Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պարզվել են 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները․ մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)


2024 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:18-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքով, ընկերների ուղեկցությամբ, իրենց մոտ բուժօգնության է դիմել է Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա երիտասարդ, ով նույն օրը՝ ժամը 23:45-ին, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի, այդ թվում՝ տուժածին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք հասցրած անձի ինքնությունը, ովքեր նույն բնակավայրի բնակիչներ են:

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ս.Ս.-ն, անձնական հարցի վերաբերյալ համագյուղացու՝ Ս.Պ.-ի հետ պարզաբանումներ ստանալու և վրեժի շարժառիթով նրան պատժելու նպատակով, իր համախոհներին՝ նույն բնակավայրի վեց բնակիչներին և քննությամբ դեռևս չպարզված անձանց հավաքել և տեղափոխել է Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ, պայմանավորվածության համաձայն, ժամանել է նաև կոնֆլիկտի մյուս կողմը, այդ թվում նաև՝ տուժող Դ.Պ.-ն:

Ս.Ս.-ն, առանց պարզաբանում կատարելու, մի խումբ անձանց հետ խմբի կազմում սպանություն կատարելու դիտավորությամբ միավորելով իրենց ջանքերը, հարձակվել են Ս.Պ.-ի, Դ.Պ.-ի և վերջիններիս հետ նշված վայր ժամանած անձանց վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջիններիս: Այդ ընթացքում Ա.Գ.-ն, դրսևորելով առավել ակտիվ և ագրեսիվ վարքագիծ, իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցնել գետնին ընկած Դ.Պ.-ի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, իսկ խմբի մյուս անդամները շարունակել են հարվածել Դ.Պ.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական անհրաժեշտ գործողություններ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաբժշկական փորձաքննություններ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը՝ Գ.Յ.-ն, հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով: Դատարանը բավարարել է վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ քննիչի միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, արարքներն անհատականացնելու, իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:Ծանուցում.

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Գազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ
Արթուր Խաչատրյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները առավել ամուր են, քան երբևէ, պատմականորեն աննախադեպ փուլ ենք մտել
Fars. Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանները
ՈՒՂԻՂ․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը
Նախկինում երեխաների համար ապրուստի միջոցն էր դեֆիցիտ, հիմա` անվտանգությունը
Կարևոր
Global HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում
Մարկո Ռուբիոն Երեւանում է. նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը
The Irish Times. Իռլանդական զինվորականները պատրաստվում են հրացաններով խփել անօդաչու թռչող սարքերը հարձակումների ժամանակ
«Էնի մեր աստվածն է»․ Փաշինյանի քարոզարշավը՝ սիրո խոստովանությո՞ւն, թե՞ բեմադրված շոու
Պեսկովը ուկրաինական նեոնացիզմը վտանգավոր է անվանել Եվրոպայի համար
ՈՒՂԻՂ․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Արարատ Միրզոյանի հանդիպումը
Զինված Ուժերի զինանշանից հանվել է խաչը... ո՞վ է որոշել այս ամենը․ Էդմոն Մարուքյան
ՈՒՂԻՂ․ Գնա, որ գնան․ ՀՀԿ երիտասարդների ակցիան
8 տարի անցել է՝ էս ՔԿ-ն շարունակում է գործել, որովհետվ ոչ մի բան չի փոխվել
Ռուբիոն Երևանում գաղտնի հուշագիր է ստորագրում․ ինչ է թաքցվում հանրությունից
Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից»
Կատարը հերքում է Իրանին 12 միլիարդ դոլար առաջարկելու մասին ԱՄՆ-ի հետ գործարքի համար
Արքեպիսկոպոս Իլարիոնի պաշտպանությունը պահանջելու է գործի փաստաթղթերի հասանելիություն
ԱԺ-ը նիստը չկայացավ, 107 պատգամավորից 5-ն էին եկել աշխատանքի

Լրացուցիչ նորություններ

...

«Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Հրդեհ Լեռնապատ գյուղում

Հաղարծին գյուղում այրվել է վագոն-տնակ

Խոշոր վթար Այնթափում. Կան հոսպիտալացվածներ

21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը

Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա

Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը եղել է ոչ սթափ

Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes»-ը բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր

Հայկավանում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին․ 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Ցանցահենները Կարբի գյուղի տներից մեկում տեղադրել են մասնագիտացված տեխնիկա և հատուկ ծրագրերով խոշոր հափշտակություններ կատարել․ ՆԳՆ

Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա

«Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել

Շենավան բնակավայրի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հшրվածներ է հասցրել քաղաքացու դեմքին և մարմնի տարբեր հատվածներին

Շենավան բնակավայրի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հшրվածներ է հասցրել քաղաքացու դեմքին և մարմնի տարբեր հատվածներին

Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա տուժած

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 4 վիրավորների մեջ կա երեխա․ բոլորը ընտանիքի անդամներ են

Ավտովթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. Ավտոմեքենան հայտնվել է գետում

57-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար