Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱԹՍ-ը հարվածել է Սևաստոպոլի բնակելի հինգհարկանի շենքին․ տուժել է չորս մարդ



Օգոստոսի 28-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է անեքսիայի ենթարկված Սևաստոպոլում գտնվող հինգհարկանի բնակելի շենքին, հայտնել է քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։ Նրա խոսքով՝ պայթյունի ալիքի հետևանքով ամբողջ շենքում ապակիները կոտրվել են պատուհանների շրջանակների հետ միասին, վնասվել են պատշգամբները, իսկ բազմաթիվ բնակարաններում՝ կահույքն ու պատերը։ Հինգերորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Արդյունքում տուժել է չորս մարդ։ Բժիշկները հոսպիտալացրել են փակ գանգուղեղային վնասվածք ստացած տարեց կնոջը և մի տղամարդու, որի մեջքը բեկորներից կտրվածքներ էր ստացել։



Բացի այդ, վնասվել են տան հարևանությամբ գտնվող մանկապարտեզի երկու մասնաշենքերը և 15 ավտոմեքենա։ Միևնույն ժամանակ, Ռազվոժաևի խոսքով, հինգհարկանի շենքի տարհանված բնակիչների համար մանկապարտեզի բազայում բացվել է ժամանակավոր տեղավորման կետ։ Սևաստոպոլից բացի, անցած գիշեր անօդաչուները հարձակվել են նաև Յարոսլավլի վրա։ Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտնել է Մոսկվայի ուղղությամբ տրանսպորտի երթևեկության փակման, ինչպես նաև քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության մասին։ Եվրաևը չի հստակեցրել անօդաչուների հարձակման հետևանքները։ Սոցցանցերում հրապարակվում են վնասված բնակելի շենքերի կադրեր՝ կոտրված պատուհաններով։ Ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ ալիքը գրում է, որ անօդաչուների թիրախը եղել է տեղական նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ), որը մինչ այդ՝ օգոստոսի 6-ին, արդեն ենթարկվել էր հարձակման։



Բացի այդ, մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվային մոտենալիս երկու անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Միևնույն ժամանակ, ինչպես գրում է Astra-ն, Պավլովսկի Պոսադի վերևում բարձրանում է սև ծուխ։ Թե ինչ է ենթարկվել հարձակման, հայտնի չէ։ Սոցցանցերում նաև Էնգելսի բնակիչներն էին այս գիշեր գրում մեծ թվով անօդաչուների և պայթյունների մասին։ Ուկրաինական մոնիթորինգային Supernova+ ալիքի տվյալներով՝ հարձակումը ուղղված էր «Էնգելս-2» ռազմական ավիաբազայի դեմ։


Լրահոս

Պաշտպանության նախարարը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան
Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը
Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը
Չեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը
Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները
Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Կոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձ
Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին
Մենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրա
Հյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարը
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը
ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին
Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո
Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը
Haber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներով
Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը
Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում

Լրացուցիչ նորություններ

...

Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո

Haber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ

ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներով

Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին

Ես երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. Զելենսկի

Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները

ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico

Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար

ՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվը

Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին

Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոց

Պեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար

Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և Հնդկաստան

«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքում

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ

WSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը

Թրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ

ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում