Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը Հայաստանին հասցրել է մի իրավիճակի, երբ նրանից դժգոհ են արդեն և՛ ռուսամետ, և՛ եվրոպամետ շրջանակները։Փաստացի, երկու կողմում էլ իրենց խաբված են զգում։ Ռուսաստանի հետ հարաբերությունները ծայրահեղ լարված են։ Մոսկվան Հայաստանի նկատմամբ մեկը մյուսի հետևից տնտեսական սահմանափակումներ է կիրառում՝ պարբերաբար նոր ապրանքատեսակների ներմուծումն արգելելով կամ սահմանափակելով։ Ռուսական կողմը դրանք պաշտոնապես բացատրում է սանիտարական ու այլ խնդիրներով, սակայն սահմանափակումների պարբերականությունն արդեն քաղաքական ճնշման տպավորություն է ստեղծում։

Դրան գումարվում է նաև այն, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակային չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Միաժամանակ, ռուսական շուկայի հնարավոր կորուստը Եվրոպան առայժմ չի կարողանում ամբողջությամբ փոխհատուցել։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ եվրոպական շրջանակներից Փաշինյանին ևս հստակ ազդակներ են փոխանցվում՝ դուք եք ընտրել եվրոպական ճանապարհը, հետևաբար պետք է պատրաստ լինեք նաև այդ ընտրության գնին՝ զրկանքներին, տնտեսական դժվարություններին և զոհողություններին։

Եվրոպական կողմը փորձում է իրավիճակը մեղմել ֆինանսական հատկացումներով, օգնության ծրագրերով, դրամաշնորհներով ու վարկերով, սակայն դրանք չեն կարող ամբողջությամբ լրացնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացման հետևանքով առաջացող բացը։Ուշագրավ է նաև իրավիճակը նոր Ազգային ժողովում։ Երբ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քաղաքական ուժեղ քայլով ստանձնեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը, իշխանության նկատմամբ դժգոհությունը բացահայտ դարձավ նաև եվրոպամետ դաշտում։ Եվրոպական կառույցների հետ աշխատող և եվրոպական ծրագրերից ֆինանսավորվող բազմաթիվ գործիչներ արդեն առանց նախկին զգուշավորության քննադատում են ՔՊ-ին, իսկ որոշ դեպքերում՝ անգամ բացահայտ հեգնում ու ծաղրում իշխանության քայլերը։

Ստացվում է բավական խոսուն պատկեր. Մոսկվան Փաշինյանին չի վստահում՝ համարելով, որ նա Հայաստանը տանում է դեպի Եվրոպա, իսկ եվրոպամետները դժգոհ են, որ հռչակված եվրոպական ուղին իշխանությունը հետևողականորեն չի իրականացնում։ Կարճ ասած՝ Փաշինյանի բազմավեկտոր քաղաքականությունը հասել է մի կետի, որտեղ նա հասցրել է հիասթափեցնել և՛ Ռուսաստանին, և՛ Եվրոպային։ Իսկ այդ քաղաքական մանևրումների տնտեսական գինը, ի վերջո, վճարում է Հայաստանը, ՀՀ տնտեսվարողն ու օրեցօր ամեն ինչի համար թանկ վճարող քաղաքացին»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա
The Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվոր
Ալ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումները
Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը
Թրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվում
Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ
Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին
Իսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներ
Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ
Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի
Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը
Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում
Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը
Թրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչել
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով
Telegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում
Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի
Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա