Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

«Հրապարակ».-ը գրում է.

Խորհրդարանի երեկվա արտահերթ նիստում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները մերկացրին նախկիններին թալանի եւ կոռուպցիայի մեջ 8 տարի շարունակ մեղադրող հեղափոխականներին՝ ցույց տալով, թե իրականում ով է թալանում եւ այն էլ՝ ինչ տիեզերական մասշտաբներով։ Ներկաների համեմատ նախկինները, կարելի է ասել, սուրբ են եղել եւ եթե անգամ «ապօրինի» ունեցվածք են դիզել, ապա դա արել են բիզնես շրջանակների, այլ ոչ թե պետական բյուջեի հաշվին։ Այդ վատնումները բացատրելու փոխարեն իշխանականները պտտեցնում էին հին ու մաշված սկավառակը, թե սա Կալուգայի մարզը չէ, դուք չեք ուզում, որ Հայաստանն անկախ լինի ու նման միջոցառումներ իրականացնի։ Խոսքը COP17-ի ծախսերի մասին, որոնց վերաբերյալ տարբեր ֆանտաստիկ թվեր են ասվում՝ 7,5 միլիոն դոլարից մինչեւ 31 միլիոն դոլար։Խորհրդարանն արտահերթ ռեժիմով քննարկում էր Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ համաձայնագրի վավերացման նախագիծը, որով 2026 թ․ հոկտեմբերի 19-30-ը Երեւանում կայանալու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովը, ինչպես նաեւ Կարտախենայի եւ Նագոյայի արձանագրությունների շրջանակում հանդիպումներ են անցկացվելու։

Ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին համաձայնագիրը նման սեղմ ժամկետում քննարկելու ու վավերացնելու որոշումը եւ համաժողովի կազմակերպման չարդարացված ուռճացված ծախսերը։ «Մինչեւ համաժողովի փաստացի մեկնարկը մնացել է ընդամենը մի քանի օր։ Պետությունն արդեն ստանձնել է ֆինանսական ծախսերը, ամեն ինչ պատրաստ է։ Ո՞րն է այն ձեւականությունը, որի համար որոշել եք հարցն օրենսդիր մարմնին ներկայացնել հիմա։ Ինչո՞ւ չներկայացրիք այն ժամանակ, երբ պետք է կատարվեր ֆինանսական առաջին հատկացումը։ Որքա՞ն է նախատեսվում ծախսել այս համաժողովի անցկացման համար»,- հետաքրքրվեց Տիգրան Աբրահամյանը։Փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հստակ պատասխան չուներ։ Իսկ COP17-ի միայն բրենդային նվերների համար ծախսվել է 290 մլն դրամ՝ հայտարարեց Լիանա Մանուկյանը։ «Օրինակ՝ ձեռք է բերվել 16 հազար 500 հատ թերմոս՝ հատը 7 հազար 800 դրամով։ Քանի որ COP17-ի հետ կապված բոլոր պայմանագրերում բացակայում են բնութագրիչները, ես շուկայի փոքրիկ վերլուծություն արեցի եւ ձեռք բերեցի մեր շուկայում առկա լավ որակի 4 տարբեր մոդելի թերմոս։ Դրանց արժեքը մանրածախ վաճառքում տատանվում էր 2 հազարից 3 հազար 500 դրամի սահմաններում։ Եթե անեի բրենդային տպագրություն, ապա կծախսեի եւս 1000 դրամ, այսինքն՝ մանրածախ առավելագույն գինը 4 հազար 500 դրամ է։

Բեյջի թել պետությունը ձեռք է բերել 1248 դրամով՝ 19 հազար 700 հատ։ Երեկ՝ ամբողջ օրը 55 դրամը գերազանցող բեյջի թել չկարողացանք գտնել»,- հայտարարեց նա։Անուշ Միրզոյանն էլ ասաց․ «COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի ձեռքբերման համար նախատեսել է 371 միլիոն 129 հազար 869 դրամ։ Դրան առանձին ավելանում են կահույքի տեղափոխման, տեղադրման, ապամոնտաժման եւ 5,400 քմ հատակի ծածկույթի հետ կապված աշխատանքներ՝ եւս մոտ 36.3 միլիոն դրամ։ Այսինքն՝ միայն այս մասով խոսքն ավելի քան 407 միլիոն դրամը գերազանցող ծախսի մասին է․․․ Մեր լրացուցիչ ստուգմամբ՝ որոշ դեպքերում գներն ուռճացված են ավելի քան 50 տոկոս եւ ավելի։ 16 հազար դրամով գնել այն աթոռը, որը հանգիստ կարելի էր գնել 9 հազար դրամով՝ սա գերշահույթ է։ Սա կարելի է շարունակել… Պետբյուջեն ձեւավորվում է ժողովրդի հարկերով, եւ այն նախատեսված չէ չարդարացված ծախսերի համար»։Էդգար Ղազարյանն էլ իշխանությանը մեղադրեց բնապահպական «տարրական խնդիրները չլուծելու» համար եւ առաջարկեց «COP17 կենսաբազմազանության համաժողովը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին»։Կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո իշխանությունն ամբիոն հանեց իր ծանր հրետանուն՝ Վահագն Ալեքսանյանին, սակայն նրա ելույթը բուռն ծիծաղ առաջացրեց ընդդիմության շարքերում։

Նա ասաց․ «Ձեր ընկալմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը մաքսիմումը կարող է կազմակերպել «Հայաստան-Կալուգա բիզնես ֆորում»՝ լավագույն դեպքում»։ Ակնարկում էր, թե «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանն իր բիզնես գործունեությունը սկսել է Ռուսաստանի Կալուգայի մարզում: «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տարակուսեց, թե ինչու է իշխանությունը ծախսերի վերաբերյալ կոնկրետ թվեր ներկայացնելու փոխարեն կրկին Կալուգայից խոսում։ Իսկ երեկ քննարկված համաձայնագրով՝ Հայաստանի կառավարությունը լրացուցիչ մոտ 2 միլիոն 166 հազար դոլար է հատկացրել Երեւանում COP17-ի անցկացման համար։


Լրահոս

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»
«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ
Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»
«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»
Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ
Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»
Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները
Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին
Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար
Էստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվը
Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը
Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց
Գերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններին
Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա
Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը

Լրացուցիչ նորություններ

...

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները

Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար

Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին

Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը

284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա

Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ

Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի