Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Սահմանազատումից» հետո Կիրանցը նորածին երեխայի նման բարուրել են, ձեռքերը կտրել․ ինչե՞ս են Կիրանցում պատրաստվում ձմռանը (տեսանյութ)


Սահմանազատման քողի տակ Կիրանցի թշնամու հետ կիսելուց հետո տեղի բնակիչները առաջին ձմեռն են դիմավորելու , նոր անհարմարություններ` նոր իրավիճակով պայմանավորված։

Բայց մինչ այդ էլ աշնանացանի խնդրի առջեւ են կանգնած, չգիտեն հացահատիկ հողի մեջ գցեն, թե ոչ արոտավայրերի կեսն անցել է թշնամուն։
Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին, ընդհանուր առմամբ, գյուղում իրավիճակը խաղաղ է։ 
«Փաստացի Կիրանցը հայտնվել է «բարուրված» երեխայի կարգավիճակում․ կտրել են նրա թևերը։ Գյուղի թևերը կտրելով ու Ադրբեջանին տալով, փաստորեն գյուղը զրկվել է իր արոտավայրերից։

Անցյալ տարի գյուղացիները հացահատիկ էին ցանել, շատ հատվածներում, մեծ դժվարությամբ կարողացան վարուցանք անել, բայց նկատենք, որ շատ հատվածներում էլ մեր ցանածն ադրբեջանցիները հնձեցին։

Փորձն արդեն կա, որի պատճառով էլ այս տարի գյուղացիները չկարողացան աշնանացան անել․ գիտեն, որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելուց դժվարություններ են ի հայտ գալու» ,- ասաց նա շեշտելով՝ այն վարելահողերը (մոտ 67 հա), որտեղ պիտի ցորեն ցանվեր, գյուղացիներն այդ գործողությունից ստիպված հրաժարվել են։ Լրագրողի դիտարկմամբ՝ բացի այս խնդրից, մեկ այլ պրոբլեմ էլ է առաջ եկել։ 
Լրագրողի դիտարկմամբ՝ բացի այս խնդրից, մեկ այլ պրոբլեմ էլ է առաջ եկել։ Կիրանցը մշտապես է աչքի ընկել իր անասնապահությամբ․ մարդիկ այստեղ մեծամասամբ այդ գործով են զբաղվել։ Լրագրողը հարց բարձրացրեց՝ սահմանազատումից հետո գյուղացիները որտե՞ղ պիտի պահեն իրենց անասուններին։

«Եղել են մարդիկ, որոնք մինչև 14 կով են պահել, իսկ հիմա ամբողջ գյուղում երևի թե 10 կով էլ չի մնացել։ Եթե գյուղացին հացահատիկ չի ցանում, չի մշակում, գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ չի զբաղվում, ապա ինչպե՞ս կկարողանա ապրել ու արարել իր գյուղն ու հայրենիքը» ,- հարցրեց լրագրողը։
Նրա խոսքով՝ գյուղում պետական աջակցությամբ ծրագրեր են կատարվում, տներ են կառուցվում, սակայն այն երիտասարդ ընտանիքները, որոնք օգտվում են այդ ծրագրից, պիտի լուծեն իրենց զբաղվածության հարցը, այլապես․․․։   
«Կիրանցեցիները վաղվա օրվա նկատմամբ ոչ մի վստահություն չունեն։ Բացի 7 բնակչից, որոնք հրաժարվել են այդ փողերից, մնացած բոլորին պետբյուջեից փոխհատուցում են տվել։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանի դասընկերն ու հարսանիքի խաչեղբայրն է, այդ բանակցությունները հենց ինքն է վարել ու որոշել, թե ում և որքան պիտի վճարվի» ,- շեշտեց Սարգսյանն ու հավելեց, որ գյուղում խոսակցություններ կան, որ նույնիսկ վագոն-տնակի համար 50 հազար դոլար են տվել։ 

Հարցին, թե ձմռանն ընդառաջ ի՞նչ պատրաստություններ են տեսնում կիրանցեցիները, լրագրողն ասաց՝ շատերն իրենց տնամերձ հողամասերը մշակելու արդյունքում կարողանում են ձմռան համար ինչ-որ պաշար հավաքել։ Սուր է նաև վառելափայտի խնդիրը։ 
«Փաստացի գյուղացին իր տարածքներից զրկվել է, հետևաբար անասնապահությամբ ու հողագործությամբ չի կարող չի զբաղվել։ Հիմա մարդիկ մնացել են տնամերձ հողամասերից ստացվածի հույսին։
Դրանով կարող ես գոյատևել, բայց դա վաճառել և փորձել գումար վաստակել․․․ դժվար իրավիճակում է հայտնվել գյուղացին» ,- ասաց նա։

«Ամենաբերրի հողերը մնացել են թշնամու վերահսկողության տակ։ Նույնիսկ կան տեղեր, որտեղ ադրբեջանցիները մեր վարելահողերն են մշակում» ,- եզրափակեց լրագրողը։

Լրահոս

Կարևոր
ՀՀ գաղութացման ու թուրքացման սողացող գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. Արմեն Այվազյան
Կենդանակերպի երեք նշանների համար սեպտեմբերը տարվա ճակատագրական ամիսն է լինելու
«Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդկանց, այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում». Տիգրան Հարությունյանը՝ առաջնորդության, AI-ի և ապագայի մասնագիտությունների մասին
ԹՐԻՓՓ-ի «ճակատագիրն»՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին․ իրանագետի դիտարկումները (տեսանյութ)
Ձերբակալված Սեդրակ Քոչարյանի և մյուսների նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել․ ՀԿԿ
Կարևոր
Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար. որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան
Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ)
Ռուսաստանը սպառնում է Հայաստանին.Պետք է կանգնեցնել անմիջապես․ Թրամփը Իրանին (տեսանյութ)
200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման
Կարևոր
Զինծառայողն ինքնասպան է եղել. Նոր մանրամասներ
ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջոցները Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath
Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Շոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ. Ճապոնիա
Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը
Իրանը Պակիստանին է փոխանցել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր պայմանները․ Tasnim
Կասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով
Քոչարյանների գործը հասավ Սերժ Սարգսյանին. Մեդվեդևը սպառնում է Զելենսկուն (տեսանյութ)
Նավասարդ Կճոյանին ես իմ տնից չեմ բերել, հեղափոխության ժամանակ էլ մեզ հետ չի քայլել․ Հակոբյան (տեսանյութ)
Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ

Լրացուցիչ նորություններ

...

«Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդկանց, այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում». Տիգրան Հարությունյանը՝ առաջնորդության, AI-ի և ապագայի մասնագիտությունների մասին

Ռուսաստանը սպառնում է Հայաստանին.Պետք է կանգնեցնել անմիջապես․ Թրամփը Իրանին (տեսանյութ)

Կասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով

Քոչարյանների գործը հասավ Սերժ Սարգսյանին. Մեդվեդևը սպառնում է Զելենսկուն (տեսանյութ)

Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի ծննդյան օրն է. նա կդառնար 53 տարեկան

Իր դիմումի համաձայն քահանա է կարգալույծ եղել. Մայար Աթոռ

Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է. Ռուսաստանը չի հանդուրժի․ Պուտին (տեսանյութ)

Իր սրտի մեջ նենգություն ունեցողը ինչպե՞ս կարող է հանգիստ Պատարագի մասնակցել․ Տեր Փառեն

Սաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ին

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

Չենք նահանջի․ Մեծ Բրիտանիան՝ Ռուսաստանին. Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը․ Պեսկով (տեսանյութ)

Փողոց կփակվի

Առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 20 վարչական իրավախախտման դեպքեր

Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ (տեսանյութ)

Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Ադրբեջանը Ռուսաստանին նոր պահանջ է ներկայացրել. Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի․ Փաշինյան (տեսանյութ)

Մեծամորի ԱԷԿ-ը կփակվի՞․ Զախարովայի կոշտ հայտարարությունը. Լավրովը զգուշացնում է ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին (տեսանյութ)

Կասեցվել է «Ֆուդ Մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ