Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը



Որդեգրման գործընթացը հեշտ չէ, և պարզապես ցանկության կամ որևէ այլ հանգամանքի հիման վրա այն չի կարող կազմակերպվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է որդեգրել երեկ երկաթե թիթեղների տակ հայտնաբերված երեխային։

«Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 10-ին, ժամը 20:40-ի սահմաններում, Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա են հայտնաբերել։ Նորածին աղջկան տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, կապել են պորտալարը և տեղափոխել Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»։ Այս պահի դրությամբ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

«Մենք ընդհանրապես ունենում ենք որդեգրել ցանկացող անձանց և որպես որդեգրման ենթակա երեխաների ցանկ, որոնց հաշվառում ենք։ Որդեգրել ցանկացող անձինք նաև դասընթացներ են անցնում և այլն։ Բայց այս պահի դրությամբ, քանի որ երեխան նոր է հայտնաբերված, ինքը չի կարող համարվել որդեգրման ենթակա»,- նշել է խոսնակը։

Նշենք, որ Ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 2.2-րդ կետի համաձայն՝ գտնված (ընկեցիկ) երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա՝ նրան հայտնաբերած մարմնի կամ անձի կողմից ոստիկանությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ գտնված (ընկեցիկ) երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան գրությունն ստանալուց անմիջապես հետո։

«Ընկեցիկ երեխայի հայտնաբերումից հետո ոստիկանությունը երեք ամսվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկի երեխայի ծնողների հայտնաբերման ուղղությամբ, որից հետո ոստիկանությունն արդեն խնամակալության և հոգաբարձության մարմնի խողովակով, ինչը տվյալ պարագայում համայնքն է, երեխային հաշվառում է մեզ մոտ՝ որպես որդեգրման ենթակա երեխա, և արդեն կարող է որդեգրվել։

Բնականաբար, հեշտ գործընթաց չէ, պարզապես ցանկության կամ ինչ-որ բանի հիման վրա այդ գործընթացը չի կարող կազմակերպվել։ Ինչպես նշեցի՝ ընթացակարգ կա։ Այս պահին դա նկարագրեցի կոնկրետ հայտնաբերված երեխայի հետ կապված։ Ժամկետներ կան, և այս պահի դրությամբ դա մեր լիազորությունների շրջանակից դուրս է, քանի որ եռամսյա ժամկետում ոստիկանության կողմից ծնողին չհայտնաբերելու դեպքում միայն մեր կողմից է երեխան հաշվառվում և արդեն կարող է համարվել որդեգրման ենթակա»,- հավելել է Կոստանյանը»:


Լրահոս

COP17-ի օրերին «Meridian»-ի տարածքում դրոններ օգտագործելն արգելվում է
Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով
Ռուսաստանը հայտնվել է պարենամթերքի խոշորագույն մատակարարների քսանյակում. Պուտին
Թուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճը
Պաշտպանության նախարարը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան
Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը
Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը
Չեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը
Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները
Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Կոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձ
Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին
Մենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրա
Հյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարը
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը
ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին
Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո
Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը

Լրացուցիչ նորություններ

...

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին

ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)