Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը

«Հրապարակ»-ը գրում է.

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրվելու փաստը երեկ աժիոտաժ էր առաջացրել ոչ միայն ընդդիմադիր որոշ շրջանակներում, այլեւ հենց իշխող թիմում, որի, ըստ էության, բարի կամքի արդյունքում Վարդեւանյանը գաղտնի քվեարկության արդյունքում դարձավ խորհրդարանի երրորդ փոխխոսնակը։ Սա Դոնթի բանաձեւի եւ Սահմանադրության պահանջն է, խորհրդարանական վերահսկողության շրջանակներում ընդդիմադիրներին վերահսկողական լծակներ են տրվում, ըստ Սահմանադրության` մշտական հանձնաժողովների նախագահների եւ ԱԺ փոխխոսնակի պաշտոնների տեսքով։

Հաշվի առնելով նախորդ խորհրդարանի փորձը, երբ իշխանությունն ու ընդդիմությունը շուն ու կատու էին, եւ իրադարձությունների բերումով ինչ-որ պահից ընդդիմադիրները հրաժարվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունից, իսկ իշխող մեծամասնությունը, անձնական համակրություններից ելնելով, բազմակի փորձով տապալում էր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի, իսկ Արթուր Ղազինյանին ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելը, ընդդիմադիր որոշ շրջանակների մոտ Արամ Վարդեւանյանին առաջին փորձից ընտրելը հերթական քննադատությունների դաշտը բացեց, թե` «ուժեղների» եւ իշխանականների միջեւ ինչ-որ ստվերային պայմանավորվածություններ կան, եւ դրանց արդյունքում է Վարդեւանյանն անարգել հայտնվել ԱԺ նախագահությունում։

Բանն այն է, որ եթե ՔՊ-ականները կողմ չքվեարկեին, ընդդիմադիր երկու ֆրակցիաները միասին բավարար ձայներ չունեին ընտրելու համար, ուստի ՔՊ-ն հայտարարեց, թե քաղաքական որոշում ունեն, եւ իրենցից 13 պատգամավոր կողմ կքվեարկի Վարդեւանյանի թեկնածությանը։ Խմբակցության ղեկավարը շեշտեց, որ թեպետ իրենք որեւէ եւ հատկապես սահմանադրական պարտավորություն չունեն՝ կողմ քվեարկելու, բայց քանի որ կառուցողական եւ բարեկիրթ փոխհարաբերությունների կողմնակից են, ուստի չեն տապալի ընդդիմադիր գործընկերոջ ընտրությունը։Իսկ իշխանական թիմում կրքերն ավելի էին եռում, իհարկե, ոչ թե շարքային ուսապարկերի, այլ իրենց ուսապարկերից վեր դասող պատգամավորների շրջանում։

Մենք տեղեկացանք, որ հարցը ֆրակցիայում չի քննարկվել եւ կոնսենսուսով չի ընդունվել: Նաեւ տեղեկացանք, որ քիչ չեն եղել ՔՊ-ականներ, որոնք կտրականապես դեմ են եղել Վարդեւանյանին ձայն տալուն, հենց այն պատճառով, որ հայտարարում են, թե «Ուժեղ Հայաստանն» «ընտրակեղծիքների» արդյունքում է մտել խորհրդարան, «գնել կամ գողացել է ժողովրդի քվեն», իսկ հիմա, փաստորեն, իրենք կողմ են քվեարկում «ընտրագողերի թեկնածուին»՝ լեգիտիմացնելով նրանց։Մեզ ասացին, որ այս քննարկումները վերջ է դրել վերեւից իջեցված հրահանգը` ֆրակցիայի ղեկավար Արուսյակ Մանավազյանը փոխանցել է առաջնորդի պատգամը եւ ընտրել է, թե ովքեր պետք է մասնակցեն Վարդեւանյանի քվեարկությանը` պահանջվող կողմ ձայներն ապահովելով։

Սա շատ նման է 2018 թվականի մայիսի 8-ի քվեարկությանը, երբ ՀՀԿ-ն ապահովեց Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալու համար անհրաժեշտ ձայների քանակը: Եվ ընտրված պատգամավորները խելոք գնացել ու քվեարկել են ընդդիմադիր թեկնածուի օգտին։ Ավելին, մեր աղբյուրներն անգամ կասկածներ ունեն, թե ինչու նման որոշում կայացվեց` այն դեպքում, երբ Արամ Վարդեւանյանի հարցի քննարկումը խորհրդարանում առանձնապես հարթ չընթացավ, նրան մեղադրեցին է՛լ «սատանայի փաստաբանության», է՛լ «Օսկար» մրցանակի հավակնելու` դերասանության, է՛լ ջուր ծեծելու եւ հարցերին չպատասխանելու, կարատեիստ լինելու եւ այլնի մեջ։ Ավելորդ է հիշեցնել, թե նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյան ու իր թիմակիցները գոտկատեղից ներքեւ ինչ հարվածներ էին հասցնում «ուժեղներին», ինչ տիպի այլանդակ հակաքարոզչություն էին անում՝ սուտ տեղեկատվությամբ համեմված։

Ըստ ՔՊ-ական աղբյուրի՝աշնանը բուռն քաղաքական զարգացումներ են սպասվում, եւ ընդդիմությանը նման ժեստ անելով կամ, ինչպես ՔՊ-ականներն են ասում, նրանց նկատմամբ բարի կամք դրսեւորելով, Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, հույս ունի նրանց դուրս բերել ռադիկալ դիրքերից եւ ավելի կառուցողական փոխգործակցության դաշտ բերել` նվազեցնելով նրանց հաղթելու շանսերը։Մի քանի գործոն եւս կա. Ռուսաստան վերջին այցից հետո Փաշինյանին կոշտ զգուշացումներ են արել ու ժամանակ տվել` կա՛մ պետք է կողմնորոշվի, թե ուր է տանում երկիրը, կա՛մ սկսելու են ռեպրեսիաների նոր ու դաժան փուլ, որը կարող է կաթվածահար անել ոչ միայն նրա իշխանությունը, այլեւ երկիրը։ Նիկոլ Փաշինյանն էլ որոշել է մի քիչ թուլացնել ռուսամետ ընդդիմության նկատմամբ ճնշումները՝ հույս ունենալով, որ այդ փուլում նրանք հանդես կգան ոչ այնքան ռադիկալ դիրքերից եւ ակամայից կամուրջ կդառնան իր եւ ՌԴ իշխանությունների միջեւ։

Եվ մի հանգամանք էլ. Արեւմուտքն արդեն լավ չի վերաբերվում ընդդիմադիր դաշտի նկատմամբ այս վայրի հալածանքներին, եւ 2021-26 թթ․ խորհրդարանում ընդդիմության հանդեպ կոշտ վերաբերմունքը, ըստ ամենայնի, դրական գնահատականի չի արժանացել:


Լրահոս

Խաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան
ԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. Մակրոն
«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճում
«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա
Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն
Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար
Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով
Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել
Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա
The Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվոր
Ալ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումները
Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը
Թրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվում
Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ
Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին
Իսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներ
Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ

Լրացուցիչ նորություններ

...

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»