Ադրբեջան այցելել ցանկացող Ֆրանսիայի քաղաքացիները պետք է ծանոթանան ճանապարհորդների համար նախատեսված հանձնարարականներին․ խստորեն խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջան, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի։ Դրա մասին նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի և փախստականների հարցերով նախարարությունը Ֆրանսիայի քաղաքացիներին, նրանց թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի՝ այդ երկրում կամայական ձերբակալության և անարդար դատաքննության ռիսկի պատճառով»,- նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում։








