Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակ


«Հրապարակ»-ը գրում է.Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին Արմեն Գրիգորյանի հրաժեշտից հետո իշխող ուժի սորոսական հատվածը երեկ սգի մեջ էր, իսկ ծպտյալ ռուսամետները՝ ցնծության։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ամենակարկառուն սորոսական Արմեն Գրիգորյանը երեկ չվերանշանակվեց իր պաշտոնում` նրան կփոխարինի Ազգային ժողովի պաշտոնաթող նախագահ Ալեն Սիմոնյանը։

Չնայած տեղեկություններ կան, որ Փաշինյանը հատուկ Ալեն Սիմոնյանի համար է զոհաբերել Արմեն Գրիգորյանին, քանի որ որեւէ այլ հարմար պաշտոն չի գտել նրա համար, սակայն այս նշանակումը իշխող թիմում աշխարհաքաղաքական մասշտաբի վերլուծությունների առիթ էր դարձել։

Ալեն Սիմոնյանի համար քննարկվում էր փոխվարչապետի կամ հանրապետության նախագահի պաշտոններին նշանակելու հարցը, սակայն Փաշինյանը մերժել է, նախ, որովհետեւ չի ցանկացել նեղացնել առողջական խնդիրներ ունեցող Վահագն Խաչատուրյանին, իսկ փոխվարչապետի պաշտոնում էլ գիտի, որ Ալեն Սիմոնյանը չի ձգի` դա գրեթե շուրջօրյա աշխատանք է պահանջում եւ բոլորովին այլ գիտելիքներ, բայց չէր էլ ուզում նեղացնել իր հավատարիմ զինակցին, որ բոլոր ժամանակներում հնազանդորեն վարկաբեկվել է հանուն թիմի ու Նիկոլ Փաշինյանի: Ի վերջո, գտել են այս լուծումը․ սա, իհարկե, ոչ այնքան հեղինակավոր պաշտոն է, ժամանակին Արթուր Բաղդասարյանն էր այն զբաղեցնում` Սերժ Սարգսյանին մատուցած ծառայություններից հետո:

Հանուն արդարության պետք է նշել, որ Արմեն Գրիգորյանն իր գործունեությամբ բավականին կշիռ է տվել այդ պաշտոնին՝ մասնակցելով խաղաղության գործընթացի բանակցություններին եւ մինի ԱԳՆ դարձնելով իր ղեկավարած կառույցը` անգամ երբեմն ստվերում թողնելով Արարատ Միրզոյանին։Սակայն որոշ շրջանակներ, ինչպես նշեցինք, այս փոփոխությունից հեռուն գնացող հետեւություններ են անում։ Իշխանական ռուսամետները թեթեւացած շունչ են քաշում՝ կարծելով, թե Նիկոլ Փաշինյանը վերջապես քայլեր է անում Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները շտկելու ուղղությամբ, եւ սա է պատճառը, որ ազատվում է սորոսական Արմեն Գրիգորյանից, որին, ի դեպ, տարիներ առաջ նույն ռուսական շրջանակների պահանջով Փաշինյանը չկարողացավ նշանակել արտգործնախարար, անգամ՝ փոխնախարար, քանի որ ՌԴ-ում նրան Արեւմուտքի շպիոն էին համարում եւ կատեգորիկ դեմ էին այս նշանակմանը։

Իհարկե, Ալեն Սիմոնյանն էլ արդեն ռուսամետ գործչի համբավ չունի, որովհետեւ վերջին տարիներին մինչեւ վերջին խազը փչացրել է հարաբերությունները ռուս գործընկերների հետ` նիկոլական թեզեր կրկնելով, սակայն նա չունի նաեւ «յառի» սորոսականի կոչում, ինչն Արմեն Գրիգորյանի այցեքարտն էր։Մենք գրել էինք, որ իշխող թիմում մեծ անհանգստություններ կան, որ Ռուսաստանի համբերության բաժակը լցվում է, եւ առաջիկայում խոշոր սանկցիաների նոր ալիք է սկսվելու, մտածում են, թե Փաշինյանը որոշակիորեն «զադնի է դնում» կադրային այս փոփոխությամբ, եւ ամեն բան դեռ կորած չէ։ Նույն վարկածին համաձայն են նաեւ իշխող թիմի սորոսականները, որոնք երեկ պատերի տակ բմբլում էին Փաշինյանին՝ Ռուսաստանի գիրկը թռչելու համար։

Չի բացառվում, որ առաջիկայում կոշտ, քննադատական ելույթներ հնչեն ԱԺ ամբիոնից, եւ փորձեն կրկին վերականգնել իրենց փայաբաժինն իշխանությունում։Դե իսկ Արմեն Գրիգորյանը, մեր տեղեկություններով, դեսպան կնշանակվի որեւէ եվրոպական հեղինակավոր երկրում, նշվում է Մեծ Բրիտանիան, չնայած այնտեղ գործող դեսպան կա:


Լրահոս

Ալ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումները
Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը
Թրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվում
Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ
Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին
Իսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներ
Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ
Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի
Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը
Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում
Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը
Թրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչել
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով
Telegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում
Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի
Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»
Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում
Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»
Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա