Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահի աթոռի շուրջ պայքարը դեռ ընտրություններից ամիսներ առաջ թեժանում է, իսկ հնարավոր թեկնածուների ու հավակնորդների թիվը գնալով մեծանում է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որը նախկինում հակված էր պաշտոնից հեռանալու և հայտարարել էր, որ չի առաջադրվելու, այժմ մտափոխվել է և ցանկանում է շարունակել պաշտոնավարումը։«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ֆեդերացիայում այս օրերին բավականին խառը իրավիճակ է նաև կադրային առումով․ մի քանի աշխատակիցներ արդեն ազատվել են աշխատանքից Մելիքբեկյանի հրամանով։
Միաժամանակ արդեն ուրվագծվում են ՀՖՖ նախագահի պաշտոնի մի քանի հավակնորդներ։ Ամենաշատ շրջանառվող անուններից մեկը Մխիթար Հայրապետյանն է, ով կարծես թե թիմ է հավաքում արդեն։

Հիշեցնենք՝ հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայրապետյանը չի շարունակելու աշխատանքը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում։ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Սիմիդյանը ևս հետաքրքրված է ՀՖՖ-ում սպասվող գործընթացներով և փորձում է նախագահի հավանական թեկնածուների շարքում առաջ մղել իր ընկերոջը՝ Երջանիկ Հակոբյանին։

Վերջինս նախկինում եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ այժմ ղեկավարում է ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։ Շրջանառվել է նաև Սիսակ Գաբրիելյանի անունը, որն ապա հերքվեց։

Մեր տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի շուրջ շրջանառվում են ևս 4-5 անուններ, որոնք այս պահին ճշտման փուլում են։ Առանձին շրջանակներում քննարկվում է նաև Ռուբեն Նազարեթյանի անունը։ Նա երկար տարիներ գլխավորել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը և 2026-ին թիմի հետ պատմական արդյունք գրանցել Եվրոպայի առաջնությունում, հիմա նա ՀՖՖ նախագահի խորհրդականն է, եղել է Գեներալ Մանվելի հեռավոր շրջապատից։

Այսպիսով, ՀՖՖ-ում առաջիկա ընտրություններից առաջ իրավիճակը գնալով ավելի խճճված է դառնում։ՀՖՖ նախագահի աթոռի համար հավակնորդների թիվը դեռ կարող է աճել, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ որոշման մասին չի հայտնել ոչ մեկին»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Ալ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումները
Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը
Թրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվում
Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ
Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին
Իսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներ
Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ
Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի
Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը
Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում
Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը
Թրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչել
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով
Telegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում
Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի
Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»
Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում
Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»
Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա