Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ծաղկաձորում և Հայաստանի տարբեր բնակավայրերում Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում գործող օբյեկտներ են կապարակնքվել, տնտեսվարողների գործունեությունը կանգնել է, բայց թե քանի բիզնես է փակվել, քանի աշխատող է մնացել առանց աշխատանքի և ինչ ժամկետով է սահմանափակումը՝ Քննչական կոմիտեն չի ասում։

«Ժողովուրդ»-ի հարցերին ՔԿ-ն պատասխանել է՝ նախաքննության տվյալ է։ՀՀ քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցումների, հաստատել է, որ 2026 թվականի հուլիսի 6-ին մի շարք տնտեսվարողների գործունեության հասցեներում խուզարկություններ են իրականացվել, ինչի ընթացքում վերցվել են տարբեր իրեր և առարկաներ, իսկ այդ հասցեները «կապարակնքվել են»՝ ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով։ Սակայն հենց այստեղ էլ սկսվում է տեղեկատվական փակուղին։ «Ժողովուրդ»-ը ՔԿ-ին հարցրել էր՝ ընդհանուր քանի օբյեկտ է կապարակնքվել, դրանցից քանիսն են հյուրանոցներ, քոթեջներ, ռեստորաններ, զբոսաշրջային և այլ տնտեսական նշանակության օբյեկտներ, քանի տնտեսվարողի գործունեություն է սահմանափակվել, քանի աշխատողի վրա է դա ազդել և որքան կարող է տևել փակումը։ Պատասխանը՝ ոչ մի թիվ։

ՔԿ-ն հայտնում է, որ օբյեկտների ապակապարակնքման հարցը կքննարկվի «համապատասխան քննչական և ապացուցողական գործողությունների ավարտից հետո»։Այսինքն՝ բիզնեսը կարող է փակ մնալ, բայց դրա բացման ժամկետը հայտնի չէ. երբ քննիչը կավարտի քննությունը։ Առավել ուշագրավ է, որ ՔԿ-ն մեր մյուս հարցերի վերաբերյալ ուղղակիորեն հայտարարել է․ «Տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»։ Սակայն հարցն այստեղ այն է, թե ինչպե՞ս է, օրինակ, կապարակնքված օբյեկտների ընդհանուր թիվը կամ դրանց տնտեսական նշանակությունը դառնում նախաքննության գաղտնիք։

Մենք ՔԿ-ից չենք պահանջել բացահայտել քրեական վարույթի գաղտնի ապացույցները, խուզարկության մանրամասները կամ քննության տակտիկան։ Հարցրել ենք հանրային նշանակություն ունեցող հետևանքների մասին՝ քանի բիզնես է փակվել, քանի աշխատատեղ է սահմանափակվել և ինչ վիճակում են գտնվում տնտեսվարողները։ Հատկապես խնդրահարույց է տուրիստական Ծաղկաձորի հարցը։ ArmLur.am-ի նկարահանող խումբը ճոպանուղու հարակից տարածքում արձանագրել էր փակ և կապարակնքված շինություններ, այդ թվում՝ քոթեջներ ու հանգստի և սպասարկման օբյեկտներ։

Իսկ Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային գլխավոր ուղղություններից է։ Հարցման մեջ հատուկ հետաքրքրվել էինք՝ արդյոք քննարկվել է ավելի մեղմ սահմանափակում կիրառելու հնարավորությունը՝ այն դեպքում, երբ օբյեկտի ամբողջական փակումը քննության համար պարտադիր չէ։ Այս հարցին ևս պատասխան ուղղակի չկա։Ստացվում է հետաքրքիր իրավիճակ․ Քննչական կոմիտեն վարչապետի ուղիղ կամ անուղղակի հրահանգով կարող է սահմանափակել տնտեսվարողի գործունեությունը, բայց հասարակությունը չի կարող իմանալ սահմանափակման մասշտաբը։

Ու այդպես էլ պաշտոնապես հայտնի չէ՝ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող քանի՞ բիզնես է այսօր փակված, քանի՞ մարդ չի կարողանում աշխատել և ե՞րբ են այդ մարդկանց թույլ տալու վերադառնալ իրենց աշխատանքին։ ՔԿ-ն ասում է՝ ավարտենք, կասենք։ Երբ կավարտեն՝ պարզ չէ։Իսկ այդ ընթացքում հարյուրավոր մարդկանց իրավունքներ են ոտնահարվում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել
Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա
The Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվոր
Ալ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումները
Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը
Թրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվում
Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ
Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին
Իսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներ
Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ
Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի
Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը
Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում
Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը
Թրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչել
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով
Telegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում

Լրացուցիչ նորություններ

...

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան