Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել


«Հրապարակ»-ը գրում է.Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայ նորագույն պատմության վատագույն նախարարներից է: Միայն պաշտոնական հաղորդագրությունները` խաղաղ պայմաններում զինվորների մահերի վերաբերյալ, վկայում են այն մասին, որ սա սուբյեկտիվ գնահատական չէ: Այսքան մահերը` ոչ ռազմական պայմաններում, մեկ բանի մասին են վկայում, որ բանակը մատնված է անտերության, եւ բանակում մարդ դանակահարելու համար դատապարտված պատմության ուսուցիչն այս տարիներին այդպես էլ չի կարողացել ընկալել իրեն վստահված պաշտոնի լրջությունն ու պատասխանատվությունը:

Երեկ տեղեկացանք, որ պաշտոններից ազատվել են պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանը, Ռազմիկ Պետրոսյանը եւ Կամո Վարդանյանը։ Օրեր առաջ էլ պաշտոնից հեռացվել էր ռազմական ոստիկանության պետը, որին փոխարինել են նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանով («Չիխուախուա» մականունով):ՊՆ-ի մեր աղբյուրի խոսքով` Պապիկյանը քավության նոխազներ է փնտրում, որ ինքնասպանությունների եւ բանակում տիրող բարձիթողի վիճակի մեղքը բարդի նրանց վրա եւ շարունակի պաշտոնավարել:

Նա վերջին օրերին տարբեր կադրերի է աշխատանքից ազատում, որպեսզի ցույց տա, որ մեղավորները պատժվում են: Եթե զինվորներին սպանելու կամ ինքնասպանության հասցնելու համար Պապիկյանը մեղադրում է, օրինակ, ռազմական ոստիկանության պետին, հետաքրքիր է` ո՞ւմ է մեղադրում այն բանի համար, որ նախորդ ձմռանը զինվորը դիրքերից իջնելիս մնաց ձնահյուսի տակ եւ մահացավ, իսկ վերջում պարզվեց, որ զինվորին դիրքերից իջեցնելու համար անգամ մի սովորական «Վիլիս» չունի բանակը, սակայն նախարարն ու փոխնախարարները թանկարժեք, յուղը վրան մեքենաներով են շրջում:Մեր տեղեկություններով` այժմ Պապիկյանը որոշել է դիրքեր ուղարկել բարձրաստիճան զինվորականներին, որպեսզի նրանք վերահսկեն իրավիճակը, որ զինվորներն իրար չսպանեն, դիրքերում քնելու համար իրար վրա «քֆուր չդնեն» եւ այլն:

Մենք տեղեկացանք, որ արդեն իսկ որոշ բարձրաստիճան զինվորականների գործուղել են դիրքեր` մեկ-երկու ամսով: Տեսնենք, թե այս մեկանգամյա ակցիաներն ինչով կավարտվեն:ՀԳ. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում:«ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների խմբերն իմ հրամանով կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով»,- գրել է նա։


Լրահոս

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը
Մենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. Գրինկևիչ
Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան
Թրամփ․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»
Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել
Իրանը պատրաստ է աջակցել հութիների և Էր Ռիադի միջև հակամարտության կարգավորմանը
Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին
Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները
Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել
Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո
Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան
Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր
COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը
Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի
Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը
ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական
Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում
Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը
Կամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկել

Լրացուցիչ նորություններ

...

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

COP17-ի օրերին «Meridian»-ի տարածքում դրոններ օգտագործելն արգելվում է

Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը

Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը

Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները

Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել

Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին