Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները թեժ քննարկումների մեջ են



«Հրապարակ»-ը գրում է.Բաքվից ՀՀ Սահմանադրությունը փոխելու եւ Արցախի հարցը վերջնականապես փակելու պահանջներին զուգահեռ, ակտիվություն են դրսեւորում նաեւ արցախցի քաղաքական գործիչները։ Մեր տեղեկություններով, հուլիսի վերջերին բուռն քննարկումներ են տեղի ունեցել Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են Արցախի պետական պաշտոնյաներ, հանրային գործիչներ, պառլամենտականներ։

Հանդիպման օրակարգում երկու հարց է քննարկվել` Արցախի նախագահի եւ Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցը։Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, որը նաեւ կատարում էր նախագահի պարտականությունները, հուլիսի 2-ին պաշտոնից հրաժարական ներկայացրեց։ Նա հայտարարել էր, որ որոշումը կայացրել է «երկար մտորումներից, քննարկումներից եւ վերջին օրերի խորհրդակցություններից» հետո, ընդգծել էր, որ պաշտոնը ստանձնել էր պետական ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով, սակայն նշել էր, որ անհրաժեշտ միասնականության եւ ընդհանուր պատասխանատվության բացակայության պայմաններում մեկ կամ մի քանի անձինք չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։

Դանիելյանն Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Բաքվում գերեվարված Դավիթ Իշխանյանին։ Իսկ դրանից հետո, երբ լրացան նախագահի լիազորությունները, եւ Շահրամանյանը թեկնածություն չառաջադրեց, նախագահի պարտականություններն էլ անցան Դանիելյանին։ Ինչեւէ, ստացվում է, որ Դանիելյանի հրաժարականի արդյունքում երկու պաշտոն թափուր է մնացել, եւ վտանգված է ԱՀ պետական ինստիտուտների շարունակականության հարցը։

Մեզ պատմեցին, որ հուլիսի վերջերին տեղի ունեցած քննարկմանը ներկա են եղել պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, հասարակական գործիչ Անաստաս Իսկանդարյանը, այլ գործիչներ, պատգամավորներ, սակայն հատկապես ակտիվ են եղել նշված երկուսը՝ պահանջելով խորհրդարանից՝ օր առաջ լուծել թափուր պաշտոնները համալրելու հարցը, ավելին` Սամվել Բաբայանի երբեմնի թիմակից Գագիկ Բաղունցն ԱՀ նախագահի պաշտոնում ներկայացրել է Նժդեհ Իսկադարյանի թեկնածությունը, սակայն խորհրդարանականները քաղաքակիրթ մերժել են` շեշտելով, որ պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ Արցախի նախագահին ընտրի ժողովուրդը՝ արցախցիները, դա է միակ լեգիտիմ ճանապարհը։

Իսկ ԱԺ նախագահի պաշտոնն էլ սույն աձը չի կարող զբաղեցնել, քանի որ, Արցախի գործող իրավակարգավորումների համաձայն, ԱԺ նախագահի թեկնածու կարող են առաջադրվել եւ նախագահ կարող է ընտրվել խորհրդարանի պատգամավորներից մեկը։ Ավելի վաղ գրել էինք, որ խորհրդարանականներից որեւէ մեկը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել՝ հաշվի առնելով ՀՀ իշխանություններից եկող վտանգները։Այդուհանդերձ, արցախցիները որոշել են օգոստոսի 18-ին կրկին հավաքվել Արցախի ներկայացուցչությունում եւ բոլոր խմբակցությունները հանդես գան իրավիճակի վերաբերյալ հստակ ծրագրով, իրենց տեսլականով, թե ով ինչպես է պատկերացնում հարցի լուծումը, եւ, որ ամենակարեւորն է, պետք է անհապաղ լուծում տալ եւ խորհրդարանի խոսնակ ընտրել։

Մեզ ասացին, որ գլխավոր ինտրիգն այն է, որ պետք է լինի անառարկելի թեկնածու, որը կկարողանա կոնսենսուս ձեւավորել, խնդիրը միայն մեկ օրվա ընտրությունը, 17 մանդատը չեն, այլ այն, որ դրանից հետո էլ տվյալ մարդը կարողանա նիստեր հրավիրել, քվորում ապահովել, որոշումներ ընդունել։ՀԳ․ Երեկ ծագումով արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքից Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վճռի դեմ իմ ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է քննել գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի հրապարակումը նշանակել է սույն թվականի նոյեմբերին։

Այս արագությունը Վերաքննիչ վարչական դատարանի համար պարզապես կայծակնային է... Մենք իրավունք չունենք լուռ հետեւելու, թե ինչպես է Արցախը տարածքային կորստից եւ բռնի տեղահանումից հետո, հիմա արդեն նաեւ Հայաստանում զրկվում իրեն պատկանող վերջին գույքից ու ինստիտուցիոնալ ներկայությունից։Չի՛ կարելի թույլ տալ, որ Արցախը վերջնականապես սեփականազրկվի։

Չի՛ կարելի թույլ տալ, որ քայլ առ քայլ վերացվեն Արցախի պետականության վերջին հետքերը։Չի՛ կարելի թույլ տալ, որ մի օր պարզապես արձանագրենք՝ Արցախն այլեւս ոչինչ չունի»:


Լրահոս

Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա
The Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվոր
Ալ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումները
Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը
Թրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվում
Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ
Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին
Իսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներ
Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ
Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի
Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը
Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում
Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը
Թրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչել
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով
Telegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում
Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի
Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա