Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ը ներառյալ ՀՀ պաշտպանության նախարարությունում քանի ինքնասպանության փորձի և քանի ինքնասպանության դեպք է արձանագրվել։ Բոլոր դեպքերով նախաքննությունները իրականացվում են ՔԿ-ում։

ՔԿ-ից պատասխանեցին, թե տեղեկությունը տրամադրել հնարավոր չէ, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալներ՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին։Մինչդեռ մենք անուններ չենք խնդրել, քրեական գործերի մանրամասներ չէինք պահանջել, չէինք հարցրել՝ ինչ հանգամանքներում են մահացել զինծառայողները կամ ինչ վարկածներ է քննությունը դիտարկում։Մենք երկու թիվ ենք խնդրել։Քանի՞ ինքնասպանության դեպք։Քանի՞ ինքնասպանության փորձ։

Իհարկե, հրապարակված պաշտոնական հաղորդագրություններից արդեն իսկ հայտնի է, որ 2026-ին զինծառայողների մահվան առնվազն չորս դեպքով ՔԿ-ն քննություն է իրականացրել ինքնասպանության կամ զինծառայողին ինքնասպանության հասցնելու վարկածով։Հունվարին Վահան Պետրոսյանի մահվան գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։Ապրիլին Նարեկ Հակոբյանի մահվան առթիվ վարույթ է նախաձեռնվել զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Հունիսին Արամայիս Գևորգյանի մահվան գործով ևս վարույթ է նախաձեռնվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։Հուլիսին Նարեկ Թորոսյանի մահվան գործով երկու զինծառայող կալանավորվել են՝ նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։

Սրանք հրապարակված դեպքերն են։Իսկ ընդհանուր թիվը մենք չգիտենք, որովհետև Քննչական կոմիտեն այն չի հայտնում. գուցե իրականում շատ ավելին է ընդհանուր թիվը։Հարցն այստեղ պարզ է․ եթե պետությունը կարող է հրապարակել, որ այս կամ այն զինծառայողի մահվան գործով քննվում է ինքնասպանության հասցնելու վարկածը, ապա ինչո՞ւ նույն պետությունը չի կարող հրապարակել՝ տարվա ընթացքում նման քանի դեպք է արձանագրվել։Վիճակագրությունը քրեական գործի գաղտնի մանրամասները չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաև Պաշտպանության նախարարությանը՝ նույն տեղեկությունը ստանալու համար։

ՊՆ-ի պատասխանը դեռ չենք ստացել։Սպասում ենք»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է
Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար
ՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվը
Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին
Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը
Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոց
Պեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար
Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին
Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և Հնդկաստան
Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը
«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքում
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ
WSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը
Բագան. հազարավոր տաճարների հովիտը
Թրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ
Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»
Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

Լրացուցիչ նորություններ

...

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»