժամանակ նշել, որ այն Հայաստանի համար անելանելի իրավիճակ չի ստեղծի։ Նրա խոսքով՝ Կառավարությունը դիտարկում է տարբեր տնտեսական սցենարներ և պետք է աստիճանաբար հարմարվի շուկայական գներին։

Պապոյանի հայտարարությունը, իհարկե, կոնկրետ թվեր է պարունակում, բայց ակնհայտ է, որ չի կարող գազի գնի այդքան բարձրացումը ՀՀ տնտեսության վրա 5–7 տոկոս ազդեցություն ունենալ։ Նախարարն էլի մաթեմատիկական թվեր է իրար խառնել։Հենց այստեղ է անհրաժեշտ հստակություն. իշխանությունը պետք է հանրությանը բացատրի՝ ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի տնտեսական ապագան, ինչպե՞ս է գնահատում արտաքին տնտեսական հնարավոր ռիսկերը և ի՞նչ քայլեր է նախատեսում դրանք նվազեցնելու համար։Ամենամտահոգիչն այն է, որ ցանկացած մեծ տնտեսական փոփոխության վերջնական հետևանքները կարող են հասնել քաղաքացիներին՝ նույնիսկ եթե դրա սկզբնական պատճառը միջազգային կամ քաղաքական կամակորության պատճառ են։

Եթե գազի ներմուծման արժեքն աճի, Կառավարությունը պետք է հստակ ներկայացնի՝ ինչ ազդեցություն դա կարող է ունենալ ներքին սակագների, արտադրության, գնաճի և բնակչության ծախսերի վրա։Պետք է նաև հասկանալ՝ արդյոք Հայաստանը կարող է կարճ ժամանակում գտնել այլընտրանքային էներգետիկ լուծումներ, նվազեցնել կախվածությունը գազից և պաշտպանել սպառողներին հնարավոր գնային ցնցումներից։Եվ այստեղ հարցը միայն ԵԱՏՄ-ի կամ Եվրամիության ընտրությունը չէ։ Խոսքը Հայաստանի տնտեսական դիմադրողականության, էներգետիկ անվտանգության և քաղաքացիների կենսամակարդակի մասին է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները