Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մոսկվայի Էստրադայի թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին


Հունիսի 4-ին Մոսկվայի ​​էստրադայի պետական թատրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի հարյուրամյակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախագծի մամուլի ծառայությունում։«Հունիսի 4-ին Մոսկվայի էստրադայի թատրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված մեծն Շառլ Ազնավուրի հարյուրամյակին: Հռչակավոր շանսոնիեի՝ բոլորի կողմից սիրված երգերը կկատարեն երիտասարդ օպերային աստղեր և մյուզիքլների հայտնի ​​արտիստներ Դավիթ Սանիկիձեն, Սոֆիկո Կարդավան, Էլմիրա Դիվաևան և Դմիտրի Ռիբերո Ֆեռեյրան: «Հավերժական սեր», «Լա Բոհեմ», «Դու և ես», «Ով դու, կյանք», «Դեռ երեկ» և ֆրանսիական դասականի այլ գլուխգործոցները կհնչեն Կրեմլի պետական ​​նվագախմբի կատարմամբ։ Այն կղեկավարի ռուս ամենապահանջված երիտասարդ դիրիժորներից մեկը՝ Կոնստանտին Չուդովսկին», - ասվում է հաղորդագրության մեջ։Շառլ Ազնավուրը գրել է ավելի քան հազար երգ, որոնցից շատերը դարձել են համաշխարհային հիթեր, խաղացել է շուրջ 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 200 միլիոն ձայնասկավառակ։  Փարիզյան բեմում առաջնաելույթը եղել է ինը տարեկանում՝ ռուսական պարերի կատարմամբ։Հայ տարագիրների որդի Շահնուր Ազնավուրյանը, որը հետագայում անունը փոխել է ֆրանսիական ոճով, ելույթ է ունեցել 85 տարի շարունակ։ Իր կարիերայի ընթացքում Ազնավուրը թողարկել է 294 ալբոմ և կատարել շուրջ 1100 համերգ աշխարհի 94 երկրներում։ Նրա երգերը կատարել են Էդիթ Պիաֆը, Իվ Մոնտանը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Սթինգը, Խուլիո Իգլեսիասը և համաշխարհային բեմի այլ աստղեր։ Ռուսաստանում նա ​​հանրաճանաչություն է ձեռք բերել «Թեհրան-43» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, որտեղ հիմնական երաժշտական ​​թեման դարձել է «Հավերժական սեր» երգի մեղեդին։Շառլ Ազնավուրը ճանաչում է ստացել նաև որպես գրող։ Նրա առաջին գրական փորձը եղել է Իսպանիայում ճամփորդության օրագիրը, այնուհետև 1991 թվականին նա հրատարակել է երգերի խոսքի և համառոտ արձակի ժողովածու՝ «Խոսք աֆիշի համար» վերտառությամբ, 2003 թվականին լույս է տեսել «Առաջավորների  ժամանակը» հուշապատումը, իսկ 2005 թվականի հոկտեմբերին հրատարակել է «Իմ կյանքի պատկերները» նովելների ժողովածուն։ Հետագայում նա հրատարակել է ևս յոթ գիրք, ներառյալ՝   ինքնակենսագրական վեպը։Ազնավուրի գործունեությունը նշանավորվել է բազմաթիվ բարձր պարգևներով։ Դրանց թվում են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի  և «Վաստակի համար» շքանշանները, ինչպես նաև «Սեզար» կինոմրցանակը։ 2004 թվականին Հայաստանը նրան շնորհել է Ազգային հերոսի կոչում։ 2009 թվականի հունվարին շանսոնիեին շնորհվել է Ձայնագրման և երաժշտության միջազգային շուկայի հատուկ մրցանակ՝ «տպավորիչ պրոֆեսիոնալ կարիերայի» համար, իսկ 2012 թվականի ապրիլին՝ «Կենաց ծառ» ազգային, մշակութային և հոգևոր ժառանգության վերածննդի բարեգործական հիմնադրամի (ԱՊՀ) մրցանակը:

Լրահոս

Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ
Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել
Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Լրացուցիչ նորություններ

...

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել