Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մորդովայի հայ համայնքին նվիրված գրքի շնորհանդես՝ Երեւանում

«Տատյանան ցույց է տալիս, որ մշակույթը ոչ թե ժողովուրդների միջև սահման է, այլ կամուրջ։ Եվ հենց այդպիսի կամուրջներն են այսօր հատկապես անհրաժեշտ մեր աշխարհին»։ Նինո Սպանդերաշվիլի

Մորդովիայի Հանրապետությունը Ռուսաստանի Ֆեդերացիայի միավոր է՝ Սարանսկ մայրաքաղաքով։ Ըստ ռուս գիտնական-ազգաբան, էթնոգրաֆ, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Սարանսկում գործող Մորդովիայի Հանրապետության կառավարությանն առընթեր Հումանիտար գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Տատյանա Իվանովնա Յանգայկինայի ուսումնասիրությունների՝ Մորդովիայում հայկական առաջին հետքը թվագրվում է 1924-ով։

Օգոստոսի 11-ին, «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակում, Երևանի «Դիալոգ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Տ․ Յանգայկինայի «Հայաստան-Մորդովիա․ միջմշակութային փոխգործակցություն և մշակույթների երկխոսություն» («Армения – Мордовия: межкультурное взаимодействие и диалог культур») ռուսերեն գրքի շնորհանդեսը։ Գրքում տասնյակ ակնարկներ, դիմանկարներ, փաստագրական նյութեր նվիրված են Մորդովայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչներին՝ բժիշկներ, զինվորականներ, մշակութային ու հասարակական գործիչներ, արհեստավորներ, մանկավարժներ և այլք։ Հայ մշակույթի և Մորդովիայում հայկական սփյուռքի նկատմամբ Յանգայկինայի հետազոտական հետաքրքրությունն առաջացել է Սարանսկում բնակվող ժառանգական արհեստավոր-կոշկակար Իշխան Չախոյանի հետ ծանոթության արդյունքում։ Տ․ Յանգայկինայի՝ Չախոյանին նվիրված առանձին ուսումնասիրությունը 2022 թվականին հրապարակվել է «Դարերի ժառանգություն» («Наследие веков») ամսագրում։

Ստեղծվել է Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոն. Հակոբ Ղազանչյան

Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ

  Տ․ Յանգայկինան տարիներ շարունակ ազգագրական արշավներ է իրականացրել իր հայրենի Մորդովայում և ուսումնասիրել հայրերի կյանքը, ինչի արդյունք է ներկայացվող գիրքը։

Երևանյան շնորհանդեսին ներկա էին հայ հասարակության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ, հայկական սփյուռքի պատմությամբ հետաքրքրվողներ, վրացական, ինչպես նաև մոլոկան-մորդվական համայնքների ներկայացուցիչներ։

Ինչպես արդեն տարբեր առիթներով տեղեկացրել ենք, Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը, ի դեմս հիմնադիր ու նախագահ Յուրի Նավոյանի, աջակցել է Արցախի որոշ մշակութային կառույցների՝ Երևանում վերակազմավորվելուն ու գործունեությունը շարունակելուն։ Շնորհանդեսին ներկա էին նաև նշված կառույցների ներկայացուցիչներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրքի հեղինակը նաև ուսումնասիրել է հայերի մասնակցությունը և հաղթական ներրդրումը Հայրենական Մեծ պատերազմին, շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը, ով կարևորեց այդ ժամանակներում հայերի, ռուսների և մորդվացիների միջև ձևավորված փոխօգնության և բարեկամության հարաբերությունները։ Տեղեկացրեց, որ Յանգայկինան համագործակցում է «Վետերան» ամսագրի հետ, խմբագրակազմում է։ Ս․ Եսայանը մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման և ամսագրի խմբագրության կողմից Տ․ Յանգայկինային հանձնեց շնորհակալագիր և «Վետերան»-ի համարներ։

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության խորհրդական, «Վետերան»-ի գլխավոր խմբագիր Ելենա Շուվաևան Տատյանա Յանգայկինային հանձնեց նախագահ Յուրի Նավոյանի անունից շնորհակալագիր՝ բեղմնավոր համագործակցության, Մորդովիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի անձնական ներդրման, միջէթնիկական երկխոսության զարգացման, հայկական սփյուռքի պատմության և արդի վիճակի գիտական ուսումնասիրության, մշակութային-պատմական ժառանգության պահպանման, ինչպես նաև ակտիվ հասարակական և լուսավորչական գործունեության համար։ Տեղեկացրեց՝ օր առաջ միասին բարձրացել են Արագածի գագաթը։

Իր խոսքում Վրաստանի համայնքի ներկայացուցիչ, բանաստեղծ, թարգմանիչ և հասարակական գործիչ Նինո Սպանդերաշվիլին ասաց․ «Ինձ համար Յանգայկինայի գիրքը միայն գիտական ուսումնասիրություն չէ։ Այն մարդկանց, պատմության, մշակույթի և ժողովուրդներին ու սերունդներին կապող մարդկային հարաբերությունների մասին պատմություն է։ Յանգայկինան նաև կարևոր կապող օղակ է դարձել Հայաստանի վրացական համայնքի և Մորդովիայի հայկական համայնքի միջև»։

Նինո Սպանդերաշվիլին տեղեկացրեց նաև, որ վերջերս գործունեության վայրից զրկված, Արևշատ Ավագյանի կողմից ստեղծած «Հայկական մշակութային հիմնադրամ»-ն արդեն տեղ ունի «Դիալոգ»-ի հարկի տակ։ Այժմ նույն հարկի տակ տարբեր մշակութային խմբեր համատեղ գոյակցում են ու փոխլրացնում միմյանց։

Շնորհանդեսի վերջում ներկաները գրքի հեղինակին հարցեր ուղղեցին, եղան ելույթներ՝ կարևորելով մշակութային ու ազգամիջյան երկխոսությունը։

Նորագավիթի վրացական ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ, Հայաստանի ժողովրդական վարպետ, քանդակագործ, բանաստեղծ Ալեքսանդր Շկարբանենկոն իր «Ամեն ինչ հոգևորի և Հայաստանի մասին» («Все об Армении и о духовном») վերնագրով ռուսերեն գիրքը նվիրեց Յանգայկինային՝ նախապես ընթերցելով Արարատին նվիրված բանաստեղծությունը։ Շնորհանդեսի վերջում «Հայաստան-Մորդովիա․ միջմշակութային փոխգործակցություն և մշակույթների երկխոսություն»-ի հեղինակն իր ստորագրությամբ գիրքը նվիրեց ներկաներին։

  Զոհրաբ Ըռքոյան

Լրահոս

Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

Լրացուցիչ նորություններ

...

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը