Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության երեկվա դռնփակ նիստի առանցքային թեմաներից մեկը եղել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ Մեր տեղեկություններով՝ քննարկմանը հրավիրվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների ընթացքը, նախագծի շուրջ քննարկվող դրույթները և առաջիկա անելիքները։ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական կուսակցության ներսում փորձել են հստակեցնել, թե նախագծի որ դրույթներն են արդեն վերջնական տեսքի բերվել, ինչ հարցեր դեռ քննարկման փուլում են, և երբ հնարավոր կլինի փաստաթուղթը ներկայացնել հանրությանը։

Ի դեպ, տեղեկացանք, որ վարչության նիստին ներկա չի եղել ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։Հատկանշական է, որ խոսքը միայն գործող Սահմանադրության առանձին հոդվածների փոփոխության մասին չէ։ Իշխանությունը քննարկում է նոր Սահմանադրության տեքստ, որը, ըստ արդարադատության նախարարի՝ դեռ մարտին արած հայտարարության, նախատեսված է գործող Սահմանադրությանը փոխարինելու և հանրաքվեի միջոցով ընդունվելու համար։Թեև նախագծի բոլոր դրույթները դեռևս անհրաժեշտ է գնահատել դրա ամբողջական պաշտոնական տեքստի հիման վրա, Սրբուհի Գալյանն արդեն հրապարակայնորեն ներկայացրել է նախատեսվող մի քանի առանցքային ուղղություն։

Նախարարի ներկայացմամբ՝ նախագծի նպատակը իշխանության ճյուղերի ապակենտրոնացումն ու դրանց միջև հավասարակշռության ամրապնդումն է։ Մասնավորապես, քննարկվել են Ազգային ժողովի վերահսկողական հնարավորությունների ընդլայնման մեխանիզմները, այդ թվում՝ վարչապետի գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության հարցը։Սա սկզբունքային հարց է, քանի որ սահմանադրական փոփոխությունների իրական ազդեցությունը կախված է լինելու ոչ միայն ձևակերպումներից, այլև այն բանից, թե գործնականում ինչ լիազորություններ կունենան պետական կառավարման մարմինները։Սրբուհի Գալյանի հրապարակային ներկայացմամբ՝ նախագծում նախատեսվում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորություն։ Խոսվել է նաև դատական գործերի երկաստիճան բողոքարկման, գրավոր քննության և Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման հնարավորությունների մասին։

Այս դրույթների վերջնական ձևակերպումները կարևոր են լինելու՝ հասկանալու համար, թե դրանք ինչպիսի նոր իրավունքներ և ընթացակարգեր են նախատեսում քաղաքացիների համար։Նախագծի ընդհանուր տրամաբանության վերաբերյալ նախարարի հայտարարություններից հետևում է, որ իշխանությունը ցանկանում է վերանայել պետական կառավարման որոշ մեխանիզմներ՝ պահպանելով խորհրդարանական կառավարման համակարգը։ Սակայն կոնկրետ հոդվածների բովանդակությունը, լիազորությունների փոփոխության չափը և դրանց հնարավոր հետևանքները պետք է գնահատել պաշտոնական նախագծի հրապարակումից հետո։Գլխավոր հարցը մնում է բաց․ իշխանությունը ե՞րբ կներկայացնի նոր Սահմանադրության ամբողջական տեքստը, և արդյոք հանրային քննարկումը կսկսվի մինչև դրա շուրջ քաղաքական վերջնական որոշումների կայացումը։Եվ ամենաառանցքայինը. ՀՀ անկախության հռչակագրին հղումը արդյոք հանվելու է Սահմանադրությունից, թե ոչ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանն է խաղաղության պայմանագրին ընդառաջ պահանջում ՀՀ-ից փոխել Սահմանադրությունը։

Ահա Գալյանը գնում է ընդառաջ այդ պահանջին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

Թրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ
Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»
Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները
«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ
ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել
Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը
Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել
ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում
Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին
22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել

Լրացուցիչ նորություններ

...

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»